Ավտովարորդների իրավունքների խախտում և օրենսդրական բացեր
23.03.2016
11:00
2015թ. մայիսից մեկնարկած «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի շրջանակում 350 գործ ներկայացվել է դատարան, որից 120-ը վարորդները շահել են: Մնացած գործերը դեռեւս ընթացքի մեջ են:

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված  մամլո ասուլիսի ընթացքում ներկայացնելով ծրագրի արդյունքները` այս մասին  նշեց «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի ղեկավար Մարիանա Գասպարյանը:
«Ծրագիրը մեկնարկել է 2015  թվականի մայիս ամսից: Մեր հիմնական նպատակն էր  բարելավել օրենսդրական դաշտը՝ ճանապարհատրանսպորտային ոլորտում, ինչպես նաև օգնել վարորդներին ճիշտ պաշտպանել իրենց իրավունքները: Մայիսից մինչ այսօր մեզ դիմել է 610 վարորդ, ովքեր ստացել են իրավաբանական աջակցություն»,- նշեց բանախոսը:
Ծրագրում ընդգրկված Է 4 փաստաբան եւ երկու իրավական փորձագետ, որոնք այս ընթացքում ոչ միայն զբաղվել են ծրագրին դիմած քաղաքացիներին իրավաբանական աջակցության ցուցաբերմամբ, այլեւ դաշտում առկա խնդիրների օրենսդրական կարգավորումների թերությունների վեր հանմամբ:
«Մեր նպատակն է ոչ միայն անհատական իրավունքի պաշտպանությունը և  վերականգնումը, այլ, գուցե ավելի կարևոր, խնդիրներ վեր հանելը, կարիքների գնահատում կատարելն ու լուծումներ առաջարկելը»,- անդրադառնալով ծրագրի նպատակներին` նշեց «Իրավունքի գերակայություն» Հ/Կ ներկայացուցիչ, իրավական փորձագետ Արա Ղազարյանը` մանրամասնելով, որ լուծումներից առաջինը այսպես կոչված` ստրատեգիական դատերն են:
«Այսինքն, երբ մեկ դատական գործը կարող է հասնել մինչև Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան ,կամ նույնիսկ՝ ստորադաս ատյաններում լուծում ստանալ և այդպիսով ստեղծել նախադեպ՝ պարտադրող կամ փափուկ: Երկրորդ՝ ճանապարհը.  ստացված տվյալները վերլուծելու հիման վրա օրենսդրական փոփոխությունների նախագիծ կազմելն է եւ  լոբբիստական ինչ-ինչ եղանակներով այն բանին հասնելը, որ այդ  փոփոխությունները օրենսդրության մեջ կատարվեն»,- նշեց բանախոսը` հավելելով, որ  ծրագիրը շարունակվելու է՝ անկախ այն հանգամանքից՝ հետագա ֆինանսավորում կլինի, թե ոչ:
Ներկայացնելով ծրագրի ընթացքում դատաիրավական պրոցեսում հանդիպած խնդիրները`ծրագրի փաստաբան Դավիթ Ասատրյանը նկատեց, որ 2014 թվականի հունվարից մինչ 2015 թվականի  հոկտեմբերը ընկած ժամանկահատվածում վարորդները ճանապարհային ոստիկանությունից ստացել են մոտ 2.5 միլիոն  վարչական ակտ,   ևս 200 հազար ակտ էլ նրանց ուղարկվել է քաղաքապետարանից՝ մեքենան կայանելիս կարմիր գծերի խախտման համար:
«Այսինքն Հայաստանի յուրաքանչյուր վարորդ տուգանված է: Այդ վարչական ակտերի տարափը ունի հստակ գումարի գանձման նպատակ, այլ ոչ թե օրենքով սահմանված դաստիարակիչ բնույթ: Օրինակ` շատ դեպքերում, երբ իրավախախտ վարորդը գույք չի ունենում, պատասխանատվության է ենթարկվում սեփականատերը: Նման բազմաթիվ օրինակներ եղան տաքսի ծառայությունների դեպքում»,- նշեց փաստաբանը: 
Ասուլիսին  ներկա  բանախոսները ընդգծեցին «Վարչական իրավախախտումնեի մասին օրենքի» 32-րդ հոդվածի 3-մասի հետ կապված խնդիրը, երբ համաձայն օրենքի պահանջի` պատասխանատվության է ենթարկվում  տրանսպորտային միջոցի սեփականատերը` անկախ այն հանգամանքից, արդյոք նա է եղել ղեկին եւ կատարել իրավախախտում:
«Տվյալ հոդվածի վիճարկման նպատակով արդեն իսկ գանգատ է ներկայացվել Սահմանադրական դատարան, որը ՍԴ կողմից ընդունվել է վարույթ եւ նշանակել է դատական նիստ»,- հայտնեց փաստաբան Կարեն Տոնոյանը` ընդգծելով, որ դա ծրագրի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք  
areviksahakyan@mail.ruհասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ