Աշխատանքային միգրացիան՝ ՄԻԱՎ վարակի տարածման հիմնական պատճառ
17.03.2016
11:00
Հայաստանում ՄԻԱՎ վարակի տարածվածության բարձր ցուցանիշների գլխավոր պատճառն աշխատանքային միգրացիան է:

2011-2015թթ. Հայաստանում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին՝ 57%-ը, հավանաբար վարակվել է արտերկրում՝ մասնավորապես Ռուսաստանում, իսկ վարակակիրների մոտ 13%-ը կազմում են նրանց զուգընկերները: Հետևաբար դեպքերի 70%-ում առկա է միգրացիայի գործոնը՝ պարզաբանում են ոլորտի մասնագետները:

Ներկայում 100 հազար բնակչի հաշվով ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թվով առաջին տեղում է Շիրակի մարզը, որին հաջորդում են Լոռին ու Գեղարքունիքը (70.8)`  հայտարարեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ համաճարակաբան Վարդան Արզաքանյանը Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Իսկ ինչու՞ այդ մարզերում՝ նման հարց կառաջանա: Պատճառն աշխատանքային միգրացիան է, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այս հիվանդությունները տարածվածության տեսակետից մոտ 4 -4,5 անգամ շատ են»,- ասաց Վարդան Արզաքանյանը:

Արզաքանյանի համոզմամբ՝ «խոցելի խումբն աշխատանքային միգրանտներն են», ինչը հաշվի առնելով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իրականացնում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագիրը, որն արդեն ընդգրկել է 100 համայնք:

Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանն անդրադարձավ իրենց կազմակերպության իրականացրած իրազեկման միջոցառումներին՝ նշելով, որ «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» և «Պատմի՛ր ընկերոջդ» ծրագրերի շրջանակներում մասնագետները նկատել, որ մարդիկ սկսել են ավելի անկաշկանդ այցելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետոզոտման, սակայն դեռ կան խոչընդոտներ:

«Տարածված կարծրատիպերի և վախերի հետևանքով այն մարդիկ, ովքեր անգամ ցուցաբերել են ռիսկային վարքագիծ, խուսափում են ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվելուց: Իսկ դա միայն նպաստում է ՄԻԱՎ-ի տարածմանը», - ասաց Լիլիթ Ալեքսանյանը:

1988-2015թթ. Գեղարքունիքի մարզի բնակիչների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 165 դեպք, որից 124-ն արձանագրվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ: Վարակվածների ավելի քան 59%-ը 25-39 տարիքային խմբում է: Իսկ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ուղին և թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 12%:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, կանխարգելման ու իրազեկման աշխատանքները Գեղարքունիքի մարզում» թեմայով քննարկումը կազմակերպվել էր Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ:

Մարզային քաղաքացիական երիտասարդական կենտրոնների հետ քննարկումների շարքի նպատակն է խթանել մարզերում բնակվող երիտասարդների համար կենսական հարցերի վերաբերյալ իրազեկությունը, աջակցել երիտասարդներին բարձրաձայնել առկա խնդիրների մասին և գտնել հնարավոր լուծումները՝ համագործակցելով պետական կառույցների հետ:

Փառանձեմ Ավագյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-թարգմանիչ

Հեղինակի հետ կապ հաստատելու համար գրե՛ք parandzemavagyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ