Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծման պարագայում ԱԱՀ գանձման պրակտիկայից
16.03.2016
11:00
Թեպետ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը շաբաթներ առաջ պնդում էր, որ Հայաստանը շարունակելու է գանձել ավելացված արժեքի հարկ ֆիզիկական անձանցից Եվրասիական տնտեսական միության երկրներից ավտոմեքենաների ներմուծման պարագայում, այնուամենայնիվ Ազգային ժողովը մարտի 16-ին երկրորդ ընթերցմամբ և վերջնականորեն ընդունեց այդ պրակտիկային վերջ դնելու մասին օրենսդրական փոփոխությունները:

«Ազգային ժողովում ընդունված օրինագիծը վերաբերում է միայն անձնական օգտագործման համար ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրման ժամանակ ԱԱՀ գանձման շեմի վերացմանը», - «Մեդիա կենտրոնում» մարտի 16-ին կայացած քննարկմանը հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիամ Ավետիսյանը՝ հավելելով, որ օրինագծով սահմանավում է հետևյալ ընթացակարգը և սահմանափակումները. «Ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում առանց ԱԱՀ վճարելու կարող է ներկրել միայն մեկ ավտոմեքենա: Մեկ տարվա ընթացքում 1-ից ավելի ավտոմեքենայի օտարումը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն»:  

Ֆիզիկական անձանցից ԵԱՏՄ երկրներից ատոմեքենաներ ներմուծելիս 20% ԱԱՀ-ի գանձումը պատնեշ է, ինչը ԵԱՏՄ պայմանագրով «հստակ արգելված է»: Այդ մասին շաբաթներ առաջ տեսկոնֆերանսի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Այնուհետև ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ առ այն, որ Հայաստանը ոչ մի կանոն չի խախտել՝ գանձելով ԱԱՀ-ն, քանի որ այդ ամենը նախատեսված է ԵԱՏՄ պայմանագրին կից անցումային դրույթներով, և գանձումներն իրականացվել են` «ելնելով բյուջեի շահերից»: Այնուհետև պազվեց, որ անցումային դրույթները վերաբերում են միայն երրրորդ երկրներից ապրանքատեսակների ներկրման վերաբերյալ մաքսատուրքերի դրույքաչափերին:

Այսպիսով անցյալ տարի ըստ փորձագետների մոտավոր հաշվարկների, ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծած մեքենաներից ԱԱՀ-ի գանձման մոտավոր ծավալները կազմել են 1,7 մլրդ դրամ: Այդ գումարների վերադարձի հարցն այս օրինագիծը, ըստ Մարիամ Ավետիսյանի, չի լուծում, քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ: «Դա ավելի շատ գործադիրի խնդիրն է, քանի որ լուրջ հաշվարկներ պետք է անել: Համենայնդեպս, մեր հանձնաժողովին նման առաջարկ չի եղել», - հավելեց նա:

Ավելի վաղ Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշել էին, որ խնդիրն անհրաժեշտ է դիտարկել են ընդհանուր ԱԱՀ գանձելու քաղաքականության համատեքստում: Ահա մի հատված տեքստից. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը՝ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից»: 

«Մյուս կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները և կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է՝ վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Ինչով էլ պայմանավորված, փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, ԱԱՀ-ն վճարվում է և արտահանող երկրում և Հայաստանում…»:

Այլ կերպ ասած, սեփական կարիքների համար ավտո ներմուծող հասարակ քաղաքացին հայտնվել էին կրկնակի հարկման դաշտում: Իրավական կարգավորումների թերիության պատճառով մեկ տարի տուժել է հասարակ ֆիզիկական անձը, որին մինչ այդ ամեն կերպ հավաստիացնում էին, որ ԵԱՏՄ-ին անդամակցումը նշանակում է ապրանքների ազատ տեղաշարժ Միության ողջ տարածքում:

Քննարկման մասնակից, հանրային կառավարման մասնագետ Կարեն Վարդանյանը նախ հղում կատարեց ԵԱՏՄ պայմանագրին, իսկ հետո հավելեց, որ այդ հիմնարար փաստաթղթում հստակ սահմանվում է. «Կողմերը պարտավորվում են չգանձել ԱԱՀ ֆիզիկական անձանցից, սակայն ամեն մի երկիր ամեն մի ապրանքի վրա քվոտա է դրել, որպեսզի այն չվերածվի բիզնեսի: Ավտոմեքենաների դեպքում ԱԱՀ գանձումը հակասում է ԵԱՏՄ պայմանագրին»:

Տնտեսագետ Վահագն Ղազարյանն, ընդհանրապես, անհիմն է համարում ԱԱՀ-ի գանձման պրակտիկայի վերացումը միայն ԵԱՏՄ երկրներից թեկուզ անձնական կարիքների համար ատոմեքենաներ ներմուծելիս: «Եթե խոսքը Մաքսային միության մասին է, ապա այն վերաբերում է մաքսային ձևավկերպումների պարզեցմանը, վերացմանը կամ հարմոնիզացիային, այլ ոչ թե հարկային քաղաքականությունը: Հայաստանն ԱՀԿ-ի դիմաց ունի ստանձնած պարտավորություններ: Ուստի նման արտոնություններ տրամադրելով միայն ԵԱՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ավտոքեքենանարեր ներմուծելիս, իրականում, դրվում է խտրականություն: Եթե նման արտոնություն է տրվում ԵԱՏՄ-ի մասով, ապա ինչո՞ւ չի տրվում, ասենք, ԱՄՆ-ից անհատների՝ ոչ ձեռնարկատիրական նպատակներով ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում», - պարզաբանեց նա:  

Քննարկմանը մասնակից «Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը խոսեց իր գործընկերների խնդիրների մասին՝ նշելով, որ այս օրինագծով ապօրինի կարգավիճակում են հայտնվում ավտոմեքենանրի ներկրմամբ զբաղվող հազարավոր ձեռնարկատերեր: «Նրանցից ցանկացածին ամեն պահ կարող են պատժել, քանի որ բոլորը հանցագործ են: Ավտոներկրողները, չունենալով կարգավիճակ, և որպեսզի խուսափեն ԱԱՀ վճարելուց, նորից ներկրում են իրականացելու նոտարով ու այլ քաղաքացիների անձնագրերով: Նրանք շարունակելու են ներկրել այդ կերպ, քանի որ հակառակ պարագայում կհայտնվեն շատ անմրցունակ վիճակում: Մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում, եթե ֆիզիկական անձին ազատեն ԱԱՀ-ից, քանի որ նա էլ այլ մարդկանց անձնագրերով կարող է բիզնես նպատակով ավտո ներմուծել», - եզրափակեց նա:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարիամ Ավետիսյանը նշեց, որ նոր օրենսդրական կարգավորումը վերաբերում է ֆիզիկական անձանց, որոնք իրենց անձնական օգտագործման համար են ներկրելու ավտոմեքենա: «Բացի այդ նախագծում սողանքներից եւ պարտավորություններից խուսափելու դրույթներ չի ներառվելու», - հավելեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Ֆիլմի դիտում. Երբ բախվում են երկու աշխարհ
13.10.2017
15:00
Հոկտեմբերի 13-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»
12.10.2017
11:00
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ացնցկացվեց քննարկում «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով:
Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն Երևանում
11.10.2017
12:00
Հոկտեմբերի 11-ին ՆՓԱԿ-ում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Երեւանում առաջին անգամ անցկացվող Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին:
Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում
11.10.2017
11:00
Հոկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ մամլո ասուլիս «Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հոկտեմբերի 17, 16:00
Ֆիլմի դիտում
Ֆիլմի դիտում. Պլաստիկե օվկիանոս
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ