«Ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը հակասահմանադրական չէ». սահմանադրագետներ
14.03.2016
13:00
Նոր Ընտրական օրենսգրքում ներառված չեն ընդդիմության եւ քաղհասարակության առաջարկները, մասնավորապես, ստորագրված ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ: Սա նախագծի հեղինակները հիմնավորում են ՀՀ ՍԴ որոշմամբ, որն, ըստ նրանց, ցուցակների հրապարակումը համարում է հակասահմանադրական: Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ ՍԴ որոշումը չի սահմանափակում ստորագրված ընտրացուցակների հրապարակման հնարավորությունը:

Այս հարցի շուրջ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին սահմանադրագետ Գաբրիել Բալայանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը և «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Քննարկմանը Գաբրիել Բալայանն ու Արտակ Զեյնալյանը նշեցին, որ ՍԴ 2012թ. որոշման մեջ չկա ստորագրված ընտրացուցակները հրապարակելու արգելք:  

Սահմանադրական դատարանի` 2012թ. մայիսի 5-ի որոշման մեջ, ըստ  Արտակ Զեյնալյանի, միանշանակ ամրագրված չէ, որ ստորագրված ընտրական զուցակների հրապարակումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ  բանախոսի` ՍԴ-ն նման ամրագրում չէր էլ կարող անել, քանի որ. «Եթե կա դատական վեճ` ընտրատեղամասերում արդյունքների հետ կապված, ապա այց ցուցակները պետք է դառնան դատական վարույթի  նյութ եւ նաեւ տրամադրվեն կողմերին:  Հետեւաբար` նման ամրագրումն այս սկզբունքին կհակասեր, դրա համար էլ այդ հարցի կարգավորումը օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում է գտնվում»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Նա նաեւ արձանագրեց, որ  ի խախտումն Սահմանադրական դատարանի նույն որոշման, որն այսօր վկայակոչում են իշխանությունները` փորձելով հիմնավորել ընտրական ցուցակները չհրապարակելու մոտեցումը, անցած տարիներին  եղել են հարյուրավոր դեպքեր, երբ դատական վեճերի ընթացքում` կապված քվեարկության արդյունքների եւ մասնակիցների հետ ,  որեւէ անգամ չի հաջողվել ստանալ որեւէ ընտրատեղամասի ընտրացուցակ.

«Այս իրավունքի իրացումն ուղղակի արգելափակված է: Դա ձեւական բնույթ է  կրում, եւ ամեն ինչ արվում է, որ այդ տեսական դրույթը կյանքի չկոչվի: Այդպիսով` որեւէ մեկը Սահանադրական դատարանի որոշումն այդ մասով բանի տեղի չի դնում»,- եզրափակեց բանախոսը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով`  ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումն այսօր ակտուալ չէ, քանի  որ այդ  խնդրի հետ կապված բոլոր մտահոգությունները արդեն իսկ կարելի է փարատված համարել` ներդրվող էլեկտրոնային քվեարկության մեխանիզմով. «Այդ համակարգով արդեն իսկ պարզ է լինելու` ով եկավ, ով չեկավ: Առհասարակ` ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը երբեք չի եղել հարցի լուծում, իսկ հիմա էլ` պարզապես այլեւս ակտուալ չի դառնում»,- նշեց Մարտիրոսյանը:

ԱԺ պատգամավորի համոզմամբ` այսօր առավել կարեւոր խնդիր է այն, թե ինչպես սահմանված սեղմ ժամկետում հասնել նրան, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենան նույնականացման քարտեր:

«Բացի այդ` ինչ է նշանակում` Սահմանադրական դատարանի որոշումը լավն է, թե վատը: Այն կայացվել է եւ վերջ: Նորմալ երկրներում սահմանադրական դատարանի որոշումները չեն մեկնաբանվում»,- նկատեց պատգամավորը:

Սահմանադրագետ Տիգրան Բալայանը, սակայն, այս պնդմանը հակադարձեց` ներկայացնելով ԱՄՆ օրինակը. «2002թ. դրությամբ  ԱՄՆ Գերագույն դատարանն ունի 220 որոշում, որոնք վերանայվել են: Եվ դրանից որեւէ մեկը չի խուսափում: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն իրավական ակտ է, եւ կարող է մեկնաբանվել: Այլ բան է, որ պաշտոնական պարզաբանումը կարող է իրավակիրառ մարմինը կոնկրետ տալ»:

Պարոն Բալայանը հստակեցրեց, որ  ՍԴ  մասին օրենքի 68 հոդվածի 14 կետով  ամրագրված են այն դեպքերը, երբ ՍԴ-ն կարող է վերանայել իր որոշումները. «Սահմանված է 7 տարի ժամկետ, եւ այս առումով` առանց օրենքի փոփոխության, հնարավոր չի լինի այս պահին վերանայել 2012թ. մայիսի 5-ի ՍԴ որոշումը»:

Բալայանը ընդգծեց, որ ՍԴ որոշման մեջ չկա բացարձակ արգելք` ստորագրված ընտրական ցուցակները հրապարակելու վերաբերյալ:

«Եթե ԸՕ նախագծում ամրագրված լիներ, որ կարելի է հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները, կամ հրապարակել կայքում, ապա մենք չունենք Սահմանադրական դատարանի որեւէ որոշում, որն ուղղակիորեն կասի, որ դա հակասում է Սահմանադրւթյանը»,-հավելեց Բալայանը:

Քննարկման մասնակիցներից Գաբրիել Բալայանը եւ Լեւոն Մարտիրոսյանը նշեցին, որ չկա որեւէ երկիր, որտեղ ստորագրված ընտրական ցուցակները ընտրություններից հետո հրապարակվեն ընտրատեղամասերում, ինչին ի պատասխան` Արտակ Զեյնալյանը նկատեց, որ եթե  նման պրակտիկա չկա, ապա դա ամենեւին չի նշանակում, որ այն չի կարող ներդրվել Հայաստանում:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ruհասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ