Մտահոգիչ դրույթներ լրագրողների և դիտորդների համար ԸՕ նախագծում
10.03.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Դիտորդների եւ լրագրողների սահմանափակումները նոր Ընտրական օրենսգրքի նախագծում» թեմայով, որին մասնակցում էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը:

«Նոր ընտրական օրենսգրքի նախագծի  65-րդ հոդվածում  լրագրողների եւ դիտորդների հետ կապված  սահմանափակումները անհեթեթ եւ շատ տարօրինակ են եւ որեւէ բացատրություն դժվար է դրան տալ: Ոչ միայն այդ դրույթները պետք է հանվեն, այլեւ լրագրողական հանրությունը  պետք է առաջարկություններ ներկայացնի եւ հետամուտ լինի, որպեսզի սահմանվեն այնպիսի դրույթներ, որոնք լրագրողների գործունեության համար շատ ավելի լավ պայմաններ կստեղծեն, քան կա այսօրվա գործող օրենսդրությամբ»,- հայտարարեց Աշոտ Մելիքյանը:

Նա  նկատեց, որ կատարված փոփոխություններով ընտրական հանձնաժողովի նախագահին են վերապահված տարօրինակ եւ դժվար իրագործելի գործառույթներ` վերահսկելու ինչպես  բուն  քվեարկության գործընթացը, այնպես էլ լրագրողների  եւ դիտորդների գործունեությունը:

«Փաստորեն, պետք է ընտրական հանձնաժողովի նախագահը անընդհատ հաշվի, թե քանի լրագրող կամ դիտորդ է այդ պահին ընտրատեղամասում, ապա կամայականորեն որոշի, թե ում եւ որ պահին հանի տեղամասից հերթի կանգնած մյուս լրագրողներին ներս թողնելու համար: Սա ուղղակի անընդունելի է»,- եզրափակեց Մելիքյանը:

Արմինե Օհանյանն էլ նկատեց, որ «Գուցե մեր մտահոգությունները չափազանցված են, գուցե պրակտիկայում  չլինի այնպիսի դեպք, որ 8 անձի ներկայությունը բավարար չլինի, կամ  լրատվամիջոցները խոչընդոտներ ունենան տվյալ տեղամասում հայտնվելու հարցում: Սակայն խնդիրն այն է, որ մեր հանրությունը ունի մեծ անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ: Եվ եթե իշխանությունն ուզում էր այդ վստահութունը բարձրացնել, ուրեմն պետք է ընդհանրապես խուսափեր սահմանափակումներից: Ոչ թե ավելացնեին սահմանափակումների քանակը եւ այսպիսի անհեթեթ դրույթներ մտցնեին, այլ ընդհակառակը` ավելի լայնացնեին հնարավորությունները` սկսած հավատարմագրման կարգից, որպեսզի ցանկացած դիտորդ եւ լրագրող ազատորեն կարողանար մտնել ընտրատեղամաս եւ վերահսկել գործընթացը>:

Օհանյանը  հիշեց, որ 1990-ականներին ընդհանրապես չկային սահմանափակումներ լրագրողների` ընտրատեղամասեր մուտք գործելու հետ կապված, չկային  վկայագրերի առկայության պահանջներ, եւ յուրքանչյուր լրագրող կարող էր մինչեւ վերջին պահը ներկա լինել ցանկացած տեղամասում:

Մինչդեռ հիմա, երբ լրատվամիջոցների քանակն անհամեմատ ավելի մեծ է` մինչեւ 8 հոգու սահմանափակումը   մեծ խնդիր է հարուցելու:

«Ես չեմ բացառում, որ ընտրությունների շեմին կարող են ստեղծվել կեղծ լրատվամիջոցներ, որոնց   ներկայացուցիչները կարողանան մուտք գործել ընտրատեղամաս, այն դեպքում երբ օրինակ՝ «Առավոտի», «Հայկական ժամանակի» կամ «Հրապարակի» լրագրողները կմնան դրսում  եւ զրկված կլինեն ընտրությունների ընթացքին  հետեւելու հնարավորությունից»,- նշեց Օհանյանը:

Բանախոսներն արձանագրեցին, որ դիտորդների կամ լրատվամիջոցների կուտակումների եւ դրանով պայմանավորված խնդիրների հետ կապված մինչ օրս որեւէ կազմակերպության կողմից որեւէ ահազանգ չի հնչեցվել:

Դանիել Իոաննիսյանն էլ նկատեց, որ փաստաթղթի հիմնավորման մեջ որեւէ հիշատակում չկա այս դրույթների մասին,  ուստի դժվար է հասկանալ, թե ինչ հիմնավորմամբ են նախագծում մտցվել  լրագրողների եւ դիտորդների թվաքանակի հետ կապված սահմանափակումները:

«Այստեղից հարց է ծագում, այդ ինչ գիտեն իշխանությունները 2017 թ. ընտրությունների մասին, որ կարծում են, որ այդ ընտրություններում կարող է դիտորդների քանակն այնպիսին լինել, որ կխաթարվի քվեարկության գործընթացը:  Միգուցե իրենք տեղեկություններ ունեն, որ ամեն ուժ փորձելու է ամեն տեղամասում մի քանի  մարդ պահել, եւ այդ դեպքում իրենք կորցնելու են կեղծիքների իրականացման հնարավորությունները, դրա համար են ի սկզբանե այսպիսի սահմանափակումներով փորձում կանխել դա»,- կարծիք հայտնեց Իոաննիսյանը:

Իսկ Լենա Նազարյանը  չափազանցված գնահատեց այն մտահոգությունները, թե իշխանությունները կփորձեն իրենց  վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ դիտորդներին գործուղղել ընտրատեղամասեր` այդպիսով խնդիրներ ստեղծելով մյուսների մասնակցության համար:

«Ես, իմ դիտորդական փորձից ելնելով, կարող եմ ասել, որ երբեւէ չեմ տեսել, որ մեկ ընտրատեղամասում լինի 8-ից ավելի դիտորդ եւ լրագրող»,- նշեց նա` կարծիք հայտնելով, որ 65-րդ հոդվածի վրա հանրության ուշադրության սեւեռմամբ փորձ է արվում ստվերում թողնել առավել վտանգավոր դրույթներ, որոնք առկա են ԸՕ նախագծում: 

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ruհասցեին:

Տեսանյութ
5" src="https://www.youtube.com/embed/8pVayMYqjOE" frameborder="0" allowfullscreen>
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ