Ե՞րբ կբացահայտվեն զոհված զինծառայողների դատական գործերը և կպատժվեն մեղավորները
09.03.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքը թեմայով», որին մասնակցում էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը և զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայր Ինգա Ղազարյանը:

«Զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցված մահվան դեպքերից շատերի բացահայտումը տարիներով բախվում է բետոնե պատի և որևէ առաջընթաց չի լինում: Ես չեմ բացառում, որ կարող են լինել չբացահայտված քրեական գործեր, ինչպես օրինակ` փողոցում սպանությունը կամ ահաբեկչության դրսևորումը, բայց պետական հիմնարկում, այն էլ` զինված ուժերում, ոչ պատերազմական գործողությունների կամ դիվերսիայի ժամանակ կատարված սպանության չբացահայտումը բերում է բազմաթիվ մտահոգությունների: Ես, օրինակ, համոզված եմ, որ մեր իրավապահ մարմիններն այդքան ոչ պրոֆեսիոնալ չեն, որ չկարողանան բացահայտել փակ տարածքում տեղի ունեցած սպանությունը: Ես հատուկ միտում եմ տեսնում այդ դեպքերը չբացահայտելու մեջ»,- հայտարարեց Իշխանյանը:

Զուգահեռներ տանելով զինված ուժերում տեղի ունեցած չբացահայտված հանցագործությունների և 2008թ. Մարտի 1-ի սպանությունների միջև` իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ այստեղ խնդիրը ոչ թե իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմի մեջ է, այլ նպատակահարմարության:

«Պարզապես իշխանությունը նպատակահարմար չի գտնում բացահայտել և պատժել այն մարդկանց, որոնք իր հենարանն են: Այդ ամենը կարող է բացահայտվել ոչ թե պարզապես իշխանության փոփոխության, այլ իշխանության բնույթի փոփոխության դեպքում միայն»,- ընդգծեց Իշխանյանը:

Ասուլիսին մասնակցող մյուս բանախոսները` զոհված զինծառայողների մայրերը, ներկայացնելով անցած 5 տարիներին իրենց որդիների մահվան հանգամանքների բացահայտման հետ կապված իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունները և հետաքննության ընթացքում թույլ տրված աղաղակող բացթողումներն ու հակասությունները` հիշեցրեցին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս 2011թ. Նախագահական նստավայրում, մոտենալով ճաղերից այն կողմ բողոքի ակցիա անող սևազգեստ մայրերին, հրապարակավ խոստացավ, որ իրենց որդիների մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ կարվի առավելագույնը, ինչը, սակայն, այդպես էլ չիրականացավ: Որդեկորույս մայրերի գնահատմամբ` սին դուրս եկավ նաև նախկին զինդատախազ, ներկայացումս ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տված խոստումները:

Այուամենայնիվ, Ինգա Ղազարյանը նշեց, որ ինքը հույսը չի կորցնում և կարծում է, որ մի օր իր որդու սպանության համար մեղավորները կպատժվեն. «Ամեն ինչը Բաղրամյան 26-ից է կախված: Եթե Բաղրամյան 26-ում փոփոխություն լինի, մեր երեխաների սպանությունների դեպքերը կբացահայտվեն»,- կարծիք հայտնեց նա: Իսկ ահա Նանա Մուրադյանը հայտարարեց, որ թեև ինքն արեն հուսահատվել է, բայց միևնույն է` չի կարող հանգիստ նստել տանը, քանի դեռ իր որդուն սպանողը ազատության մեջ է:

Անթույլատրելի համարելով բանակում մահվան անգամ մեկ դեպքը` այնուամենայնիվ, Ավետիք Իշխանյանը նշեց, որ ներկայումս ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությունը զգալիորեն տարբերվում է 90-ականների վերջերին առկա վիճակից, և այս առումով, ըստ իրավապաշտպանի, կա առաջընթաց, ինչպես նաև` Պաշտպանության նախարարությունում վիճակը կարգավորելու ցանկություն:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ru հասցեին: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ