Փորձագետներ. Հայաստանում անհրաժեշտ է ներդնել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ
26.02.2016
14:00
Հայաստանում բիզնեսի շահերի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ներդնել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ, իսկ բիզնեսի շահերը պաշտպանող հսարակակական կազմակերպություններին՝ ակտիվացնել աշխատանքը պետական կառույցների հետ: Տնտեսության զարգացման և բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման հարցում շատ կարևոր է նաև մասնավոր հատված-կառավարություն արդյունավետ երկխոսությունը:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 26-ին կայացած մամլո ասուլիսին հայտարարեցին ԵՄ «East invest 2» ծրագրի շրջանակում Հայաստանի գործարար համայնքի և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացրած փորձագետները:

Անցնող շաբաթվա ընթացքում ԵՄ աջակցությամբ իրականացվող «East invest 2» ծրագրի շրջանակում եվրոպայից ժամանած մասնագետները հայաստանյան փորձագետների և բիզնեսի շահերը պաշտպանող կառույցների ներկայցուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել կառավարության, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ծրագրի նպատակն էր վեր հանել կառավարություն-մասնավոր հատված երխոսությանը խանգարող հիմնական խոչընդոտներն ու խնդիրները և աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Ծրագիրը տևելու է մեկ ու կես տարի:

Գործարար համայնքի, հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերը հանդիպումների ընթացքում նշել են մի քանի հիմնական խնդիրներ, որոնց անհրաժեշտ է լուծում տալ: «Դրանք են՝ շահերի արդյունավետ պաշտպանությունը պետական կառույցների հետ հարաբերություններում, ապրանքներ ներմուծելիս մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրները, ֆինանսական միջոցների անհասանելիությունը, վարկերի բարձր տոկոսադրույքները, արտաքին շուկաների հասնելիության հետ կապված խնդիրները և այլն», - ասուլիսին հայտարարեց «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի նախագահ Հակոբ Ավագյանը` հավելելով, որ կարևոր խնդիր է գործածար համայնքի տեղեկացվածությունը:

Չնայած մասնավոր հատված-կառավարություն երկոսության կարևորության  մասին պաշտոնական տարաբնույթ հարտարարություններին՝ պարզվում է հաճախ են լինում դեպքեր, երբ գործարար համայնքի ներկայացուցիչներն անգամ տեղյակ չեն իրենց ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին: «Պետական մարմինները օրենք են փոխում, իսկ բիզնեսը խախտում է անում ու նոր է իմանում, որ 30 օր առաջ այդ օրենքը փոխվել է: Կողմերի տեղեկացվածությունը շատ կարևոր է», - ասաց Ավագյանը:

Գործարար համայնքի խնդիրներին արդյունավետ և գրագետ արձագանքելու համար փորձագետները կարծում են, որ Հայաստանում առկա է բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն: «Դա գործարար համայնքի շահերի պաշտպանության անընդհատությունն ապահովող կառույց է», - ասաց Հակոբ Ավագյանը:    

«Բիզնես-օմբուդսմենը կարող է ունենալ տարբեր գործառույթներ: Շատ հետաքրքրական է Ուկրաինայում գործող բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը: Այս կառույցը ունի երկու հիմնական գործառույթներ: Առաջին, նրան են դիմում ձեռնարկությունները կոնկրետ խնդիրներով, և այն փորձում է դրանք լուծել կառավարության հետ աշխատանքներով: Սա անհատական խնդիրներն են: Երկրորդ, երբ առկա են համակարգային, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներ, ապա դրանց լուծման վերաբերյալ նա խորհրդատվություններ կներկայացնի կառավարությանը և օրենսդիր մարմնին», - ասաց ասուլիսին մասնակից քաղաքականության փորձագետ, Փոքր եւ միջին բիզնեսի եվրոպական կազմակերություն ներկայացուցիչ Քրիստիան Գեսլը:

Նա վստահ է, որ կառավարություն-մասնավոր հատված երկխոսությունում առկա խնդիրների լուծման համար պետք է հստակ կամային աշխատանք տանել, այլ ոչ թե պատճառաբանել՝ նշելով, թե խորհրդային ժառանգությունն իր բացասական հետևանքներ է թողել ոլորտի վրա:

Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող և թափանցիկ աշխատող կազմակերպություններից, ըստ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ Դիանա Սարումովայի, երբեմն հնչում են դժգոհություններ հարկային մարմինների գործողությունների վերաբերյալ: «Նրանք աշխատում են շատ թափանցիկ, ստեղծել են աշխատատեղեր, սակայն կան հարցեր, որոնց դեպքում նրանք չեն խրախուսվում, ինչը ստեղծում է ոչ բարենպաստ պայմաններ հետագա ներդրումների համար: Նրանցից անգամ հնչում այն այսպիսի մեկնաբանություններ, որ եթե չեն ընդառաջում, ապա կդադարեցնենք բիզնեսը և կհեռանանք Հայաստանից», - ասաց Սարումովան՝ հավելելով, որ անհրաժեշտ է ծավալուն աշխատանք արտաքին ներդրումների ներգրավելու հարցում բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:    

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ