Իրավապաշտպանները Վարդգես Գասպարիին քաղաքական հալածյալ են համարում
24.02.2016
13:00
Իրավապաշտպանները համաձայն չեն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպրիի կալանավորման վերաբերյալ պաշտոնական տեսակետի հետ: Նրանք համոզված են, որ Գասպարիի կալանավորումն «իրավաչափ և օրինաչափ» չէ, և նա ազատազրկված է քաղաքական հայացքների համար:

Փետրվարի 19-ից անազատության մեջ գտնվող Վարդգես Գասպարին, ըստ պաշտոնական տվյալների, մեղադրվում է ոստիկաններին վիրավորելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Նա հրաժարվում էր ներկայանալ դատարան. ութից նեիստերից չորսին նրան բերման են ենթարկել: Սակայն կալանքի որոշումը կայացվել է ակտիվիստի բացակայությամբ և անորոշ ժակետում: Ըստ արդարադատության նախարարության հայտարարության նա կալանավորվել է, քանի որ չի ենթարկվել ստորագրությամբ քաղաքից չհեռանալու պահանջին:

Այս պարագայում կազուսային իրավիճակ է ստեղծվել, քանի որ Գասպարիին նկատմամբ ներկայացված մեղադրանքի առավելագույն պատժաչափը 3 ամիսն է, սակայն հայտնի չէ, թե որքան կտևի դատավարությունը: «Դատավարությունը կարող է ամիսներ։ Ի՞նչ է, այդ մարդը պետք է միշտ փակի տակ մնա», - ասաց իրավապաշտպան Արման Դանիելյանը:

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համամիտ չէ պաշտոնական հայտարարության հետ, քանի որ ըստ նրա փաստեր չկան Գասպարիի քաղաքից բացակայելու և խափանման միջոցը խախտելու մասին: «Փաստեր չկան, որ նա խախտել է խափանման միջոցը: Նա առնվազն պետք է Հայաստանից հեռանար, դատաքննության եւ հետաքննության մարմիններից խուսափեր: Չկա այդպիսի փաստ»,- հայտատարեց Հելսինկյան քաղաքացիական ասսամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 24-ին Արթուր Սաքունցի, Քաղաքացիական հասարակության ինստիուտ ՀԿ ղեկավար Արման Դանիելյանի և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Իրավական գնահատական Վարդգես Գասպարիի կալանավորմանը» թեմայով:

Անգամ եթե Վարդգես Գասպարիի հայտարարությունները, վստահ է Սաքունցը, որակվեն որպես դատարանի նկատմամբ անհարգելի վերաբերմունք, ապա առավելագույնը նրա նկատմամբ կարող է վարչական պատասխանատվություն կիրառել եւ ուրիշ ոչինչ: «Մարդը չի թաքնվել, սակայն առանց նրա դատարանը խափանման միջոց է քննում: Նա չի գտնվում հետախուզման մեջ: Առնվազան հնարավոր էր ապահովել նրա ներկայությունը դատարանում, որպեսզի նա կարողանար պատշաճ պաշտպանություն իրականացնել», - ասաց նա՝ հավելելով, որ «Գասպարին քաղաքական հալածյալ է»:

«Գասպարիին կալանավորելու որոշումն ակհայտորեն ունի քաղաքական դրդապատճառ: Խնդիր է դրված ըմբոստ քաղաքացուն լռեցնելու: Նա որևէ մեկին չի վնասել, հանցագործ չէ: Քաղաքացուն պատժում են իր կարծիքների և քաղաքացիական գործողությունների համար», - ասաց նա՝ պահանջելով անհապաղ փոխել Գասպարիի խափանման միջոցը և նրան ազատել կալանքից:

Իրավապաշտպան Արման Դանիելյանն իրավիճակը բացատրում է երկու պատճառերով, որոնցից մեկը քաղաքական է, մյուսը՝ օրենսդրական: «Ստեղծվել է այնպիսի քաղաքական միջավայր, որ խնդիրները չեն լուծվում քաղաքական գործընթացների արդյունքնում: Երբ առաջ են գալիս խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, օրինակ՝ խորհրդարանում և լուծումներ տրվեն, որը Հայաստանում չենք տեսնում: Մարիդկ չեն վստանում ոչ քաղաքական, ոչ էլ դատական համակարգին: Ուստի ստեղծվել է պոռթկման միջավայր, ինչից վախենում են իշխանությունները», - ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա առկա է նաև օրենսդրության անհամաչափ կիրառման խնդիր: «Կալանավորված Գևորգ Սաֆարյանի դեպքը շատ լավ ի ցույց դրեց դա: Երբ ոստիկանն է բռնություն կիրառում, նրա նկատամամբ ոչ մի պատիժ չի կիրառվում: Մենք մինչև այժմ չունենք մի դեպք, որ բռնություն կիրառելու համար դատապարտված լինի ոստիկան: Սակայն երբ ոստիկանությունը սադրում է քաշքշուկ ու եթե հանկարծ նույնիսկ ոստիկանին հրում են, քաղաքացուն կարող են դատապարտել մինչեւ 5 տարվա ազատազրկման»,- հայտարարեց Դանիելյանը:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ևս համոզված է, որ Գասպարին քաղբանտարկյալ է: «Նա իրավական կարգավիճակով քաղբանտարկյալ է: Սա պետք է հստակ ֆիքսել: Նա նաև իրավապաշտպան է, քանի որ հանդես է գալիս հանրային կարևորություն և հնչեղություն ունեցող հարցերի լուծման օգտին, այլ ոչ թե անձնական խնդիրներ հետապնդող պահանջներով», - ասաց Խզմալյանը:

Քննարկման ավարտին իրավապաշտպանները նաև կոչ արեցին Մարդու իրավունքնեի նորընտիր պաշտպան Արման Թաթոյանին «անհապաղ այցելել» Վարդգես Գասպարիին և ուշադրության կենտրոնում պահել նրա գործը: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ