Անհրաժեշտ է ընդունել հակախտրականության մասին օրենք. իրավապաշտպաններ
24.02.2016
11:00
Մեդիա կենտրոնում երեկ տեղի ունեցավ քննարկում «Բռնություններ սեռական փոքրամասնության ներկայացուցչների նկատմամբ. իրավապահ մարմինների և առողջապահական համակարգի մոտեցումը» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին, Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի գործադիր տնօրենը Մամիկոն Հովսեփյանը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա Հարությունյանը:

Քննարկմանը անդրադարձ կատարվեց այս տարվա փետրվարի 15-ին Երևան քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ 3 անհայտ անձիք ծեծի էին ենթարկել Մոսկովյան փողոցում զբոսնող ԼԳԲՏ համայանքի ներկայացուցչիների:

«Նրանք 5 հոգով զբոսնելիս են եղել: Հետևից 3 երիտասարդ մոտեցել է և սեռական բնույթի հայոյանքներ տալով, մատնանշելով այդ անձանցից կոնկրետ մեկի սեռական կողմնորոշումը, սկսել է հարվածել նրան: Մյուսները փորձել են միջամտել, բաժանել, սակայն նույնպես ընկել են հարվածների տակ»,-ասաց քննարկման մասնակից Մամիկոն Հովսեփյանը:

Հովսեփյանը նշեց, որ հաջորդ օրը տուժած անձը գնացել է Հերացի 1 հասցեում գտնվող հիվադանոց բուժզննում անցնելու համար, սակայն այնտեղ էլ արժանացել է խտրական վերաբերմունքի:

«Նախ թույլ չեն տվել մեր կազմակերպության աշխատակցին, ով ուղեկցել է տուժողին, ներս մտնի, հետո տուժողին ծաղրանքի են ենթարկել ու նվաստացրել: Ասել են անվճար բուժզննում ես ուզում, արյան անալիզ կարող ես տալ, տեսնենք՝ ինչ շեղումներ ունես, շեղումներդ բուժենք: Ակնհայտ մարդուն փորձել են նվաստացնել»,- ասում է Հովսեփյանը և հավելում, որ ոստիկանությունում համեմատաբար հանգիստ և նորմալ վերաբերմունք է դրսևորվել:

Քննարկման մասնակից Սերգեյ Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանում սերմանվում է խտրական վերաբերմունք խոցելի խմբերի, հատկապես՝ նույնասեռական անձանց հանդեպ:

«Դա բացատրվում է մի քանի հանգամանքով: Որոնցից մեկն է Ռուսաստանի Դաշնությունից վերցված օրենքների վերաձևակերպումը և այնտեղից եկած պրոպագանդան: Երևույթը կշարունակվի այնքան, քանի դեռ ՀՀ-ն չի ընդունի օրենք, որ կդատապարտի խտրականությունը»,- ասաց Գաբրիելյանը:

Նա ընդգծեց, որ խտրականության հարցում մեծ ազդեցություն ունի նաև փաստաբանների դերը, քանի որ վերջերս ATV-ի հեռուստաընկերության եթերում փաստաբաններից մեկն ասել էր, որ նման մարդու ինքը անձամբ կծեծեր:

«Միանշանակ բացասական է այն, ինչ կատարվում է հասարակությունում: ՀՀ-ն վավերացրել է բազմաթիվ միջպետական և տեղական օրենքներ, որոնցով պետք է պաշտպանվի մարդը, բայց երևույթը կշարունակվի այնքան, քանի դեռ ՀՀ-ն չի ընդունի հակախտրականության մասին օրենք: Օրենքը չկա, դատական ատյաններն էլ չեն դատապարտում: Ոչ մի վարույթ չի վերցվում, ՀԿ-ների դատական գործերը մերժվում են»,-նշեց Գաբրիելյանը:

Արթուր Մակարյանն էլ նշում է, որ  խտրականության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը կա: ՀԿ-ները, որոնք աջակից են լինում նման իրավունքների խախտմանը, մեծահույս են, որ այդ օրենքի ընդունումը որևէ կերպ կարող է շտկել վիճակը:

«Մենք ունենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, ընդհանուր առմամբ հասարակության դիրքորոշումը հասկանալի է, եթե մենք գնանք խախտված իրավունքները վերականգնենք, ի վերջո գնալու ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ կոմպետենտ վճիռ է կայացնելու և պարտավորեցնելու է ՀՀ-ին ի կատար ածել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռը»,-նշում է Մակարյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնիդասախոս Սոնա Հարությունյանն էլ ասում է, որ հիմնվելով մի քանի դեպքերի վրա դժվարէ  ասել, որ հասարակությունը անդհանդուրժողական է սեռական փոքրամասնությունների նկատմամբ:

«Նախկինում սեռական փոքրամասնությունները ընկալվել են որպես պաթոլոգիա, դասակարգվել են որպես հիվանդություն: Այսօր մարդիկ պետք է կարողանան ընդունել այն, որ արդեն 1973-ից սկսած այն դասակարգումից հանվել է, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում, որ այդ խտրականությունը, ստիգմա հասկացությունը ինչ որ չափով դուրս գա հասարակությունից: Բայց մենք գիտենք, որ հայերի մոտ նաև մտածելակերպի առանձնահատկություններ կան»,-ասում է Հարությունյանը:

Նա ընդգծում է, որ անձամբ բժշկական ասպարեզում բժիշկների կողմից կանխակալ վերաբերմունք չի նկատել սեռական փոքրամասնությունների նկատմամբ:

«Բժիշկները անցնում են բժշկական հոգեբանություն, որի ընթացքում քննարկվում է տարբեր հիվանդությունների հարցում բժշկական դեոնթոլոգիան, որը որևէ  տարբերակում չի դնում, թե ով է դիմում բժշկին, այսինքն նրանք ունեն որոշակի մասնագիտական էթիկա որը իրականացնում են»,-նշեց Հարությունյանը՝ հորդորլով մասնավոր դեպքերը չմասսայականացնել:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ