Էներգետիկ համակարգում առողջացման փոխարեն վարկով պարտք է մարվում
23.02.2016
14:00
Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից շուրջ 30 մլն դոլարի վարկ է վերցնում ոչ թե, ինչպես ինքն է հայտարարում, էնէրգետիկ համակարգն առողջացելու, այլ ավելի էժան վարկով էլեկտրաէներգիա արտադրող պետական կայանների կարճաժամկետ վարկերը մարելու նպատակով: Արդյունքում ուղղակի երկարաձգվում է մարման ժամկետը, սակայն պետությունն ավելացնում է սեփական պարտքային բեռը:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին  տնտեսագետ Արտակ Մանուկյանը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը:

Կառավարության փետրվարի 19-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Էներգետիկայի ոլորտի ընկերությունների ֆինանսական առողջացման» ծրագիրը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը Համաշախարհային բանկից վարկ է վերցնում՝ Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության պարտքերի մարման համար:

«Առաջարկվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» եւ «Երեւանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ներին երկարաժամկետ եւ ցածր տոկոսով վարկային միջոցների տրամադրում, որը պայմանավորված է ՀԷՑ-ի կողմից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներով, ինչպես նաեւ «Նաիրիտ» եւ «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերություններին տրամադրված փոխառություններով»,- որոշման նախագիծը ներկայացնելուց ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ վարկն արտոնյալ պայմաններով է տրամադրվում:

Վարկը տրամադրվում է 30 տարի ժամկետով, առաջին 14 տարին արտոնյալ պայմաներով, իսկ հետ 1.5 տոկոս տարեկան տոկոսադրույգով:

Այնուհետև սակայն Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հանդես եկավ հայտարությամբ, որում ասված էր, որ վարկային միջոցները ներգրավվում են էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավման համար:

«Այդ ճեղքվածքի մի մասը (22,4 մլրդ դրամ), որն առաջացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում և վճարվում է յուրաքանչյուր ամիս: Ամբողջ գումարը կվճարվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը:  Միաժամանակ, ՀԷՑ-ի և այլ պարտապանների կողմից չվճարումների պարագայում ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար 2013-2015թթ. ստիպված են եղել ներգրավել առևտրային վարկեր և կուտակել չվճարված պարտավորություններ, որոնք մարվում են ՀԷՑ-ի կողմից պարտքերը վճարելուն զուգընթաց, սակայն չընդգրկվելով սակագնում», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Առողջացման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկով կմարվեն ընկերությունների առևտրային բանկերում մնացած վարկերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ պարտքի մի մասը:

Այնուհետև հանդես երկավ հայտարարությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը պարզապես հերքեց կազմակերպության պարտքերը մարելու նպատակով վարկ վերցնելու հայտարարությունը: ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել և չի նախատեսվում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների  բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի», - ասված է ՀԵՑ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 22-ին անցկացված «Կառավարությունը նոր վարկ է ներգրավում ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար» թեմայով քննարկմանը, մասնակցում էին Արամ Մանուկյանը և Արտակ Մանուկյանը, թեպետ հրավիրվել էին ներկայացուցիչներ նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, իշխող Հանրապետական կուսակցությունից, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից, Երևանի ՋԷԿ-ից և ՀԷՑ-ից:

Վարկի ներգրավման գործնթացին զուգընթաց նախարարի հայտարությունն առ այն, որ այն չի ազդի էլեկրաէներգիայի սակագների վրա, Արամ Մանուկյանը գնահատեց որպես շանտաժ: «Սա շանտաժ է, որ եթե պատգամավորները չքվեարկեն վարկը վերցնելու օգտին, էլեկտրաէներգիայի գինը նորից կբարձրանա», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մշտապես վարկեր ներգրավելու արդյունքում է, որ Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50%-ը: «Իսկ սա արդեն վրանգավոր է: Հայաստանի տնտեսական մոդելն այդքան բարիքներ չի արտադրում, որ կարողանա այդ պարտքը սպասարկել: Հաջորդ տարվանից Հայաստանի պարտքի մարմանը ուղղվելու է մոտ 400 մլն դոլար, որ բյուջի 15%-ն է: Այսինքն՝ իշխանություններն իրենց գործողություններով մեզ վնասում են ոչ միայն հիմա, այլև մեր վաղվա օրն են ոչնչացնում», - հավելեց պատգամավորը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարաության վարկի ներգրավման հիմնավորումն «աբսուրդ» համարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: «Նախարարությունից ասում են, որ քանի որ ժամանակին չի վճարվել կայանների գումարները, նրանք առևտրային բանկերից վարկեր են ներգրավվել և խնդիրների առաջ կանգնել: Եթե այդպես էր, ապա հենց այն ժամանակ պետությունն էժան տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկ վերցներ ու այդ ճեղքվածքը փակեր: Այս տեղեկատվությունը պետք է ստուգվի առ այն, կար արդյոք փոխկապակցվածություն այդ կայանների և բանկերի միջև», - հարցադրում արեց նա՝ հավելելով, որ նախարարության հայտարարությունում չկա հստակություն:

Չի ասվում այդ գումարի որ մասն է գնալու Երևան ՋԷԿ-ի, իսկ որ մասն Ատոմակայանի պարտքերի մարմանը: «Այսինքն՝ այս հայտարարության տակ չկա ծրագիր և հստակ հաշվարկներ: Չի նշվում նաև ընդհանուր ֆինանսական ճեղքվածքը: Խնդիրն այն է, որ մինչև այժմ Համաշխարհային բանկի կայքում չկա տեղեկատվություն այդ վարկի վերաբերյալ», - ասաց նա՝ հավելելով, որ այդ վարկի մարման բեռը ևս մնալու է հարկատուների վրա, քանի որ արտադրող կայաններից օրինակ Երևան ՋԷԿ-ն աշխատում է վնասով և դժվար թե այն կարողանալ մարել վակը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

 

 

   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ