Երևանի կենտրոնում գինու հնամենի մառանները վտանգված են
19.02.2016
12:00
Երևանը կորցնում է իր դեմքը, քանի որ ապամոնտաժվում են քաղաքի կնետրոնում առկա հնագույն շենքերը: Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների շենքերի և գինու ստորգետնյա հնագույն մառանների ապամոնտաժումը և այդ հատվածներում բազմաֆոնկցիոնալ շենություններ կառուցելը, հարված է հասցնում ոչ միայն Երևանի ճարտարապետական տեսքին, այլև նրա տուրիստական գրավչությանն ու գինեգործությանը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 19-ին կայացած ասուլիսին հայտարարեցին տուրօպերատորների և գինեգործության ոլորտի ներկայացուցիչները:

«Քանդելու քաղաքկանության հետևանքով է, որ Երևանը կորցրել է իր դեմքը և տուրօպերատորները մեկ ժամից ավել չեն կարողանում քաղաքում պտտել զբոսաշրջիկին: Արդյունքում զբոսաշրջիկը լինում է Երևանում մեկ օր և գնում այստեղից գրեթե գումար չծախսելով», - ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Ով նաև հավելեց, որ Երևանի կենտրոնի գինու հին մառաները վտանգված են, քանի որ այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում, իսկ այն հնագույն շենքերը, որոնք դեռ կանգուն են, ըստ քաղաքապետարանի պետք է ապամոնտաժվեն:

«Մեդիա Կենտրոնում» փետրվարի 19-ին Նունե Մանուկյանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի, գինեգործ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գարուշ Սամվելյանի և «Տրինիտի» գինեգործական ընկերության տնօրեն Հովակիմ Սաղաթելյանի մասնակցությամբ տեղի ուենցավ մամլո ասուլիս «Պուշկին-Աբովյան-Արամի շենքերի ապամոնտաժումը ի՞նչ հետևանքներ կունենա տուրիզմի վրա. գինեգործների ահազանգը» թեմայով:

Հայաստանում գործող մի շարք տուրօպերատորներ և գինեգործներ անցյալ տարվա հոկտեմբերին նամակով դիմել էին Երևանի քաղաքապետարան, որպեսզի իմանան Երևանի կենտրնում՝ Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների հնագույն շենքերը ապամոնտաժվելու են, թե ոչ: Մոտ ութսուն գինեգործների և տուրօպերատորների նամակին ստացվել է դրական պատասխան, որ այո այդ շենությունները քնդվելու են և նրանց տեղը կառուցվելու է բազմաֆունկցիունալ շենքեր:

Հնագույն շենքերը հետաքրքիր են զբոսաշրջության համար, պնդում է Նունե Մանուկյանը և հավելում, որ այդ տարածքներում նաև կան գինեգործական կուժեր, հնձաններ, եւ այժմ հայտնի չէ դրանց ճակատագիրը: «Թեպետ մեր երկրում տուրիզմը և գինեգործությունը հայտարարված են որպես տնտեսության գետակա ճյուղեր, սակայն անխնա ոչընչացվում են այն շենքերը, որոնք քաղաքի պատմության մի մասինկն են և հետաքրքիր տուրիստենրի համար: Այս քաղաքականության արդյունքում մենք կորցնում ենք քաղաքի դեմքը, որից շատ դժվար է տուրիստական պրոդուկտ ստեղծել և վաճառել: Մինչդեռ տուրիզմը մեծ գումարներ է բերում պետությանը», - հավելեց նա:

Գինեգործների չի բավարարում նաև Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ճարտարապետական ոչ մի հուշարձան չի քանդվելու: Նրա խոսքով պահպանվելու են նաև այդ շենքերի նկուղները և գինեգործական մառանները:

Նախարարի հայտարարությանը բանախոսները հակարադձեցին այն, որ ժամանակին էլ ասվում էր, որ Հյուսիսային պողոտան ավելի կանաչապատ լինելու ու այլ տեսք ունենալու, սակայն «կառուցվեց լրիվ այլ կերպ»:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի կարծիքով անհրաժեշտ է պահպանել ոչ միայն մառանները, այլ նաև շրջակայքը՝ պատմական միջավայրը: «Հին մառանները պետք է աչքի լույսի պես պահպանել, դրանք պատմական արժեքներ են, մեր հարստությունն է: Օրինակ՝ նմանատիպ մառաններ ու հնձաններ կան նաև Դալմայի հայտնի այգիներում: Շատ լավ պահպանված հնձան-մառաններ, որոնք կարող են աշխատել զբոսաշրջության համար, ընդ որում այգիների հետ միասին», - ասաց նա:

Գինեգործները քանդելու կամ ապամոնտաժելու փախարեն իշխանություններին առարաջկեցին վերականգնել և վերակառուցել «ստորգետնյա մառանների Երևանը»: «Մենք այդ մառանները շնորհ ենք ստացել: Նրանք մեր գինեգործության պատմության հուշարձաններն են: Սակայն այսօր փոխանակ այդ հարստությունից օգտվենք, մեր ձեռքով քանդում ենք այն», - «Տրինիտի» գինեգործական ընկերության տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ