Սահմանադրական հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները
16.02.2016
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց 2015-ի դեկտեմբերի 6-ին անցակցված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլի էլեկտրոնային մոնիտորինգի ծրագիրը կիրառվել է ինչպես 2015-ի հանրաքվեի , այնպես էլ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ՝ 2012-ի խորհրդարանական, 2013-ի նախագահական և 2013-ի Երևանի ավագանու:

Հոկտանյանն անդրադարձավ ընտրացուցակներին, այնուհետև հանրաքվեի օրը քվեարկության ժամանակ տեղ գտած անճշտություններին:

«Ընտրացուցակներում ընտրողների թվաքանակը բավականին ուռճացված է: Մշտական բնակչության թիվը գնալով նվազում է, մինչդեռ ընտրացուցակներում ընտրողների թիվը ավելի մեծ է: Ստացվում է, որ մշտական բնակչության 85 տոկոսը ընտրացուցակներում է: Այստեղ բացի արտագաղթողներից մեկ այլ ռիսկ կա, որ  հնարավոր է կեղծ անուններ լինեն»,-ասում է Հոկտանյանը:

Նա նշում է, որ խնդիրը առավել ընդգծված էր քաղաքային համայնքներում, օրինակ՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկուոմ, Բերդում, Ագարակում, Ախթալայում, Սպիտակում, Ալավերդիում, Չարենցավանում, Գավառում, Մեծամորում, Արտաշատում, Թալինում, Աշտարակում և այլն:

«Մյուս խնդիրը կապված էր նրա հետ, որ կային հասցեներ, որտեղ բավականին մեծ թվով ընտրողներ էին գրանցված: Ոստիկանությունը հետագայում, իհարկե, պարզաբանեց, որ դրանք ծերանոցներ են, բայց ոչ մեկ չի գնում, ուսումնասիրում և և ճշտում արդյո՞ք այդ վայրը ծերանոց է, արդյո՞ք այդտեղ 120 մարդ կա ընտրական իրավունք ունեցող»,-նշում է Հոկտանյանը:

Ըստ նրա ներկայացրած թվային տվյալների՝  13 տեղամասում գրանցված է եղել 100 և ավելի ընտրող, իսկ 10 հազար 458 հասցեում գրանցված է եղել 10 և ավելի ընտրող:

Նա նշում է, որ ընտրատեղամասերում եղել է դրական կապ քվեարկության մասնակցության և «այո»-ի օգտին քվեարկողների թվի միջև:

«Ինչքան մեծանում է քվեարկության մասնակցությունը, այնքան մեծանում է «այո»-ի օգիտն քվերակողների թիվը: Դա ենթադրում է, որ եղել են լցոնումներ, կրկնաքվեարկություն, ավել քվեաթերթիկներ ու դրանով ապահովել են բարձր մասնակցություն, իսկ այս մասնակցությամբ ապահովել են «այո» քվեարկողների թիվը»,-ընդգծում է Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ անհամապատասխանություն է եղել նաև քվեաթերթիկների քանակի և ստորագրությունների միջև:

«Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկների քանական ավելի շատ է եղել, քան ստորագրությունների թիվը: 614 տեղամաս կա, որտեղ եղել են այսպիսի անհամապատասխանություններ և այնտեղ գրանցված է եղել 931 հազար ընտրող: Այդ տեղամասերում քվեարկել է 449 հազար 259 ընտրող: Իսկ 461 ընտրատեղամասից 250-ում 70 տոկոսից ավելի մասնակցություն է եղել: Այս անճշտություններով տեղամասերում «այո»-ն հաղթել է»,-նշեց Հոկտանյանը:

Ներկայացնելով հանրաքվեին տեղ գտած անճշտությունների ամփոփ տվյալները՝ Հոկտանյանը անդրադարձավ նաև «Ընտրական օրենսգրքին», որը պետք է նոր տարբերակով մշակվի:

Նա ներկայացրեց մի քանի կարևորագույն առաջարկներ, որոնք համատեղ մշակվել են  քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների և ՀԿ-ների հետ և ուղղված են իշխանություններին՝ նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման փուլում ներառելու համար:

Ստորև ներկայացնում ենք Հոկտանյանի հնչեցրած առաջարկներից մի քանիսը.

Անբեկանելիորեն անհրաժեշտ է ապահովել նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունը` քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների և քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք, որ այս աշխատանքների լիակատար թափանցիկությունը եւ մասնակցայնությունը նախապայմանն են իրական բարեփոխման:

Ընտրական օրենսգրքով պետք է նաև ապահովի բացակա և առկա ընտրողների առանձնացված ցուցակների  մատչելիությունը: Այս ցուցակները պետք է հասանելի լինեն, ընտրություններից առաջ բոլոր ընտրատեղամասերում:

Ընտրությունների օրինականության ապահովման համար պատշաճ հանրային հսկողություն սահմանելու նպատակով անհրաժեշտ է վերացնել դիտորդության քննական արտոնագրման գործող կարգը, այդպիսով բացառել տեղական եւ օտարերկրյա դիտորդների նկատմամբ խտրական վերաբերմունքը մի կողմից, իսկ մյուս կողմից բացառել դիտորդական իրավունքի որեւէ սահմանափակում: Բացի այդ անհրաժեշտ է ընդարձակել դիտորդական առաքելությունների ու դիտորդների լիազորությունների շրջանակը` ընձեռնելով արձանագրված խախտումների հիման վրա քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունք՝ որպես հանրային շահի ներկայացուցիչ:

Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն, բոլոր ընտրական տեղամասերը հարկավոր է կահավորել եւ ապահովել ընտրական գործընթացի, առնվազն 5 տեսախցիկով, պատշաճ տեսաձայնագրման, ուղիղ առցանց հեռարձակման հնարավորությամբ: Պետական իշխանությունը նաև պիտի ստանձնի այդ տեսաձայնագրությունների արխիվացման և, որպես գաղտնիք չհանդիսացող տեղեկություն պահպանելու պարտավորությունը: Օրենսգիրքը պետք է սահմանի տեսաձայնագրությունների առկայությունն որպես դատական ապացույց` հայտարարված խախտումների դեպքերով:

Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն անհրաժեշտ է ապահովել ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո գենդերային հավասարության չափանիշը ընտրված թեկնածուների միջև՝ ուղղված ապահովելու կանանց լիարժեք մասնակցությունն ու  ներկայացվածությունը իշխանության օրենսդրական համակարգում: Ներկայումս Ընրտական օրենսգրքի 108-րդ հոդվածով ամրագրված 20%-անոց քվոտան չի համապատսխանում ՄԱԿ-ի կողմից սահմանցած չափանիշներին, ըստ որի գենդերային հավասարության ապահովման համար մեկ սեռի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 30-40%:    

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ