Հայաստանում ընտանեկան բռնության զոհերը ենթարկվում են ճնշման
12.02.2016
12:00
Ընտանեկան բռնությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունքում Հայաստանում շատ հաճախ կայացվում են սուբյեկտիվ որոշումներ: Անգամ բռնարարի կատարած սպանությունը դատարանները շատ հաճախ դիտարկում են որպես խանդի հողի վրա իրականացված հանցագործություն և կայացնում շատ մեղմ դատավճիռներ: Արդյունքում աճում է ընտանեկան բռնությունների քանակը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները:

Ըստ քննարկման մասնակիցների ընտանեկան բռնությունների դեպքերի քննությունն առավել դժվարանում է, քանի որ այս հարցում նաև հասարակության մոտեցումն է կարծրատիպային: «Այն դեպքերի վերաբերյալ, երբ ասենք սպանությունը որակել են որպես խանդի հողի վրա կատարված, հասարակությունում կա կարծրատիպ՝ կարևորը դու տղամարդու պատիվը պահել ես, պատվով դուրս կգաս բանտից», - ասաց քննարկմանը մասնակից «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանը:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 12-ին Զառա Հովհաննիսյանի, «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Հովակիմյանի, Կանանց աջակցման կենտրոնի» իրավաբան Նոնա Գալստյանի, իրավաբանական հոգեբան Արկադի Մեհրաբյանի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Հասմիկ Մովսեսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ընտանեկան բռնությունը Հայաստանում և իրավապահ մարմիների աշխատանքը» թեմայով:

Բռնարարների կատարած հանցանքները, անգամ սպանությունները, ըստ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Հովակիմյանի, դատական ատյանները դիտարկում են, իբր թե խանդի հողի վրա կատարած հանցանք: «Օրինակ՝ Դիանա Նահապետյանի գործը: Նա ընտանեկան բռնության զոհ է: Տեղի է ունեցել սպանություն, սակայն բռանարարի՝ նրա ամուսնու նկատամամբ կայացվեց 3,6 տարվա ազատազրկման մասին դատավճիռ», - ասաց Նահապետյանը:

«Կանանց աջակցման կենտրոնի» իրավաբան Նոնա Գալստյանն էլ նշեց, որ ոստիկանության եւ դատարանների մոտեցումներում համաչափ ընկալում չկա ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ: «Միանշանակ, խանդը, զայրույթը եւ նման այլ սուբյեկտիվ գործոնները կարող են շատ հեշտությամբ պատճառ հանդիսանալ, որպեսզի բռնարարի նկատմամբ նշանակվի ոչ համաչափ պատիժ կամ նա ընդհանրապես խուսափի պատասխանատվությունից», - ասաց նա՝ հավելելով, որ շատ դեպքերում ընտանեկան բռնության զոհի վրա բռնարարը ճնշում է գործադրում՝ օգտագործելով երեխային, որպեսզի զոհը հետ վերցնի իրավապահ մարմինները ներկյացրած դիմումը:  

Խնդիրն այն է, որ ընտանեկան բռնության զոհերը խնդիրների են բախվում ոչ միայն դատա-իրավական համակարգում իրենց գործերի քննության ժամանակ, այլև այդ գործերով կայացրած որոշումների իրագործման հարցում: Հատկապես, եթե որոշումը վերաբերում է երեխայի խնամակալության հարցերին:  

Դատական ակտերի կատարման դեպքերում էլ են խնդիրներ ծագում: Մասնավորապես, ամուսնալուծվելուց հետո ծնողներից մեկը ճնշում է գործադրում երեխայի կամ երեխաների վրա, որպեսզի նրանք չցանկանան շփվել մյուս ծնողի հետ, երբ ամուսնալուծությունից հետո դատարանը երեխաների խնամքը հանձնում է հորը կամ մորը: «Երբ դիմում ենք ԴԱՀԿ-ին, մեզ ասում են՝ ոչինչ անել չենք կարող, կա ակտ, սակայն մենք որեւէ կերպ միջամտել չենք կարող: Ինչպե՞ս անել, որ ԴԱՀԿ-ն կատարի այդ ակտերը, քանի որ ծնողը դիմում է դատարան, ծախսում ֆինանսական միջոցներ, ջանք ու ժամանակ, սակայն ստացվում է, որ անգամ դատարանի որոշմամբ, նա չի կարողանում վերցնել երեխային իր խնամակալության տակ», - հարցադրում հնչեցրեց Նոնա Գալստյանը:

ԴԱՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանն ընդունեց որ իրենց ծառայությունը պետք է կատարի դատարանի որոշումը, սակայն հարկադրանք չի կարող կիրառել, քանի որ «խոսքն անպաշտպան երեխայի մասին է»: «Երբ երեխան լացում է, ասում է, որ չի ցանկանում գնալ մոր կամ հոր մոտ, մենք չենք կարող նրան ստիպել: Երեխան առարկա չէ, որպեսզի վերցնենք մի ծնողից և հանձնենք մյուսին: Այս հարցը շատ ահաճախ լուծվում է խնամակալության հոգաբարձուների աշխատակիցների եւ անհրաժեշտության դեպքում՝ հոգեբանի ներգրավմամբ», - ասաց Մովսիսյանը:

ԴԱՀԿ ներկայացուցչի հետ չահամաձայնեց իրավաբան Նոնա Գալստյանը, նշելով, որ երեխաներն, իսկապես անպաշտպան են, և միշտ էլ վախի եւ ճնշման ազդեցության տակ կարող են ենթարկվել ծնողներից մեկին և չգնալ մյուսի մոտ:  

Ընտանեկան բռնություների կանխարգելման ոլորտում առաջացած խնդիրներին հնարավոր կլինի համակարգային լուծում տալ և ընդհանուր մոտեցում ցուցաբերել ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենսդրության ընդունման դեպքում:

«Համապատասխան օրենսդրական նախագիծն արդեն երկար ժամանակ է ներկայացված է Ազգային ժողով, սակայն գործընթացն առաջ չի գնում: Մինչդեռ այն ընդունվելու դեպքում, մեխանիզմներ կստեղծվի, իրավապահ մարմիների տարբեր շերտերի հետ աշխատանքով կանխարգելել բռնության հետեւանքները՝ սպանությունները: Շատ են դեպքերը, երբ ընտանեկան բռնության երնթարկված կինը բազմիս դիմել է ոստիկանություն, որ իր կյանքին վտանգ է սպառնում, սակայն բավարար աշխատանք ոստիկանության կողմից չի կատարվել, համակարգը ճիշտ չի գնահատել իրավիճակը», - եզրափակեց Զառա Հովհաննիսյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ