«Քաղաքացի դիտորդ». Հանրաքվեն չի կարելի համարել կայացած և լեգիտիմ
10.02.2016
11:00
Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն ուղեկցվեց շատ կոպիտ խախտումներով: Հանրաքվեն խախտումներով, լցոնումների մեծ ծավալով, վարչական ռեսուրսի չարաշահումով որևէ կերպ չի կարելի համարել կայացած և լեգիտիմ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 10-ին կայացած ասուլիսին հայտարարեցին «Քաղաքացի-դիտորդ» նաաձեռնության անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները, ովքեր հանրաքվեի օրը դիտորդական առաքելություն էին իրականացրել մոտ 520 ընտրատեղամասերում:

Ասուլիսին նրանք ներկայացրեցին սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը՝ նշելով, որ տեղ գտած խախտումները չեն թույլ տալիս հանրաքվեի ողջ գործընթացը և ադյունքները լեգիտիմ համարել: «Դրանք որևէ կերպ չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի լավ պրակտիկայի ուղեցույցի որևէ կետին: Սկսած հանրաքվեի մասին օրենքի փոփոխության ուշ լինելով, հավասար պայմաններով, հավասար քարոզչության հնարավորություններով, բողոքարկման և դիտորդության արդյունավետ իրականացման հնարավորություններով: Որևէ կետով այս հանրաքվեն իր կազմակերպմամբ և անցկացմամբ չի համապատասխանել այդ կանոններին», - նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Զեկույցը պատրաստվել է «Քացաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամների և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի համահեղինակությամբ: Վիճակագրական վերլուծությունը, նշում է Այվազյանը, ցույց է տալիս, որ քվեարկության արդյունքներն ամբողջությամբ տարբեր կլինեին, եթե «չիրականացվեին լցոնումներ, խախտումներ և բռնություններ»: «Երևանում մոտ 20%-ով «այո»-ն ավելի քիչ կլիներ և մոտ 20%-ով «ոչ»-ը ավելի շատ կլիներ: Հայաստանի տարածքում կլիներ հավանաբար 30-40% «այո» և 53-70% «ոչ»», - տեղեկացրեց բանախոսը:

Տվյալ վերլուծության մեջ հիմք է ընդունվել ԿԸՀ-ի հրապարակած տվյալները: «Այսինքն՝ ամբողջությամբ համադրվել են տեղամասերից դիտորդների հրապարակված արդյունքները և ԿԸՀ-ի տվյալները: «Ստացվել է պատկեր, որ այն տեղերում, որտեղ եղել է խախտում, տեղ են գտել նաև արդյունքների հետ կապված խախտումներ», - արձանագրեց Սոնա Այվազյանը՝ հավելելով, որ զեկույցում ներկայացվել են նաև մի շարք առաջարկություններ:

Դրանք վերաբերում են մասնավորապես ցուցակների հրապարակմանը, դիտորդության արդյունավետության բարձրացմանը, հանձնաժողովների կազմման կարգին, վարչական ռեսուրսների չարաշահման բացառման հնարավորությաններին և ընտրատեղամասերում տեսանկարահանման անհրաժեշտությանը: «Տեսանկարահանումը պետք է տեղի ունենա Հայաստանի ողջ տարածքով մեկ, բոլոր ընտրատեղամասերում, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողանա կենդանի ռեժիմով վերահսկել ընտրական գործընթացը», - հավելեց նա:

Ասուլիսին մասնակից «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ հանրաքվեի ընթացքում դիմումներով և բողոքներով արձանագրված ոչ մի դեպք լիարժեք և արդյունավետ քննության չի ենթարկվել: «Ոչ մի դեպքով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, դա կլինի վարչական, թե քրեական, չի իրականացվել: Բոլոր դեպքերով, առանց բովանդակային քննության բոլոր անհնար և հնարավոր միջոցներով մերժվել, առանց քննության թողնվել կամ հերքվել են այդ բողոքները», - ասաց Եգորյանը՝ բերելով հետևյալ օրինակը. «Կենտրոնական հանձնաժողովի նիստում, երբ բողոքներից մեկում ներկայացվեց, որ լիազորագիր չի ներկայացվել, մենք ժամանակ խնդրեցինք և ներկայացրեցինք լիազորագիր: Մնացած 43 դեպքերում այդ վրիպակը չշտկվեց»:

Վստահություն չեն ներշնչում նաև իրավապահ մարմիններ ներկայացված բողոքների կամ արձանագրված փաստերի քննությունը, նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Փետրվարի 5-ի դրությամբ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության տվյալների, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ ահազանգերի հիման վրա հարուցված քրեական գործերի թիվը 67–ն է, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ էլ՝ 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

«Դատախազությունից նշում են, որ գործերին ընթացք են տվել: Նշանակում է, ընդունում են, որ խախտումներ են եղել: Չա մի փաստ, որին հղում կատարելով իշխանությունները նշեն, որ իրենց գործողություններով այս կամ այն խախտումը կանխարգելվել է: Սակայն այս ամենի ֆոնին, գոնե մեկ ընտրատեղամասում քվերակությունն անվավեր չի ճանաչել: Սա տարօրինակ է, և նշանակում է, որ կոծկում են կեղծիքները: Սա նշանակում է, որ հանրաքվեի կազմակերպիչները՝ իշխանությունները, ի սկզբանե խնդիր էին դրել՝ ամեն գնով ունենալ այդ նոր սահմանադրություն ասվածը», - պարզաբանեց Սաքունցը:

Առաջիկա 2017 թ.-ի խորհրադարանական ընտրություններին, ըստ ասուլիսի մասնակիցների, անհրաժեշտ է ունենալ բարեփոխված Ընտրական օրենսգիրք և իրականացնել քաղաքացիական հասարակության ուժերի գերլարում՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար: Բանախոսները գիտակցում են, որ խնդիրը քաղաքական հարթության մեջ է, և միայն այս պահին ուժերի գերլարումով «անապատում օազիսների ստեղծել»:

«Բայց միանշանակ է, որ քաղաքացիական հասարակության կողմից դրված են խնդիրներ: Ով է լավագույն լուծումներ առաջարկում մեր խնդիրների նկատմամբ: Քաղաքական կայուն մեծամասնությունը ինքն է կայացնում որոշումները՝ ըստ իրենց նպատակահարմարության: Բայց մեզ համար շատ ավելի կարևոր է հանրային մտածելակերպի մեջ փոփոխություններ առաջացնելը», - ասաց Սաքունցը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը, այնուամենայնիվ, նկատում է դրական փոփոխությունները հանրային ընկալումներում: «2013 թվականի (նախագահական ընտրություններին) փետրվարին մեր կազմակերպությունն ուներ ընդամենը 26 դիտորդ և մենք կարողացել էինք ծածկել ընդամենը Արարատի մարզի 14 տեղամաս: Նույն թվականի մայիսին արդեն 230 դիտորդներ ունեինք, իսկ անցած հանրաքվեին մենք իրակացրել ենք ամենամեծ դիտորդական առաքելությունը, և մեր դիտորդների մեծ մասը ունեն շատ մեծ պատրաստվածություն և կարողանում են պատշաճ ձևով ապացույցներ ներկայացնել խախտումների մասին», - նշեց նա՝ հավելելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած փաստերի շնորհիվ ձևավորվեց «հանրաքվեի արդյունքների վերաբերյալ միջազգային արձագանքը»:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ