Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները կդիմեն միջազգային ատյանների
08.02.2016
12:00
Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն անարդար են համարոմ 2015-ի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումը, ըստ որի իրենց՝ աշխատանքից ազատվելու հրամանը համարվել է օրինական հիմքով, և նրանք չեն կարող վերականգնել իրենց աշխատանքը մետրոպոլիտենում:

Նախկին աշխատակիցները նշում են, որ դիմելու են միջազգային դատական ատյանների՝ իրենց իրավունքը վերականգնելու համար:

Այս թեմայի շուրջ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցում էին մետրոպոլիտենի նախկին 3 աշխատակից Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը և Անդրանիկ Գևորգյանը, ինչպես նաև նրանց փաստաբան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 3 աշխատակցին աշխատանքից ազատել էին «Աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 6-րդ կետով, ինչը նախատեսում է վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատելը:

Մինչդեռ փաստաբան Քրիստինա Գևորգյանը ընդգծում է, որ իր վստահորդներին աշխատանքից ազատել են բացառապես պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ ցույցին մասնակցելու, կուտակային կենսաթոշակներից հրաժարվելու և իրենց իսկ իրավունքները պաշտպանելու համար:

«Հետագայում փաստաբանական հարցմամբ ես կարողացա պարզաբանել, որ պատճառը իբր եղել է այն, որ իմ վստահորդները չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և այլ անձանց են թույլ տվել մուտք գործել այնպիսի վայր, որտեղ արգելված է կողմանկի անձնանց մուտքն ու ելքը: Սակայն նրանց ոչ մի նախազգուշացում, ոչ մի նկատողություն երբեք չի եկել, նրանք չեն իմացել որ ազատվում են աշխատանքից, այլ միանգամից ստացել են աշխատանքից ազատվելու մասին հրամանը»,-ասում է Գևորգյանը:

Փաստաբանը հավելում է, որ իրենց պահանջը դատարանից եղել է աշխատանքից ազատման հրամանները անվավեր ճանաչել, վերականգնել նրանց նախկին աշխատատեղում և վճարել պարապուրդի գումարը ամբողջ ժամանակահատվածի համար:

Շուրջ մեկ տարի 6 ամիս դատարանը քննեց այս գործը և ուսումնասիրեց բոլոր գրառումները: Եվ ամիսներ առաջ կայացրած վճռում առաջին ատյանի դատարանն անհիմն համարեց ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող այս մարդկանց աշխատանքից հեռացնելու հրամանները:

«Հիմնավորված էր համարել նաև այն, որ նախկին աշխատավայրում աշխատանքը չվերկագանելու դիմաց հնգապատիկի չափով գումար սահմանվի, իսկ հարկադիր պարապուրդի գումարը ամբողջ ժամանակահատվածի համար ևս բավարարվել էր: Սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը բեկանեց այս վճիռը»,-նշում է Գևորգյանը:

Փաստաբանն ասում է, որ իրենց ամբողջ դժգոհությունը Վերաքննիչ դատարանից է. «որը փաստերը աղավաղելով փորձել է հիմնավորել իր որոշումը»:

«Իսկ Վճռաբեկ դատարանի որոշումով անվավեր ճանաչեցին աշխատանքում չվերականգնելու դիմաց հնգապատիկի սահմանը, քանի որ որոշել են որ աշխատակիցները հիմնավոր կերպով են ազատվել աշխատանքից և դա եղել է օրենքի սահմաններում:  Բայց հարց է ծագում, եթե աշխատանքից ազատման հրամանները եղել են «Աշխատանքային օրենսգրքին» համապատասխան, ապա հարկադիր պարապուրդի գումարը որտեղի՞ց է առաջանում: Ի՞նչ իրավական հիմք են կիրառել, որ այդ մասով առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են անփոփոխ»,-ընդգծում է Գևորգյանը:

Գագիկ Գալստյանն ասում է, որ դատական համակարգը «անգրագետ և թույլ» որոշումներ կայացնելով երեք ընտանիքի ծանր իրավիճակի մեջ գցեց:

«Մի քանի որոշ կամակատարների ձեռքով կատարվեց մեր աշխատանքի հեռացման հարցը և որոշ մարդիկ նույնիսկ պարգևատրվեցին դրա համար»,-ընդգծում է Գալստյանը:

Անդրանիկ Գևորգյանն ասում է, որ աշխատանքից ազատվելուց հետո համապատասխան մասնագիտությամբ աշխատանք չի կարողանում գտնել:

«Եթե իրենք նշում են, որ թույլ ենք տվել այնպիսի խախտումներ, որոնք կբերեին անդառնալի հետևանքերի, թող հետազոտություն անեին ապացուցեին, որ նման խախտումներ ենք արել: Մենք վարպետ ենք ունեցել, ով միշտ վերջում ընդունել է մեր աշխատանքները: Եթե տեսներ՝ սխալ ենք արել մի բան, նա չէր ստորագրի ու չէր ընդունի մեր աշխատանքը, կնշեր, որ մենք թերացել էր: Բայց նման զգուշացում երբեք չի եղել»,-նշում է Գևորգյանը:

Սևակ Հովհաննիսյանն ասում է, որ դատական նիստերի ժամանակ իրենք ապացուցել են, որ ճիշտ են եղել և ոչ մի սխալ չեն կատարել:

«Իսկ այն, որ մենք թերացել ենք, կողմնակի անձ ենք թույլ տվել մտնի արգելված տարածք, ապա այսպիսի մի հարց. եթե տեսել են կողմնակի անձի, ինչու՞ հենց նույն վայրկյանին բացատրություն չեն պահանջել, թե ով է այդ մարդը կամ մեզնից չեն հարցրել ո՞վ է այդ մարդը, որ եկել է: Ես նույն հաջողությամբ կարող եմ ասել իրենց, որ իրենք իմ գրպանից հազար դոլար են գողացել, բայց ապացույց չունեմ: Դա նույն բանն է, իրենք առանց ապացույցի ասում են, որ մենք կողմնակի մարդ ենք թույլ տվել մտնի»,-ասաց Հովհաննիսյանը:

Ասուլիսի վերջում փաստաբան Քրիստինա Գևորգյանը նշեց, որ այս հարցի լուծմանը հասնելու համար իրենք պատրաստվում են դիմել միջազգային դատական ատյաններ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ