«Հայաստանի բանտերում կան անմեղ մարդիկ»
05.02.2016
13:00
«Մեդիա կենտրոն», փետրվարի 5, 2016թ.: Հայաստանում, ինչպես և աշխարհի շատ այլ երկրներում, կան դատական սխալի հետևանքով դատապարտված մարդիկ, որոնք կարիք ունեն իրավական աջակցության, իսկ նրանց գործերը՝ ճշգրիտ լրագրողական հետաքննության: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսին հայտարարեց «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի ղեկավար Զարուհի Մեջլումյանը:

Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում արդեն տևական ժամանակ է ինչ, գործում են հատուկ հասարակական կառույցներ, որտեղ ներգրավված փորձագետները վերաբացում և վերանայում են դատապարտյալների գործերը, որոնք կարող են դատական սխալի զոհ լինել: Դատաիրավական պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ դատապարտվել են սխալ ցուցմունքների, կամ մեկ անձի ցուցմունքի հիման վրա: Այդ կառուցների խնդիրն է կասկածների կամ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում վերաբացել գործերը, մասնագիտական քննարկման միջոցով հասկանալ՝ արդյոք դատապարտյալը դատական սխալի զոհ է, թե ոչ:

«Այս հարցում ես կարևորում եմ հենց լրագրողների գործոնը: Օրակարգեր ձևավորելու, խնդիրները մատնացույց անելու և այնուհետև հասնելու դրանց հետևողական ուղղմանը: Մենք կարող ենք նպաստել, որ այդ օրակարգային խնդիրները վեր հանվեն, և ինչու չէ նաև կատալիզատոր հանդիսանանք դրանց լուծման համար», - հայտնեց Մեջլումյանը՝ հավելելով, որ Հայաստանում գործերի վերաբացման խնդիրը բարդանում է նաև նրանով, որ դատավիճիռներից հետո գործով ձեռք բերված ապացույցներն օրենքի պահանջին համապատասխան ոչնչացվել են:

Ըստ Մեջլումյանի, միայն այժմ քայլեր են արվում, որպեսզի օրենսդրության մեջ փոփոխություն կատարեն, և թույլ չտրվի ապացույցների ոչնչացում:

Հայաստանում նա չկա հստակ տեղեկատվական բազա արդարության դատավճիռների մասին: 1999 թ.-ին 6000 գործից ընդամենը 2 անձ էր արդարացվել, 2006 թ-ին մոտ 30 անձի մասին է խոսքը, իսկ այսօր արդեն գոնե 100 մարդ գտնում և արդարացնում են, ասում է Մեջլումյանը: «Սա նշանակում է, որ 1990-ականներին դատապարտվում էին բոլորը՝ մեղավոր, թե անմեղ: Ու ես կարող եմ ասել, որ մեր բանտերում կան անմեղ մարդիկ: Հայաստանում միայն մեկ գործ է վերաբացվել: Դա Արմեն Պողոսյանի գործն էր, որ մեղադրվել էր բռնաբարության մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Նրա գործը վերաբացելու և արդարացնելու համար պահանջվեց ևս մեկ զոհ, և այդ ժամանակ արդեն իրական հանցագործը խոստովանեց, որ 5 ու կես տարի առաջ եղած դեպքում էլ էր ինքը եղել», - հիշեցրեց Զարուհի Մեջլումյանը:

«Մեդիա Կենտրոնում» փետրվարի 5-ին տեղի ունեցավ Զարուհի Մեջլումյանի, Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայի «Անմեղության ցանցի» հիմնադիր Մայքլ Նոթթոնի և իրավաբան, դատական սխալի զոհ Մայքլ Օբրայենի համատեղ մամլո ասուլիսը «Ինչպե՞ս հասնել դատական սխալների ուղղման. միջազգային փորձ և հայկական իրականություն» թեմայով:

Մեջլումյանը պատմեց, որ Մայքլ Օբրայենի գործին ծանոթացել լրագրողի նկարված ֆիլմի միջոցով: «Նրան դատապարտել էին սպանության համար: Նա 11 տարի շարունակ պնդում էր, որ անմեղ է դատապարտվել, կրում է սխալ պատիժ, ինքը մարդասպան չէ: 1987 թ.-ին ինքը 19 տարեկան էր այդ ժամանակ և արդեն ամուսնացած: Ուներ տղա և կինը հղի էր: Նա դատապարտվում է, կորցնում ընտանիքը: Նա ասում է, որ կորցնելով իմ ընտանիքը՝ ձեռք բերեցի իրավաբանի կրթություն: Նա 3 տարի բանտում լինելուց հետո սկսում է սովորել իրավաբանություն, և ասում է, որ դա միակ ճանապարհն է, որի միջոցով կարող եմ պաշտպանել իմ շահերը», - պատմեց Մեջլումյանը:

Ի վերջո համակարգը նկատում է դատական գործերում առկա խնդիրները և ձևավորում է մի ընկերություն, որը կոչվում է Review Comission: Այն զբաղվում է գործերի վերաբացմամբ: Սա անկախ կազմակերպություն է: Առաջին վերաբացված գործերից մեկը հենց Օբրայենի գործն էր: Դատավիճիռը բեկանվում է: Նա արդարացվում է և վերադառնում հասարակություն, ավելի խորը իրավաբանական գիտելիքներ ստանում և սկսում օգնել իր բախտակիցներին:

«Իմ երկրում բազմաթիվ հաղորդումներ նկարվեցին հենց իմ դեպքի վերաբերյալ, որոնք մեծ ազդեցություն ունեցան», - պատմեց հենց ինքը՝ Մայքլ Օՙբրայնը:

Այնուամենայնիվ դատական սխալների հարցում միջազգային փորձը, ըստ պրոֆեսոր Մայքլ Նոթթոնի, այդքան էլ չի տարբերվում հայսատանյան իրավիճակից: «Երբ տարբեր երկրներում մենք դատական սխալների պատճառների վերլուծություն ենք անում, ապա դրանք հիմնականում նույնն են: Բոլոր երկրներում տեսնում ենք ոստիկանության անօրինական աշխատանքներ. մեղադրյալների ֆիզիկական և հոգեբանական ճնշում, ապացույցների կեղծում: Դատախազները երբեմն հաղթում են գործերը ոչ թե արդարության վերականգման, այլ իրենց հեղինակության համար», - ասաց բանախոսը:

Այս սխալների մասին բարձրաձայնողներից առաջինները, ըստ Նոթթոնի, լրագրողներն են: «Մեծ Բրիտանիայում մահապատժի վերացումը հնարավոր է դարձել մամուլի միջոցով: Արդարադատության դատարանը, (գործերի) Վերանայման կոմիտեի ստեղծումը նույնպես մամուլի աշխատանքների հետ են կապված: Դեմոկրատական հասարակություններում պետք է լինի դատական և օրենսդիր մարմինների հստակ բաժանում: Եվ մենք կցանկանանք Հայաստանում տեսնել այդպիսի մի անկախ մարմին, որ կզբաղվի նման դատական սխալների գործերով: Հանրային հետաքրքրությունը նույնպես պետք է լինի», - ասաց նա:

Նոթթոնի խոսքով, առաջին 300 գործերը վերաբացելուց և քննելուց պարզվեց, որ դատապարտյալների մոտ 50 տոկոսն անմեղ է: «Իսկ այդ ընթացքում ազատության մեջ գտնվող հանցագործները ևս 37 հանցանք էին կատարել», - պազրաբանեց նա՝ հավելելով, որ երբ դատապարտվում է անմեղը, իրական հանցագործը մնում է ազատության մեջ և հնարավորություն ստանում շարունակել հանցանք գործել:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:  




Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ»
15.05.2018
11:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Փաշինյան հանդիպում․Հայ-ռուսական հարաբերությունների հեառնկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ