ՀՀ տնտեսությունը կարող է բախվել կոլապսների
04.02.2016
11:00
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում իրական և որակական տնտեսական աճ չկա: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած 2015 թ.-ի տնտեսական ակտիվության 3,1% ցուցանիշը կասկածելի է: Սակայն, անգամ, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը լիներ 7%, հասարակ բնակչության շրջանում էական դրական զարգացումներ չէին գրանցվի՝ հաշվի առնելով ՀՀ սոցիալական բևեռացվածությունը, մոնոպոլիզացիայի բարձր աստիճանը տնտեսությունում և եկամուտների բաշխվածության անհամաչափությունը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին տնտեսագետները՝ հավելելով, որ տրանսֆերտների մուտքերի և հանքահումքային արտադրության վրա հիմնաված տնտեսության մոդելը սպառել է իրեն:

Անցյալ տարում Հայաստանում տնտեսական ակտիվության հիմնական գործոնները եղել են երեք ոլորտներ՝ գյուղատնտեսություն (11,7%), արդյունաբերություն (5,2%) և ծառայություններ (2,7%): Տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,1%, ինչից շատ չի տարբերվի նաև ՀՆԱ-ի աճի ցուցանիշը: Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը, որտեղից Հայաստան է մուտք գործում դրամական փոխանցումների մոտ 87%, անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով նվազել է 43,4%-ով: Չնայած ընդհանուր տրանսֆերտների 37% և ներկրման ծավալների 27% նվազմանը, Հայաստանում նույն ժամանակահատվածում ներքին առևտուրը, ըստ պաշտոնական տվյալների նվազել է միայն 6,4%-ով:

ՀՀ Կենտրոնական բանկի 1994-1998թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած մակրոտնտեսական ցուցանիշները վստահություն չեն ներշնչում: «Թվերը վկայում են, որ Գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում մեծ աճ չի գրանցվել», - ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 4-ին Բագրատ Ասատրյանի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «2015 թվականի Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:

Ասատրյանի մոտ հարցեր են առաջացրել ԱՎԾ-ի տվյալները, ըստ որոնց անցյալ տարի բավականին բարձր աճ է գրանցվել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում: «Ըստ պաշտոնական տվյալների՝ 2014 թվականին գյուղատնտեսությունում համախառն ներքին արտադրությունը կազմել է 993 մլրդ դրամ, իսկ անցյալ տարի կազմել է 1,002 մլրդ դրամ: Այսինքն՝ աճը կազմել 9 մլրդ դրամ: Սա մեծ չէ 1%-ից: Իսկ եթե փորձենք գնահատել դոլարային արտահայտությամբ, ապա մենք ունենք անկում: Արդյունբերական արտադրանքի ծավալը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 10,3%, գյուղմթերքի արտադրության ծավալը՝ 12,2%, շինարարության ծավալները՝ 8,2%», - պարզաբանեց Ասատրյանը:

Ըստ բանախոսի, ակնհայտ է, որ Հայաստանի նման տնտեսությունների համար, որտեղ գերիշխում են մենաշնորհները և եկամուտների բաշխվածության բևեռացվածությունը բավականին մեծ է, 3,1% տնտեսական ակտիվությունն այն ցուցանիշը չէ, որ «մենք բնութագրենք իբրև զարգացում»:

Գյուղատնտեսության, արդյունաբերևության ոլորտներում աճը, պարզաբանում է Միքայել Մելքումյանը, գրանցվել է արտադրության ֆիզիկական ծավալների մեծացման հաշվին, ոչ թե դրամային արժեքով արտահայտված: «Այսինքն՝ արտադրվել է ավելի շատ գյուղմթերք կամ արդյունաբերական ապրանք, օրինակ՝ պղնձի խտանյութ, բայց նրանք գին չեն ունեցել, գինը ցածր է եղել», - ասաց Մելքումյանը, հավելելով, որ անցյալ տարի ներկրման ծավալները կրճատվել են 27%-ով, իսկ արտահանումը՝ 4%:

Նա կարծում է, որ տնտեսությունում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ, քանի որ տրանսֆերտները կրճատվել են մոտ 500 մլն դոլարով, իսկ այս տարի այն կարող է հասնել 800 մլն կամ 1 մլրդ դոլարի: Սակայն այս ամենի ֆոնին կառավարության ձեռնարկած քայլերն, ըստ բանախոսի, «ոչ ադեկվատ են»: «Փոխարենը ժամանակին կառավարությունն աջակցեր գործարարներին, արտահանողներին, որպեսզի նրանք վնասներ չկրեին ռուբլու փոխարժեքի արժեզրկման պատժառով, այն միայն հիմա է քայլեր է կատարում: Իսկ ի՞նչ է անում: Փորձում է կատարվում արտահանման ծավալենրի 10% վերադրձնել գործարարներին», - ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ այս քայլերը դական արդյունք չեն տա, քանի որ այս իրավիճակում նույն մրգային օղի կամ պահածո արտահանողի վնասները կարող են հասնել 20 կամ 25 տոկոս է:

Համաձայնելով հնչեցված կարծիքների հետ՝ տնտեսագետ Ատոմ Մարգայրանը նշեց, որ 2008 թ-ի ճգնաժամից հետո հանքահումքային ռեսուրսների բարձր գների և տրանսֆերտների վրա հիմնված Հայաստանի տնեսության մոդելն այլևս չի աշխատում: «Այն իրեն սպառել է, պետք են հստակ քայլեր ինովացիոն, բարձր վարձատրվող և մոդերնիզացված տնտեսություն կառուցելու համար: Սակայն կառավարությունն այժմ իրավիճակային լուծումներ է փորձում գտնել, պարտքեր վերցնել: Ասպես կարելի է ժամանակ ձգել, բայց ոչ երկար: Արտաքին պարտքն արդեն հասել է ՀՆԱ-ի մոտ 50%-ին, իսկ պետական և մասնավոր սեկտորների պարտքը միասին՝ ՀՆԱ-ի 85%-ն է կազմում, ինչն արդեն վտանգավոր է», - ասաց նա, հավելելով, որ այսպես շարունակելու դեպքում ՀՀ տնտեսությունը կարող է բախվել կոլապսների:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:  



Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ