Թեժ բանավեճ. զինված ուժերում հարկավո՞ր է հոգևոր սպասավոր
27.01.2016
12:00
Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցում դրական տեղաշարժեր կան, սակայն շատ խնդիրներ դեռ կարիք ունեն շտկման և լուծման: Պատշաճ մակարդակով ապահովված չեն հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում դիրքապահների անվտանգությունը, խնդիրներ կան զինակոչիկների բուժզննության, սպայական կազմի սոցիալական ապահովության հարցերում, ինչպես նաև պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություններն, ըստ իրավապաշտպաների, չեն ունենում կանխարգելիչ նշանակություն:

Վերջերս հրապարակվեցին նաև տվյալներ 2015 թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերի վերբարյալ, որտեղ պաշտոնական տեղեկատվության և քաղաքացիական կառույցների հրապարակած տեղականքի մեջ կային անհամապատասխանություններ: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոնիտորինգի տվյալների, 2015-ին Հայաստանի զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող, որոնցից 41-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: 2014 թվականին բանակում մահացության դեպքերը 46-ն են եղել:

Սակայն ըստ Պաշտպանության նախարաթյան տվյալների, 2015թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են սահմանային լարվածությունը (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն և այլ գործողություններ)` 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը և ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1:

«Մենք ներկայացրել ենք միայն բանակում ծառայության ժամանակ և ծառայության հետ կապ ունեցող մահացության դեպքերը: Ծառայության հետ անմիջական կապ չունեցող դեպքերը պետք չի դիտարկել ծառայության ժամանակ եղած զոհերի թվում: Այն դեպքերը, երբ մարդը գտնվել է իր տանը, եղել է հանկարծամահ և այլն, իհարկե, կարևոր են, բայց մեր վիճակագրության մաս չեն: ՊՆ-ն մահվան դեպքերը չի կոծկում և դա անհնար է անել», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մենակնաբանելով հասարակական կազմակերպությունների և ՊՆ տվյալների անհամապատասխանությունը:     

«Մեդիա կենտրոնում» հունվարի 27-ին Բանակի օրվան ընդառաջ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ պշտպանության նախարարի ավագ օգնական, ՊՆ մարդու իրավունքների և բարևարկության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և

 «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանի մասնակցությամբ անցկացվեց քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանությունը զիված ուժերում. 2015 թ.-ի ամփոփում» թեմայով: Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ զինվորական դատախազություն, սակայն այդ գերատեսչության ներկայացուցիչը միջոցառմանը ներկա չէր: 

Արթուր Սաքունցի խոսքով, բանակում մահացությունների դեպքերը 2013-ից հետո աճել են: «Համամիտ ենք, որ կա սահմանային լարվածություն, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է վերագրել զինադադարի ռեժիմի խախտմանը: Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել՝ զինվորների պատրատստվածության բարձրացման, դիրքերում տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև կարգապահության մակարդակի բարձրացման տեսանկյունից», - հարց ուղղեց իրավապաշտպանը, և հավելեց, որ վերջին շրջանում նաեւ տեխնիկական պատճառներով մահերն են ավելացել:

«Տվյալներ չունենք ընդհանրապես բուժզննության որակի մասին»,- ասաց Արթուր Սաքունցը` բարձրացնելով նաեւ ծառայողական քննությունների արդյունավետության հարցը, քանի որ կարգապահական խախտումների մասով ծառայողական քննություններից և սահմանված տույժերից հետո դեպքերը, միևնույն է, խախտումները կրկնվում են:

Արծրուն Հվահաննիսյանը համաձայնեց, որ մարտական ծառայության որակն անընդհատ պետք է բարելավել, սակայն հակադարձեց՝ ասելով որ ՊՆ-ն չի փորձում բանակում եղած մահերը սրբագրել «հակառակորդի ակտիվությամբ կամ տեխնիկական պատճառներով»: «ՊՆ-ում երբեւէ որևէ մեկը չի փորձել դա օգտագործել: Իսկ 2013թ.-ին եղել են քիչ զոհեր, քանի որ այն հակառակորդի ամենապասիվ եւ Պաշտպանության նախարարության հակազդեցության ամենալավ տարին էր: Մենք կարող ենք այնպիսի բլինդաժ կառուցել զինվորի համար, և արել ենք, որ ամբողջապես պաշտպանենք նրան դիպուկահարից, բայց 2015-ին արդեն հրետանին էր կիրառվում եւ ստացվում է, որ այդ ջանքերն անարդյունք են», - ասաց նա:

Քննարկմանն անդրադաձ կատարվեց նաև ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման կարևորությանը, որն անհրաժեշտ համարեցին իրավապաշտպանները, բայց մեծ կարևորություն չտվեցին ՊՆ ներկայացուցիչները:

«Պարզ չէ, որքանով է նպատակահարմար առանձին օմբուդսմենի ինստիտուտը, երբ ՄԻՊ-ի գրասենյակի հետ բավական արդյունավետ աշխատանք է տարվում: Կան նաև Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ տեղակալ այդ գծով: Ակտիվ եւ դինամիկ համագործակցություն կա»,- ասաց Ալիկ Ավետիսյանը` հավելելով, որ իր ղեկավարած կենտրոնը չի հավակնում դառնալ զինվորական օմբուդսմենի կենտրոն, այն հայեցակարգային հարցերի լուծմանն է ուղղված:

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանն իր խոսքում շեշտադրեց բանակում խղճի ազատության, ընտրական իրավունքի իրացման խնդրիները:

«Հանրաքվեի ժամանակ ես ահազանգեր եմ ստացել, որ բանակում քարոզարշավ և ստիպողական քվեարկություն: Ստացվում է, որ բանակում զինակոչիկը հայտնվում է մի համակարգի ձեռքում, որտեղ իրեն ինչ-որ բաներ են պարտադրում»,- ասաց Զառա Հովհաննիսյանը: Նար կարծիքով մտահոգիչ է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայությունը բանակում, մինչդեռ «կան նաև այլ հավատի մարդիկ»: Իրավապաշտպանը խոսում է զորամասերում հոգևոր սպասավորների ներկայության մասին, որոնց գործունեությունը ֆինանսավորում է պաշտպանության նախարարությունը:  

Այս հարցում կողմերն անգամ բուռն բանավեճից հետո մնացին իրենց կարծիքին, սակայն իրավապաշտպանները քննադատեցին այն փաստը, որ հոգևոր սպասավորները ֆինանսավորվում են ՊՆ-ի բյուջեից, այն դեպքում երբ զինծառայողները, հատկապես սպայական կազմը, սոցիալական խնդիրներ ունի:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ