Գյումրու «կենդանաբանական այգու» բնակիչներին կտեղափոխեն Հայաստանից
22.01.2016
11:00
Գյումրու «կենդանաբանական այգում» կենդանիների պահման վատթար պայմանները հրատապ լուծում են պահանջում: Կենդանիներին անհրաժեշտ է անձնագրավորել, արագ տեղափոխել Երևան, համապատասխան խնամք ցուցաբերել և տեղափոխել Հայաստանից: Այդ կենդանիները՝ երկու արջ և երեք առյուծ, չեն վերադառնա Հայաստան և հատկապես Գյումրի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չեն ստեղծված նրանց պահման համար պատշաճ պայմաններ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մասնագետները:

The Daily Mail բրիտանական պարբերականն օրեր առաջ անդրադարձ էր կատարել Գյումրու «կենդանաբանական այգում» տիրող վիճակին: Հրապարակումը սկսվել է «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում» նախադասությամբ: Բացի այդ պարբերականը ներկայացնում է սովամահության մատնված արջերի ու առյուծների լուսանկարներ, որոնք, սեփականատիրոջ լքելուց հետո, ստիպված են ապրել սպանդանոցի թափոններով։

Խնդիրն արդեն մի քանի ամիս է իր ողջ սրությամբ առկա է: Արդեն ստեղծվել է «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնություն, որում ընդգրկված քաղաքացիները սեփական միջոցներով, փորձում են կերակրել և խնամել կենդանիներին: Սակայն միջոցները սուղ են, կենդանիների պահման պայմանները մնում են վատթար և ըստ մասնագետների նրանց պետք է տեղափոխել երկրից:  

«Խնդիրը ոչ միայն ծախսերն են, այլև պայմանները: Գյումրու կենդանաբանական այգում չկա ջուր և աշխատողները ստիպված են մի քանի կմ գնալ, որ ջուր բերեն: Մենք չունենք տրանսպորտային միջոցներ և նույն խնդիրը կապված է նաև սննդի տրամադրման հետ», - ասաց «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը, ով իր համախոհների հետ զբաղվում է կենդանիների համար սնունդի հայթայթմամբ:

«Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի խոսքով, այն տարածքը, որտեղ Գյումրիում պահվում են վայրի կենդանիները, չի կարելի կոչել կենդանաբանական այգի: «Կենդանաբանական այգին ունի շատ ավելի լայն ֆունկցիաներ, քան ինչ-որ տարածք տեղադրված մի քանի վանդակներ: Այն ինչ կա Գյումրիում կենդանաբանական այգի չէ, դա պախարակում է մեր երկրի պատիվը: Այնտեղ գնտվող կենդանիներին անհապաղ պետք է տեղափոխել Հայաստանից», - հայտարարեց նա՝ հավելելով, որ ոլորտում առաջացած «գլխառադ վիճակը» նաև օրենսդարական բացերի հետևանք է:   

«Մեդիա կենտրոնում» հունվարի 22-ին Նարե Արամյանի, «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանի, Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար (WVS) Տագմար Մայերի և Գյումրու քաղաքապետի մամլո քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Առաքելյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Գյումրու «կենդանաբանական այգու» ոչ բարվոք վիճակը և առաջացած խնդիրները» թեմայով:

Անազատ պայամաններում պահվող կենդանիների խնդիրները Հայաստանում, նշում է Արամյանը, կարգավորվում են կառավարության մեկ որոշմամբ:

«Սակայն այստեղ պետք է համապատասխան օրենքի ընդունում, որտեղ կեմպլեքս մոտեցում կցուցաբերվի ոլորտին, մի քանի գերատեսչություններ համակարգված ձևով կզբաղվեն այս խնդիրներով: Թե չէ այժմ ստեղծված է մի իրավիճակ, որ ցանկացած մեկը կարող է ստանալ անհասկանալի թույլտվություններ, ձեռք բերել կենդանիներ և իբր կենդանաբանական այգի հիմնել: Ոլրոտում գլխառադ վիճակը բերել է նրան, որ մենք չգիտենք Հայաստանում քանի անազատ վիճակում պահվող վայրի կենդանի կան», - խոստովանեց նա՝ հավելելով, որ մինչև այժմ ոլորտը գտնվել է բարձիթողի վիճակում, քանի որ պետական մարմինները լուրջ մոտեցում չեն ցուցաբերել խնդրին:

Վեջին մի քանի ամիսների ընթացքում, երբ կամավորականները սկսել են զբաղվել կենդանիների խնամքով, նրանց վիճակը դրականորեն փոխվել է, փաստեց Տագմար Մայերը: Նա ևս համոզված է, որ կենդանիները մասնագիտական խնամքի կարիք ունեն և նրանց պետք է տեղափոխել Հայաստանից: Իսկ այդ հարցում է անհրաժեշտ է կենդանապաշտպան կազմակերպությունների ջանքերի համախմբում: «Նախևառաջ բոլոր կենդանապաշտպան կազմակերպությունների համախմբում պետք է լինի և համատեղ նախագիծ մշակվի, որի համաձայն կորոշի ինչպես տեղափոխել այդ կենդանիներին Հայաստանից», - ասաց Մայերը:

Հարցին, թե ինչպիսի իրավական և վարչական հետևանքների կհանգեցներ, եթե երվորպական որևէ երկրում նման պայմաններում պահվեին վայրի կենդանիներ, Տագմար Մայերը պատասխանեց. «Անմիջապես կհետևեր համապատասխան պաշտոնական արձագանք, և բոլոր մեղավորները կպատժվեին»:

Քննարկմանը ներկա Գյումրու քաղաքապետի մամլո քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Առաքելյանը նշեց, որ քաղաքապետարանը անմիջական առընչություն չունի խնդրին, քանի որ այգին և կենդանիները մասնավոր սեփականություն են:

«Մենք տեղյակ ենք եղել խնդրին, կապվել ենք սեփականատիրոջ հետ, առաջարկել ենք հոգալ տեղափոխման ծախսերը: Սեփականատերը սկզբից համաձայնեց, սակայն հետո ասաց, որ արդեն իսկ կապ է հաստատել բնապահպանության նախարարության հետ և խնդրին լուծում կտրվի: Մենք նաև առաջարկել ենք անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանն էլ առանձին դիմի նախարարությանը, որպեսզի ընթացակարգերը արագացվի, սակայն սեփականատերը չի տեսել նման անհրաժեշտություն: Սա այն է, ինչ փորձել է անել քաղաքապետարանը: Բանն այն է, որ քաղաքապետարանը չի կարող իր վրա վերցնել այդ կենդանիների պահման և խնամման ծախսերը», - պարզաբանեց Առաքելյանը: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Ֆիլմի դիտում. Երբ բախվում են երկու աշխարհ
13.10.2017
15:00
Հոկտեմբերի 13-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»
12.10.2017
11:00
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ացնցկացվեց քննարկում «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ