Բանավեճ՝ Արամի 30 հասցեի շենքի ապամոնտաժման շուրջ
21.01.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում Արամի 30 հասցեում գտնվող շենքի ապամոտնաժման հարցի շուրջ, որին մասնակցում էին ճարտարապետ, Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանը, «ԱՐԽկոոպ» ճարտարապետական ավեստանոցի ճարտարապետ Արսեն Կարապետյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, մանկավարժ Անահիտ Բախշյանը և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Ընդամենը մի քանի օր առաջ հողին հավասարեցվեց Արամի 30 հասցեում գտնվող շենքը, որի համար մեծ մտահոգություն բարձրացրեց քաղաքացիական հասարակությունը:

Մինչդեռ ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պարզաբանման՝   ՀՀ կառավարության 25.01.2007 թ. 108-Ն որոշմամբ  Արամի փողոց  հ. 30 և հարևանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը  ճանաչվել են բացառիկ  գերակա հանրային շահ տարածքներ: Տարածքի ձեռք բերող է հանդիսանում « ԱՎՈ Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերությունը, որը Աբովյան, Արամի, Պուշկինի և Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածում իրականացնում է բնակելի և առևտրահասարակական համալիրի  շինարարական աշխատանքներ:

Աշոտ Ալեքսանյանն ասում է, որ  Արամի 30 հասցեն մի փոքրիկ կղզյակ է ամբողջ այդ համալրիի կառուցապտաման նախագծի մեջ:

«Արամի փողոցը գտնվում է Կենտրոնական թանգարանի՝  պատկերասրահի թիկունքում և բավականին նեղ փողոց է: Այն ունի թանգարանի կողմից անհարմար մայթ, որից չեն կարող օգտվել ծերերը և սայլակով մարդիկ, որովհետև այնտեղ ճանապարհին կան աստիճաններ: Բացի այդ հանրապետության հրապարկում վխտում է տրանսպորտը, և մենք ունենք տրանսպորտային խնդրի լուծման խիստ կարիք: Հրապարակը պետք  է շրջանցել, իսկ միակ լավագույն  տեղը Արամի փողոցն է, որը պետք է ընդլայնել,  հեռացնել թանգարանի թիկունքից և ստեղծել լրացուցիչ մայթ»,-ասում է Ալեքսանյանը:

Նա նշում է, որ Արամի 30  հասցեում՝ ապամոնտաժված շենքի տարածքում, որևէ կառուցապատում նախատեսված չէ և այդտեղ ընթանալու են միայն մայթի ընդլայնման աշխատանքներ:

«Արամի փողոցով պետք է անցնեն նաև հիմնական այն բոլոր կոմունիկացիաները, որոնք շրջանցելու են հրապարակը, որովհետև հրապարակի կենտրոնում պետք  է իրականացվի ասֆալտի փոխարեն վերակառուցում: Դա մեծ և Կառավարության կողմից ընդունված ծրագիր է: Այդ տեղով պետք է անցնի և հեղեղատար կոյուղի, և ջրատար, և էլեկտրական մալուխներ: Այդ բոլորն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքային երակ, տրանսպորտային երակ: Բացի այդ նշեմ, որ Աբովյան 30-ի տարածքում գտնվող այդ տնակը երբեք հուշարձան չի եղել և պատմամշակութային հուշարձան չի կարող համարվել»,-ընդգծեց Ալեքսանյանը:

Ճարատարապետ Արսեն Կարապետյանն ասաց, որ մեր այսօրվա քաղաքաշինությունը չի համապատասխանում արդի հասարակության, արդի պետության պահանջներին, և բնորոշ է ավելի շատ միապետական, տոտալիտար համակարգին:

«Մենք շատ հետ ենք ընկել: Միանշանակ քաղաքաշինությունը պետք է միջավայրային լինի: Գոտիավորման պլանով՝ գլխավոր հատակագծով, այդ հատվածը ինչ որ լուծում ունի, բայց մենք չենք խոսում ինչ պայմաններում է այդ գոտիավորման հատակագիծը ընդունվել, և ինչ մեթոդներով են աշխատել դրա վրա: Սա ընդամենը լուծման մի տարբերակ է, իսկ որտե՞ղ է եղել այդ գաղափարների բանավեճը, մյուս կողմից հասարակության ընդգրկվածությունը այսպիսի կարևորագույն լուծումների մեջ, որը բացակայում է»,-նշեց Կարապետյանը:

Նա անդրադարձավ նաև շինությունը հուշարձան համարել/չհամարելու հարցին և ընդգծեց, որ չկան օբյեկտիվ չափորոշիչներ, որոնցով կարելի է շենքը համարել պատմական հուշարձան, կամ ընդհակառակը:

«Եթե մարդիկ համարում են, որ այդ փոքրիկ կառույցի հետ կան հուշեր, ուրեմն դա արդյոք չի նշանակում, որ արդեն հուշարձան է: Եվ այդ մոտեցումը, որ ունենք գլխավոր կառույցներ, դա էլ է հնացած մոտեցում է, ամեն ինչն էլ գլխավոր է  և շատ կարևոր: Օրինակ ինչո՞վ է  օպերայի շենքն ավելի կարևոր, քան փակ շուկան ճարտարապետական տեսնակյունից: Եթե մեկը կարողանա ինձ օբյեկտիվ, գիտական մակարդակով բացատրել դա, ես ուրախ կլինեմ»,-hարց բարձրացրեց Կարապետյանը:

Լևոն Իգիթյանը հակադարձեց, նշելով, որ եթե մի ժողովուրդ Արամի 30 հասցեի շինությունը համարում է արժեք, ապա ինքը «ցավում է այդ ժողովրդի համար»:

«Մենք այդքան էլ հոգևոր տեսակետից աղքատ չենք, խորդանոցի համար աղմուկ չեն հանում այդքան: Եթե ԵՊՀ-ի սև շենքին կամ ԱՕԿՍ-ի շենքին ձեռք տան, ես կգնամ կգիշերեմ այնտեղ, թույլ չեմ տա, որ քանդեն: Բայց այս պարագայում Հյուսիսային պողոտայի այդ դինամիկան գալիս հասնում է Աբովյան փողոցին, որը շարունակություն ունի այնտեղ: Այստեղ տարածքի խնդիր կա…Պարզապես մի վիճակ կա այսօր մեր հասարակության մեջ, դա ղալմաղալ անելու, դեմագոգիայով զբաղվելու և ընդդիմադիր երևալու հարցն է»,-նշեց Իգիթյանը:

Անահիտ Բախշյանն ասաց, որ այն ինչ ներկայացվեց նախագծով՝ այդ տարածքում  ստանալու համար, միգուցե գեղեկեցիկ է.

«Բայց մյուս կողմից դժվար եմ համաձայնում ձեզ հետ, որ այդ շենքը հուշարձան չի կարող լինել: Իհարկե, այն ժամանակվա շինարարական նյութերը տարբեր էին, բայց որտեղ Երևանի հետ կապված հուշ կա, չի կարող հուշարձան չհամարվել: Այն թվերին դա երևի Երևանի ամենալավ շենքն է եղել, ու դա չի կարելի հուշարձան չհամարել: Եթե անդրադառնանք Աֆրիկյանների շենքին, ապա պետք է նշել, որ առանձին-առանձին վերացրեցին այդ տարածքի կտորները, վերացրեցին հարազատ միջավայրը և ստացվեց, որ մայթը լայնացնելու համար Աֆրիկյանների շենքը վերացրեցին: Այժմ ինչպե՞ս կարող ենք հեշտությամբ համաձայնել ձեր ասածների հետ»,-ասաց Բախշյանը՝ իր մտահոգությունն ուղղելով քննարկման մյուս բանախոսներին:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
07.11.2018
11:00
Նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ