«Ոստիկանությունը վեր է ածվել քաղաքական իշխանության մահակի». իրավապաշտպաններ
13.01.2016
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում 2016-ի սկզբին Ազատության հրապարակում քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների և դրան հաջորդած միջադեպերի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանըև «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամները Ամանորի գիշերը Ազատության հրապարակում փորձել էին տոնական եղևնի տեղադրել, սակայն դա ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Հինգ քաղաքացիներ բերման էին ենթարկվել և ավելի ուշ բաց թողնվել, իսկ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր: Սաֆարյանի դեմ բողոք էր ներկայացրել Ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը և հունվարի 3-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք էր առաջադրվել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, որի համաձայն վերջինս երկու ամսով գտնվելու է կալանքի տակ:

Այդ միջադեպին հաջորդեց «Նոր Հայաստան» շարժման աջալից Սյուզի Գևորգյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաև հրապարակախոս Զառա Հովհաննիսյանին նկատմամբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից սpառնալիքներ հնչեցնելու դեպքը:

Վարդան Հարությունյանն ասում է, որ երկար տարիներ է արդեն, որ ՀՀ իշխանությունները իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամաբ կիրառում են բռնություն:

«Հարձակվել, ծեծել, խոշտանգել. դա սկսկվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանավորման 2-րդ փուլից: Այդ դեպքերը գալիս են վաղուց, դա մեր իշխանավորների գործելաոճն է: Այս տարվա սկզբին տեղի ունեցած դեպքերը եղածների տրամաբանական շարունակությունն է: Ոստիկանները միշտ էլ հրապարակային ակցիաների ժամանակ դրսևորում են իրենց օրենքից դուրս: ՀՀ-ն պետք է և կարող էր ունենալ իսկակական Ոստիկանություն, որը պետք է լիներ քաղաքականությունից դուրս, չպետք է ենթարկվեր քաղաքական իշխանության հրահանգներին  և պետք է ենթարկվեր միայն օրենքին, պաշտպաներ հասարակակական կարգն ու պայքարեր քրեածին երևույթների դեմ: Բայց մեզ մոտ Ոստիկանությունը վեր է ածվել քաղաքական իշխանությա մահակի»,-ասում է Հարությունյանը:

Հայրապետյանն ասում է, որ դեկտեմբերի 31-ին Սաֆարյանի գործողությունները ոչնչով չեն տարբերվել ակցիայի մյուս մասնակիցների գործողություններից:

«Սաֆարյանին մեղադրանք են առաջադրել Ոստիկանության օրինական գործողությունները խոչընդոտելու և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երկու հանգամանք, որ ակնհայտ չի ընդունում Գևորգ Սաֆարյանը»,-ասում է Հայրապետյանը:

Նա հավելում է, որ ակցիայի մասնակիցներին հավաքից հեռացնելը պետք է լիներ միայն այն դեպքում, երբ վտանգ սպառնար ազգային անվտանգությանը, կամ ոտնահարվեր քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

«Բայց եթե ինչ որ մեկը տոնածառով մտնում է Ազատության հրապաարկ, չեմ կարծում, որ ինչ որ մեկի սահմանադրական իրավունքն է ոտնահարվում, կամ ազգային անվտանգությունը վտանգվում»,-ընդգծում է Հայրապետյանը:

Նա նշում է նաև, որ ակցիայի մասնակիցները դիմել էին Երևանի քաղաքապետարան տոնածառ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:

«Եվ քաղաքապետարանի պատասխանում արգելք չի եղել: Նրանք պատասխանել են, որ տոնածառ տեղադրելը հանրահավաքի հետ չի առնչվում և մենք քննության չենք առնում այդ հարցը: Այսինքն թույլատրվել է տեղադրել: Իսկ այն, որ ոստիկանները սկսել են իրենց գործողությունները տոնածառը հրապարակ բերելու համար, չի կարելի համարել օրինական»,-նշում է Հայրապետյանը:

Զառա Հովհաննիսյանն ասում է , որ Գևորգ Սաֆարյանի նկարը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում, որից հետո Անդրե Մակարով անունով ֆեյսբուքյան մի օգտատեր վերցրել էր նկարը և խեղաթյուրել:

«Ես վերցրել էի նրա ֆեյսբուքյան պատից այդ նկարը և հանրությանը ներկայացրել, որ այսպիսի խեղաթյուրում է կատարվել: Դրանից հետո նա նամակագրությամբ ուղիղ կապի մեջ էր մտել ինձ հետ և ասել, որ դուք պաշտպանում եք մեկին, ով թուրքական գործակալ է: Երկխոսության ընթացքում նա սպառնալիքներ էր հնչեցրել ինձ, որ ես երեխայիս հետո տնից դուրս գալիս կսպանվեմ: Դրանցի հետո նա արգելափակել էր իր էջը և կապը կտրվել էր նրա հետ: Ես դիմեցի անմիջապես Ոստիկանություն, որից հետո հաղորդագրություն էր տարածվել և այդ տղայի մայրը կարդալով Ոստիկանությնա հաղոդրագրությունը տղային բերել էր Ոստիկանություն: Ես հանդիպեցի նրանց. այդ տղայի մտավոր ունակությունները այդքան բարձր չէին և կարդալով նրա ֆեյբուքյան պատին տեղադրված գրառումները , ես տեսնում են անհամապատասխանություն և ուղղորդում: Եթե անգամ անձը նույնն է, ապ նա  թաքնված է ինչ որ մարդկանց, ինչ որ խմբի հետևում, որոնք ուղղորդված գործողություններ են իրականացնում և որակումներ տալիս այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Արթուր Սաքունցն էլ անդրադառնալով ոստիկանության գործողություններին վերջին օրերի միջադեպերի ժամանակ, նկատեց, որ նմանօրինակ գործողությունները կրկնվում են:

«Հայաստանում մշտապես որպես բռնության գործիք օգտագործվում են քաղաքական և քաղաքացիական ինքնարտահայտման տարբեր դրևսորումները ճնշելը, ապօրինի մեթոդներով մարդկանց բերման ենթարկելը, ինչը փաստ է: Սա մի այլ որակի մտածողության արտահայտություն է: Սա արդեն ոչ միայն անպատժելիութան, այլև նախահարձակ լինլու մտածողության արդյունք է»,-հավելեց Սաքունցը:

Նշենք նաև, որ «Մեդիա կենտրոնը» քննարկմանը հրավիրել էր նաև Ոստիկանության ներկայացուցիչների, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցել քննարկմանը՝ պարզաբանելով, որ քանի դեռ գործը նախաքննության փուլում է,  իրավասու չեն տեղեկատվություն տրամադրելու:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ