Ռուսաստան-Թուրքիա հակամարտության արձագանքը Հարավային Կովկասում. բանավեճ
23.12.2015
17:00
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կտրուկ սրումը կարող է իր բացասական դրսևորումներն ունենալ Հարավային Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության համատեքստում, որտեղ Ադրբեջանը հանդես է գալիս, որպես Թուրքիայի դաշնակից, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի: Ինչևէ Մոսկվա-Անկարա հարաբերությունները վերադարձել են կոշտ մրցակցության ասպարեզ, ինչը երկու տարածաշրջանային գերտերությունների համար բանական երևույթ է: Այս միտքը «կարմիր թելի» նման անցնում էր «Ա1+»-ի հեռուսատաղավարում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճի մասնակիցների հայտարարություններում:

Նոյեմբերի 24-ին Թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո վերջին տասնամյակների համար աննախադեպ կերպով լարվեցին ՌԴ-Թուրքիա հարաբերությունները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այս բարեկամ երկիր համարվող Թուրքիայի կողմից ինքնաթիռի խոցումը որակեց որպես հարված թիկունքից եւ պահանջեց Անկարայից պաշտոնական ներողություն, ի պատասխան, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ եթե կա մեկը, որն այս պատմության մեջ պետք է ներողություն խնդրի, ապա դա Թուրքիան չէ:

Հաջորդող օրերին Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի մի շարք տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ սկսելու մասին: Օրերս էլ իր ամենամյա մամլո ասուլիսում Պուտինը հանդես եկավ կոշտ գնահատականներով` ամրագրելով, որ Թուրքիայի ղեկավարության հետ աշխատելն այլեւս անհնար է:Այդպիսով` արդյոք Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն անդառնալիորեն խզվեցին, մինչեւ ուր կարող է հասնել այդ խզումն ու ինչպիսի դրսեւորումներ ունենալ, եւ, որ ամենակարեւորն է Հայաստանի համար` այդ ամենն ինչպիսի անդրադարձ կունենա Հարավային Կովկասի, եւ մասնավորապես` Երևանի վրա:

Այս հարցերը քննարկեցին «Մեդիա կենտրոնի» հրավիրած բանավեճին ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը, ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները երբևէ չի կարելի համարել բարեկամական կամ դաշնակցային, վստահ է Շիրակ Թորոսյանը. «Վերջին 400 տարվա մեջ այդ տերությունները բազմաթիվ անգամ պատերազմել են: Նրանք տարածաշրջանային տերություններն են, և Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում՝ մրցակիցներ»: Ըստ բանախոսի, ով մասնագիտությամբ պատմաբան է, այս հանգամանքը կաևոր է շեշտել, քանի որ ռուսական ինքնաթիռի կործանումից հետո սկիզբ առած գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին վերոնշյալը:

«Հենց որ Ռուսաստանի ոտքը տրորվեց Թուրքիայի մերձարևելյան քաղաքականության արդյունքում, միանգամից մոռացության տրվեցին տնտեսական շահերը, և Ռուսաստանը սկսեց պաշտպանել իր գլոբալ աշխարհաքաղաքական շահերը», - հայտարարեց Շիրակ Թորոսյանը:

Արևելագետ Վարդան Ոսկանյանը վստահ է, որ ներկայիս Թուրքիայի կառավարության վարած արտաքին քաղաքականության արդյունքում Անկարայի առջև մեծ հաշվով փակվել են Արևելքի և Արևմուտքի դռները: «Թուրքիան և՛  Թուրքիան, և՛ Արևելքում և՛ Եվրոպայում չի գտնի իրեն. երկու դռներն էլ իր համար փակել է», - հավելեց նա:

Ռուսական ինքնաթիռի կործանումը, ըստ Ոսկանյանի, հենց Մոսկվայի մերձավորարևելյան քաղաքականության ծրագրավորման գլխավոր բացթողումներից էր: «Ռուսաստանը Թուրքիայի նման պետության հետ փորձում էր հարաբերությունները պայմանավորել միայն տնտեսական կոմպոնենտով: Չգիտես ինչո՞ւ, աշխարհում միտում է նկատվում, որ տնտեսական հարաբերություններին ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերը: Այս երկու պետությունները, իհարկե, կարող են ունենալ տնտեսական շահեր, առևտուր անել, բայց աշխարհաքաղաքական խնդիրները, հակասությունները և շահերը դրանից չեն դադարում գոյություն ունենալ», - ասաց նա:

Նրա խոսքով, տնտեսական գործոնն այստեղ մեծ դերակատարում չունի, քանի որ ՌԴ-ն գործ ունի ոչ թե Գերմանիայի նման պետության հետ, որն այժմ փորձում է իր ազդեցության շրջանակներն ընդլայնել տնտեսության միջոցով, այլ արևելյան, բացահայտ իսլամիստական նկրտումներ ունեցող Էրդողանի վարչակարգի հետ:  

Ստեղծված իրավիճակից Ռուսաստանը և Թուրքիան փորձում են հնարավորինս օգուտներ քաղել, կարծում է Թևան Պողոսյանը. «Ե՛վ Ռուսաստանի և՛ Թուրքիայի համար ռուսական ինքնաթիռի խոցումը սեփական շահերն առաջ տանելու հնարավորությունն էր»: «Թուրքիան պնդել և պնդում է, որ Ասադը պետք է հեռանա իշխանությունից, իսկ Ռուսաստանը պնդել և պնդում է հակառակը: Այդ երկու պետությունները համագործակցել են միայն այն մի խումբ շահերի շուրջ, որտեղ նրանց հետաքրքրությունները համընկել են», - պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիայի ջանքերը տեղափոխել Մոսկվայի հետ կոնֆլիկտը ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունների հարթություն չպսակվեցին հաջողությամբ, քանի որ ռազմաքաղաքական բլոկը մեծ հաշվով չաջակցեց Անկարային: 

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրումը կարող է չսահմանափակվել միայն Սիրիայի սահմաններով՝ տարածվելով նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որտեղ երկու տերություններն էլ ունեն կենսական շահեր:

Ստեփան Սաֆարյանն այս սցենարը իրատեսական է համարում, և վստահ է, որ Անկարան և Մոսկվան կփորձեն ստեղծված իրավիճակում իրենց շահերն առաջ մղել նաև այս տարածաշրջանում: «Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի ձեռքերով ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղում՝ խնդիրներ առաջացնելով Հայաստանի և Ռուսաստանի համար: Իսկ Ռուսաստանն, իր դիրքերն ամրապնդելու համար, կարող է Հայաստանի միջոցով հարվածներ հասցնել տնտեսապես թուլացող Ադրբեջանին, որպեսզի վերջինս ապավինի Ռուսաստանի օգնությանը և որպես անվտանգության ապահովման միջոց ինտեգրվի Եվրասիական տնտեսական միությանը: Սա ևս հնարավոր սցենար է», - հավելեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ