2016 թ.-ը տնտեսության համար ծանր է լինելու. փորձագետներ
22.12.2015
13:00
Հայաստանի տնտեսության տարեվերջյան ցուցանիշերը լավատեսություն չեն ներշնչում, և գալիք 2016 թ.-ը տնտեսության համար բավականին ծանր է լինելու: Բացառությամբ գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը, ՀՀ տնտեսության մյուս բոլոր ոլորտներում՝ արտահանում, ներկրում, դրամական փոխանցումներ, այս տարի հստակ անկում գրանցվել է: Երկրի տնտեսության գործող մոդելը, որն ուղղված է ներկրման խթանմանը հիմնականում տրանսֆերտների հաշվին, ստեղծված իրավիճակում այլևս սպառել է իրեն: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին տնտեսագետները:

Միայն պաշտոնական տվյալներով, այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է շուրջ 3 տոկոսով: Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ամենահատկանական մանրածախ առետրի ծավալների ցուցանիշի անկումը նոյեմբերին կազմել է 14,2 տոկոս, որն աննախադեպ է տարվա ընթացքում: Սա ուղղակի տրասֆերտների կտրուկ կրճատման հետևանքն է, որը տարեկան կտրվածքով կազմել է մոտ 40% (500 մլն դոլար): Դրամական փոխանցումները, որոնք փակում են ներկրման և արտահանման տարբերության ճեղքը, կրճատվում են՝ նվազեցնելով բնակչության գնողունակության ծավալները:

Ներկրմանը զուգընթաց վերջին երկու ամիսներին անկում են ապրել նաև արտահանման ծավալները: Եթե հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել էր 11,8 տոկոսով, ապա նոյեմբերին՝ 24,4 տոկոսով: Նոյեմբերին էականորեն՝ մոտ 6 տոկոսով նվազել է նաև էլէներգիայի արտադրությունը: Այս ցուցանիշներով է Հայաստանը փակում տնտեսական տարին, և թևակոխում 2016 թ. պաշտոնապես հայտարարված 2,2% տնտեսական աճի ակնկալիքով: Հաջորդ տարի նաև սպասվում է ՀՆԱ նակատմամբ հարկերի հավաքման ծավալների 3% կրճատում, որը կազամի համախառն ներքին արդյունքի 20%-ը: 

Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունն անշեղորեն բարձրացնում է արտաքին պարտքի ծավալները՝ այն մոտեցնելով ՀՆԱ-ի 49%-ին: Վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 210 հազար տնտեսապես ակտիվ մարդ, իսկ ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում դոլարային արտահայտությամբ ոչ միայն չի աճել, այլ նվազել է: Սակայն կտրուկ՝ մոտ երեք անգամ աճել է Հայաստանի պետական պարտքը:   

Արտահանման ծավալների կրճատումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն «աննախադեպ» է գնահատում: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառները, ըստ բանախոսի, երկուսն են՝ ներքին կառավարման ոչ արդյունավետությունը և արտաքին անբարենպաստան տնտեսական ազդակները:

«Արտաքին շուկաներում, հիմնականում Ռուաստանում ստեղծված իրավիճակը պարզ է՝ նավթի գների անկում, ռուբլու ռեկորդային արժեզրկում, որն իր հետևանքներն ունենում է Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մեծ մասը նույնպես գալիս է Ռուսաստանից: Սա հայտնի է բոլորին, և Հայաստանի համար օբեկտիվ հանգամանք է», - պարզաբանեց Մելքումյանը՝ հավելելով, որ այդ բացասական իմպուլսները Հայաստանի իշխանությունները կկարողանային մեղմել, եթե մինչև հիմա ձեռնարկեին հստակ քայլեր հնարավոր ճգնաժամերից պաշտպանվելու համար:

«Այս տարիների ընթացքում պետք էր ուղղակի քայլեր ձեռնարկել արտահանման դիվեսիֆիկացիայի, նոր արտադրական հզորությունների ձևավորման, տնտեսության իրական հատվածում ներդրումների խթանման, բորոր սուբյեկտների համար հավասար մրցակցացային դաշտի ստեղծման և մենաշնորհների վերացման ուղղությամբ», - հայտարարեց Մելքումյանը:

«Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 22-ին Միքայել Մելքումյանի, տնտեսագետներ Վահագն Խաչատրյանի, Վիլեն Խաչատրյանի և Թաթուլ Մանասերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ամփոփիչ քննարկում «Հայաստանի տնտեսությունը գլոբալ մրտահրավերների պայմաններում. տարեվերջյան դիտարկումներ» թեմայով:

Տնտեսական ցուցանիշների անկման ֆոնին, նշում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մարդկանց սպաումների վրա բացասական է ազդում հեռանկարի բացակայությունը: «Կառավարության գործողություններում ես չեմ տեսնում ամբիցիաներ, հեռանկարների հստակ թիրախավորում», - նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ տնտեսական խնդիրների լուծման բանալին քաղաքական դաշտում է: «Անհրաժեշտ են համարձակ և հիմնավորված քայլեր, տնտեսական մոդելի փոփոխման ուղղությամբ: Իսկ դրա համար քաղաքական կամք է պետք: Քաղաքական քայլեր են պահանջվում, ոչ թե տնտեսական: Ներկրման մոդելը, որը գործում էր տրանսֆերտների ներհոսքի պարագայում, այժմ արդեն սպառել է իրեն: Այս մոդելն աշխատատեղ չի ստեղծում, մարդիկ ուղղակի ապրանք են բերում և վաճառում», - հավելեց նա: 

Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը, նշում է Թաթուլ Մանասերյանը, վստահության բացակայությունն է: «Առաջին հերթին պետք է հստակ քայլերով վերականգնել ներքին ներդրողների վստահությունը: Եթե ներքին ներդրողները չեն վստահում տնտեսությանը և ներդրումներ չեն կատարում, ապա ինչպե՞ս ներգրավել արտաքին ներդրումներ: Դրա համար անհրաժեշտ են մի շարք քայլեր, որոնք թվարկեց Միքայել Մելքումյանը: Ստեղծված իրավիճակում ոչ 2,9, ոչ 5 տոկոս տնտեսական աճի սպասումները մեզ համար փրկություն չէ, մեզ անհրաժեշտ են ամբիցիոզ, նախահարձակ ծրագրեր և երկնիշ թվերով աճ», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ որոշ ժամանակ կառավարությունը ընդհանրապես պետք է «հանգիստ թողնի»  մանր բիզնեսը: «Անհարժեշտ է խթանել ինքնազբաղվածությունը, ոչ թե խեղդել մանր բիզնեսը, որ անգամ արևածաղկի վաճառքը տրվի ինչ-որ մեկին», - պարզաբանեց նա:

Համաձայնելով փորձագետների գնահատականների հետ՝ քննարկմանը մասնակից Վիլեն Խաչատրյանը, նշեց, որ ՀՀ տնտեսության հիմնական խնդիրը ներքին կառավարման ոչ արդյունավետությունն է և ֆինանսական համակարգի գերզգուշավորությունը:

«Բանկային համակարգն ուղղակիորեն չի նպաստում տնտեսության զարգացմանը: Բարձր տոկոսներով վարկեր ավելի շատ բեռ են ստեղծում տնտեսության համար, քան խթանում այն: Բացի այդ ֆինանսական համակարգում առկա դրությունը ևս տնտեսության ոչ բարվոք վիճակի ցուցիչն է՝ շարունակաբար ավելանում են ավանդները, կրճատվում վարկավորման ծավալները: Սա անվստահության ցուցիչ է, որ մարդիկ գերադասում են բանկերում պահել փողը, ոչ թե այն օգտագործել տնտեսության մեջ, օրինակ՝ ներդրումներ անել», - ասաց փորձագետը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ»
23.10.2017
12:00
Հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ» թեմայով:
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ