«Դարակ» հրատարակչության բացումն ու Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գրքի առաջին հայերեն թարգմանության ներկայացում»
18.12.2015
12:00
Կարևորելով գրի, գրահրատարակչության դերը և այդ դերի բարձրացումը Հայաստանում` էնտուզիզմով լի մի քանի երիտասարդներ Երևանում հիմնել են նոր հրատարաչկություն` «Դարակ» անվանմամբ:

«Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ հրատարակչություններ. մոտ 300 հրատարակչություն, սական Հայաստանում առկա այս հրատարակչություններից ընդամենը մի քանիսն են զբաղվում բուն հրատարակչական գործով: Այս թվի մեջ, կարծես թե, պետք է թարգմանչական, գրական մյուս ռեսուրսների բացը չլիներ, սակայն առկա է, «Դարակ»-ը եկել է լրացնելու հրատարակչական գործունեություն ծավալելու համար եղած բացը»,- նշեց «Դարակ» հրատարակչության հիմնադիր/խմբագիր Աշոտ Գաբրիելյանը այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Աշոտ Գաբրիելյանն ասում է, որ ցանկացած հրատարակչություն պետք է ունենա հստակ որդեգրած քաղաքականություն. ««Դարակ»-ը յուրաքանչյուր գիրք, յուրաքանչյուր մատենաշար տպագրելիս դնելու է հստակ խնդիրներ, և այդ խնդիրները պետք է առաջին հերթին զուգակցենք հասարակության մեջ առկա խնդիրներին, որպեսզի մեր գործն ինքնանպատակ չլինի: Այսպես ասած, գրականությունը պետք է փորձենք բերել նաև գրականությունից դուրս հենց գրականության միջոցով»:

Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու «Դարակ» հրատարակչության կողմից հրատարակված առաջին գրքի՝ Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գրքի շնորհանդեսը: Գիրքն առաջին անգամ է հայերեն թարգմանությամբ լույս տեսնում: Այն ներառվում է «Սաֆո» մատենաշարի մեջ, և ինչպես Գաբրիելյանն է նշում, մատենաշարն անդրադառնալու է կնոջ իրավահավասարության խնդիրներին:

«Այս մատենաշարը ընտրեցինք, քանի որ նկատում ենք, որ թեև օրենսդրական դաշտում կնոջ և տղամարդու իրավահավասարության խնդիր չկա, սակայն փաստացի, կյանքում առկա է այլ վիճակ, և մենք բարձր գրականության միջոցով փորձում ենք հասարակությանը ցույց տալ այդ բացերը, - ասում է Գաբրիելյանը և հավելում,- Վերջինիա Վուլֆը հայտնի ֆեմինիստ էր և առաջիններից մեկն էր, որ հզոր տաղանդով բարձրաձայնեց և ցույց տվեց մի քանի սոցիալական պրոբլեմներ, որոնք խանգարում են կնոջը հասարակության մեջ լիարժեք դրսևորվելու»:

Սաֆո մատենաշարի մյուս գրքերը նույնպես լինելու են այս ուղղվածությամբ, հրատարակվելու են միայն կին գրողների գործեր, որոնք բարձրաձայնում են այդ խնդիրները:

Հաջորդ մատենաշարերը լույս կտեսնեն «Արկած» և «Պրոցես» խորագրերի ներքո: Առաջինը կներկայացնի լավագույն և նախկինում չհրատարակված ստեղծագործությունները պատանիների համար: Իսկ երկրորդում արտացոլվելու է արդի գրական ընթացքը և հրատարակվելու են ժամանակակից երիտասարդ գրողների ստեղծագործությունները:

Ասուլիսի ավարտին Աշոտ Գաբրիելյանն անդրադարձավ նաև գրահրատարակչական ոլորտի զարգացմանը և առկա խնդիրներին` նշելով, որ նախկինում` 5 տարի առաջ, գրող-հրատարակիչ կապը, կարծես թե, ընդհանրապես բացակայում էր, Հայաստանի բոլոր հրատարակչությունները կատարում էին զուտ տպարանի դեր, սակայն վերջին տարիներին մի քանի հրատարակչություններ սկսել են մտածել հրատարակչական գործի հետագա զարգացման մասին և հասկացել են, որ հրատարակչական գործը կարող է զարգանալ միայն ժամանակակից հեղինակների հետ շփումով և թարգմանական ռեսուրսներ ներառելով:

Գաբիրելյանը նշում է, որ ոլոտի զարգացման համար պետք է որդեգրել գրականությունը մեծ զանգվածներին հասանելի դարձնելու քաղաքականությունը:

Արփինե Արզումանյան, Մեդիա կենտրոն ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  arpinearzumanyan@pjc.am հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ