Հարցազրույց-ասուլիս Լևոն Զուրաբյանի հետ
11.12.2015
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «ՈՉ»-ի ճակատի համատեղ շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի մամլո ասուլիսը, որի ընթացքւոմ նա ներկայացրեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքների վերաբերյալ փաստեր և ուսումնասիրության արդյունքներ:

«Այդ փաստերը աղաղակող են, շատ են, հիմնված են ձայնագրությունների, տեսագրությունների, վկայությունների  վրա: Ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ ավելի  խայտառակ եւ խախտումների առումով ավելի արձանագրված քվեարկություն երբեւէ չի եղել»,- ասաց Զուրաբյանը,-«Տիգրան Մուկուչյանը եւ Սերժ Սարգսյանի կեղծարարների ողջ բանդան կարող է օրուգիշեր աշխատել` փոխել թվեր, լցոնել եւ այլն, բայց նրանք երբեք չեն կարող ստեղծել հանրաքվեի քվեարկության նորմալ պատկեր: Որովհետեւ դրա համար կան  շատ պարզ մաթեմատիկական կանոններ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծելով պատկերը` տարբերակել ճիշտ քվեարկությունը կեղծված քվեարկությունից»:

Զուրաբյանը, ներկայացնելով  մի խումբ ֆիզիկոսների, այդ  թվում եւ` Ընտրական գործընթացների վիճակագրական հետազոտությունների մասնագետ Սերգեյ Շպիլկինի իրականացրած հետազոտությունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերաբերյալ, նշեց, որ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ իրականում լցոնված եւ ոչ իրական ձայները կազմում են ուղիղ 485 հազարը:

«Սա աներկբա ճշգրտության հաշվարկ է, ըստ որի հանրաքվեին մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որից մոտ 575 հազարը քվեարկել է «ոչ» և  250 հազարը քվեարկել է «այո»: Սա` ամենալավատեսական սցենարով «այո»-ականների համար: Այսինքն` ստացվում է, որ  ես  իմ հաշվարկներում սխալվել եմ 15 հազարով,  կարծում եմ` հանրությունը ինձ կների դրա համար»,- ամփոփեց Զուրաբյանը` հայտարարելով, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կամարտահայտության մասսայական, կոպտագույն ոտնահարում:

«Գլխիվայր շուռ է տրվել հանրաքվեի իրական արդյունքը: Հայ ժողովուրդը վճռականորեն «ոչ» է ասել եւ մերժել է սահմանադրական փոփոխությունները: €Սա է իմ պատասխանը Սերժ Սագսյանի ռեժիմի խոսնակ Է. Շարմազանովին եւ մնացած մարդկանց, ովքեր փորձեցին  կասկածի տակ դնել իմ պնդումը` կես միլիոն  ընտրակեղծիքների մասին»:

Ասուլիսի ընթացքում ներկայացնելով նաեւ կատարված մաթեմատիկական հետազոտության  վերաբերյալ այլ գծապատկերներ` Զուրաբյանը նշեց, որ այդ փոքր-ինչ բարդ թվացող մասնագիտական մեթոդաբանությանը ցանկացողները կարող են  առավել մանրամասն ծանոթանալ եւ համոզվել, որ  ներկայացված արդյունքները հարյուր տոկոսանոց են. «Ես պնդում եմ, որ չկա որեւէ  տեղամաս, որտեղ «Այո»-ն  հաղթել է օրինական ճանապարհով: Եվ ես Սերժ Սագսյանին եւ նրա խոսնակին ասում եմ`եթե իրենք ստախոս չեն, եթե իրենք ընտրակեղծարար չեն, ապա ես առաջարկում եմ պատահական ընտրանքով բացել 5 տեղամաս, որտեղ հաղթել  է «Այո»-ն եւ վերլուծել ցուցակները: Ցանկացած տեղամասային ցուցակ հենց որ բացվի, դուք կտեսնեք, որ այն հիմնովին կեղծված է. թե ստորագրությունները, թե անձնագրային տվյալները  կեղծ են: Հանրապետական ընտրակեղծարարները ընտրությունից հետո  պահում են այդ ցուցակները  որպես ամենամեծ պետական գաղտնիք, որովհետեւ շատ լավ  գիտեն, որ եթե իրենք այդ ցուցակները բացեն, ապա ակնհայտ կդառնա, որ նրանք ծայրից ծայր կեղծել են հայ ժողովրդի կամքը»,- հայտարարեց Զուրաբյանը: 

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ