Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի ամփոփում
10.12.2015
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա քարոզարշավի ամփոփումը, որին մասնկացում էին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարինե Ադամյանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչ Ժենյա Մայիլյանը, Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյան և Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Նինա Քանքանյանը:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության» 16-օրյա համաշխարհային քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 25-ին, որը Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրն է, և ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 10-ին , որը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

«Հայաստանում բոլոր հասարակական կազմակերպությունները և միջազգային կազմակերպությունները մասնակցում են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակին»: Մեր՝ Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան,որը միավորում է 7 հասարակական կազմակերպություն, նույնպես կազմակերպում է տարբեր միջոցառումներ, և՛ կոալիցիայով, և՛ առանձին կազմակերպություններով: Այս տարվա մեր քարոզարշավը սկսվեց նոյեմբերի 25-ին՝ երթով, որը Կասյան-Կոմիտաս փողոցի խաչմերուկից շարունակվեց դեպի Հանրապետության հրապարակ, և որի ավարտին մենք բաց նամակ հանձնեցինք վարչապետին և Արդարադատության նախարարին, որտեղ կոչ ենք անում ներգրավվել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քննարկման գործընթացում, ինչը շատ կարևոր է, քանի որ այս հասարակական կազմակերպությունները արդեն շատ երկար աշխատում են այդ հարցի շուրջ, և որոշակի և՛ փորձ ունեն, և՛ գիտելինքեր, և շատ կարևոր կլինի, որ մեր մասնագետները նույնպես համագործակցեն պետական կառույցների հետ այս կարևորագույն օրենքի ընդունման գործընթացում»,-ասաց Քրիստինե Պետրոսյանը:

Կանանց իրավունքների կենտրոնը, արդեն 18 տարի է , ինչ աշխատում է բռնության ոլորտում, և այս տարի կազմակերպել էր մանկական շարժական ցուցահանդես «Ընտանեկան բռնությունը երեխաների աչքերով» խորագրով:

«Մանկական նկարները մեզ մոտ բաժանված էին 3 թեմատիկ խմբերի, որտեղ արտացոլվում էին ընտանեկան բռնության ենթարկված երեխաների երազները, իրենց պատկերացումը ընտանիքի մասին: Այն բացօթյա էր և բոլոր անցորդները կարող էին տեսնել, նույնիսկ իրազեկված լինել: Կարևորագույն նպատակը քարոզարշավի ներքո իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր, քանի որ ոչ բոլորն են հասկանում ՝ ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպե՞ս կարելի է արձագանքել, ի՞նչ բացասական ազդեցություն է  ունենում ընտանեկան բռնությունը կանանց և հատկապես երեխաների վրա»,-նշեց Պետրոսյանը:

Նինա Քանքանյանն ասում է, որ Կանանց աջակցման կենտրոնը նույնպես մասնակցել է կոալիցիայի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ:

«Մենք կազմակերպել էինք 24 ժամյա թատրոն: Ամբողջ գործողությունը 24 ժամում է տեղի ունենում: Մեր շահառուներից 3 հոգի մասնակցեցին այդ թատրոնին ընտանեկան բռոնության թեմայով: Սա նրանց զորացնելու և տաղանդները բացահայտելու մի միջոց էր: Բոլորը շատ տպավորված էին, որ այդ շահառուները, ովքեր անցել են ընտանեկան բռնության միջով, կարողացել են իրենց զգացմունքները արտահայտել բեմում, և կարողացել են դա անել գեղեցիկ ձևով, և իրենց ինքնագնահատականը բարձրացել է»,-ընդգծեց Քանքանյանը:

Բացի այս 16 օրյակի շրջանակում կազմակերպվել են ֆիլմի դիտումներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, վերապատրաստման դասընթացներ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Այս տարվա  16-օրյակի թեման կրում էր «Ընտանիքիս խաղաղություն» վերնագիրը:

«Մենք ուզում էինք ցույց տալ, որ մենք ընտանիքից ենք ուզում սկսկել ու ամբողջ աշխարհին խաղաղության կոչ անել՝ հաշվի առնելով այս գլոբալ տենդենցներն ու այս պատերազմական իրավիճակներն ամբողջ աշխարհում: Պետք է կրկին ցավով նշեմ, որ մենք նորից դեռևս չունենք ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, որը շատ-շատ բացասական ազդեցություն է ունենում և մեր ընդհանուր պետության վրա, տնտեսության վրա, և հատկապես ընտանիքների ու կանանց վրա, որպես խոցելի խումբ»,-ասաց Մարինե Ադամյանը:

Ադամյանը համոզված է, որ եթե լինի համապատասխան օրենքը, ապա կլինեն ավելի քիչ ահազանգեր, կլինեն կանխարգելող քայլեր ու ավելի քիչ մահվան դեպքեր:

«Բազմիցս նշել ենք, որ այս 5 տարիների ընթացքում 30-ից ավելի կին է մահացել, որը սարսափելի ցուցանիշ է մեր փոքր երկրի համար»,-հավելեց Ադամյանը:

 «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն լինելով կոալիցիայի անդամ, ակտիվ ներգրավված է եղել բոլոր միջոցառումներին, ունեցել է նաև առանձին կազմակերպված միջոցառումներ:

«Թատերական ինստիտուտում իրականացրել ենք բռնութան վերաբերյալ դասընթացներ, բացի այդ տարբեր լսարանների համար ենք ունեցել դասընթացներ: Մեր կազմակերպությունը հիմնականում, քանի որ զբաղվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիմնախնդիրներով, բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ է անցկացրել հենց մեր շահառուների՝ կանանց շրջանակներում, որովհետև ՄԻԱՎ-ով ապրող կանայք ևս անմասն չեն մնում բռնությունից, և, ցավոք սրտի, թաքնված բռնությունների տեսակներին են հիմնականում հանդիպում»,-ասաց Ժենյա Մայիլյանը:

Կազմակերպությունը հանդիսանում է նաև տարածաշրջանային ՁԻԱՀ –ի հիմնախնդիրերով զբաղվող եվրասիական ցանցի անդամ, և անցկացվել են նաև տարածաշրջանային միջոցառումներ «Բռնությանն արդարացում չկա» կարգախոսով:

«11 պետություններում իրականացվել են և՛ միանման, և՛ տարբեր միջոցառումներ: Նկարահանել ենք նաև մի ֆիլմ: Ես անձամբ, ներկա եմ գտնվել նկարահանման ընթացքին: Շատ հետաքրքիր փաստ արձանագրեցինք, ինդիկատոր, որը ցույց տվեց մեր հասարակության ծայրահեղ անտարբերությունը: Օրը ցերեկով տղամարդը կնոջը ծեծում է փողոցում և ընդամենը 4-5 հոգի մոտեցան, ոչ-ոք չեր ցանկանում մոտենալ: Շատ անտարբեր էին, որևէ ձևով չարձագանքեցին»,-հավելեց Մայիլյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ