Մարդու իրավունքների հետընթաց 2015-ին. իրավապաշտպաններ
09.12.2015
11:00
Մարդու իրավունքների տեսանկյունից 2015-ը հետընթաց է գրանցել` ի համեմատ նախորդ տարիների. նման տեսակետ հայտնեց երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանը:

Զեյնալյանը առաջնահերթ նշեց երկու իրավունք, որոնք խախտվել են 2015-ի ընթացքում:

«Առաջնահերթ ընտրական իրավունքն է: ՀՀ-ում 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանրաքվե, համապետական ընտրություններ, որի ընթացքում տեղի ունեցավ համընդհանուր ընտրական իրավունքի խախտում: Վերակենդանացվեցին այն բոլոր խախտումները, որոնք տեղի էին ունենում մինչև 2008-ը: Այս պարագայում խախտվել է նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Արտադական կարգով իրավունքների պաշտպանության իրավունքը նույնպես խախտվել է, դիտորդներին թույլ չեն տվել ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, ընտրացուցակներին, ինչի իրավունքը օրենքով ունեն»,-նշեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ խախտվել է նաև ազատ արտահայտվելու իրավունքը և միավորումների ու հավաքների ազատության իրավունքը:

«Վկայակոչեմ այն փաստը, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենում նստացույց և այսպիսի եղանակային պայմաններում չեն թույլատրում վրաններ տեղադրել: Սա մարդու ևս մեկ իրավունքի խախտում է: Այս պայմանները ստեղծված են, որպեսզի մարդիկ չիրականացնեն հավաքների ազատության մասին իրենց իրավունքը: Այս իրավունքը խախտվել է նաև ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի ժամանակ, երբ մարդկանց նկատմամբ եղան բռնություններ: Լրագրողները ենթարկվեցին բռնության, խոչընդոտվեց նրանց մասնագիտական գործունեությունը, կոտրվեցին նրանց տեսախցիկները: Եվ այս դեպքում պատշաճ քննություն չի իրականացվել»,-հավելեց Զեյնալյանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանն ասում է, որ սովորաբար ըտրական գործընթացը ցույց է տալիս մարդու իրավունքների վիճակը հենց այդ պահին:

«Բոլորիս համար պարզ է մարդու իրավունքների վիճակը ինչպիսին է, որովհետև այդ օրը մենք խտացված տեսանք, թե ինչ ունենք այսօրվա դրությամբ»,-նշեց Դանիելյանը

Նա դրական գնահատեց խոշտանգումների սահմանումը «Քրեական օրենսգրքում» ՄԱԿ-ի Խոշտանգումների կոնվենցիայի առաջին հոդվածին համապատասխանեցնելը, բայց նշեց, որ առավել կարևոր է դրա կիրառությունն ապահովելը:

«Որպեսզի դա լիարժեքորեն աշխատի, պետք է օրենսդրական այլ փոփոխություններ, մասնավարապես օրենքով պետք է արգելվի համաներում, ներում տալը  այնպիսի մարդկանց, որոնք խոշտանգում են կատարել»,-նշեց Դանիելյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ