Ներկայացվեց Սահմանադրական հանրաքվեի նախնական տվյալների վերլուծությունը
09.12.2015
13:00
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը այսօր Մեդիա Կենտրոնում ներկայացնելով սահմանադրական հանրաքվեի տվյալների նախնական վերլուծությունը` նշեց, որ ԹԻ կողմից գործարկվող «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի» ծրագրի շնորհիվ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 20.00-ին ԿԸՀ-ի հրապարակած տվյալներում եւ ավելի ուշ արդեն ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական արդյունքների մասին արձանագրությունում ներկայացված տվյալներում առկա են որոշ անհամապատասխանություններ:

Մասնավորապես` ըստ արձանագրության  1/09 տեղամասում  քվեարկության մասնակիցների թիվը 40-ով պակաս է եղել, քան հրապարակվել էր 20.00-ին ԿԸՀ ներկայացրած արդյունքներում: Իսկ ահա 1/25-ում այդ տարբերությունը կազմել է 183 հոգի, այս դեպքում` ավել: Առավել նկատելի տարբերություն է առկա Նոր Նորքի 2/13–ում,  որը կազմում է 414 հոգի, եւ դարձյալ` մասնակիցների թիվը ավելացել է ի համեմատ 20.00-ին ԿԸՀ հրապարակած տվյալների:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ներբեռնելով փնտրման համապատասխան ցուցիչը`  պարզել  «այո»-ի եւ «ոչ»-ի մասնակցության ցուցանիշները ըստ տեղամասերի, ըստ բնակավայրերի, մարզերի եւ տարածաշրջանների: Նաեւ մասնավորեցված են տվյալներն ըստ ընտրողների ընդհանուր թվի եւ մասնակիցների: Ըստ էության` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ցանկացած ցուցանիշով այս ծրագրով կարելի է ստանալ համապարփակ տեղեկատվություն` ամենայն մանրամասնությամբ:

Եվ չնայած սրան` ըստ Վարուժան Հոկտանյանի, առայժմ  ոչ պետական մարմինների, ոչ էլ ընդդիմության կողմից առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբեվել այս կարեւոր գործիքի կիրառման եւ ընտրությունների արդյունքների համապարփակ վերլուծության  նպատակով: Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից  հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրությանը` Վարուժան Հոկտանյանը  նախ նշեց, որ ՀԱԿ-ը այս ծրագրի տվյալներն արդեն իսկ մեկ անգամ` 2012-ի Աժ ընտրությունների ժամանակ օգտագործել է` դրանց արդյունքները ՍԴ-ում վիճարկելիս: Սակայն հիմա նա  թերահավատ է, որ ՀԱԿ-ին կհաջողվի հավաքել Սահմանադրությամբ պահանջվող պատգամավորների 1/5-ի ստորագրությունները. «Դժբախտաբար այսօր 27 պատգամավորի ստորագրություն ՀԱԿ-ին չի հաջողվի հավաքել, եթե անգամ միանան ՀԱԿ-ի, Ժառանգության եւ ՕԵԿ-ի պատգամավորները»:

Վարուժան Հոկտանյանը ընդգծեց,  որ այս ընթացքում արձանագրվել են ավելի քան 900 խախտումներ, սակայն եղել է վերահաշվարկի 78 դիմում: «Ահա այս գործիքի միջոցով հնարավոր է ամրապնդել կամ ժխտել  բողոքները: Օրինակ, եթե որեւէ ընտրատեղամասում կան լցոնումների վերաբերյալ բողոքներ, ահա այս համակարգի միջոցով վեր հանելով թվերը, կարող ենք տեսնել. եթե բավականին մեծ է «այո»-ի ցուցանիշը, ապա այս դեպքում լցոնումների մասին ահազանգերի համար իսկապես լուրջ հիմքեր կան, իսկ եթե այդ ցուցանիշը փոքր է, ապա լցոնումներ չեն եղել, կամ եղել են այլ երեւույթներ: Հենց սա է այս գործիքի նպատակը. օգնել դիտորդներին կամ կուսակցություններին` ամրապնդելու կամ ժխտելու խախտումների առկայությունը»,- պարզաբանեց  Հոկտանյանը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Նոր ձևավորված խորհրդարան. որո՞նք են լինելու իշխանություններին վերահսկելու և հակակշիռներ ձևավորելու մեխանիզմները»
14.12.2018
17:00
Դեկտեմբերի 14-ին «Մեդիակենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռւոստաբանավեճ «Նորձևավորվածխորհրդարան. որո՞նքենլինելուիշխանություններին վերահսկելուև հակակշիռներ ձևավորելումեխանիզմները» թեմայով:
Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
13.12.2018
12:30
Դեկտեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված 2018թ-ի դեկտեմբերի 15-16-ը անցկացվող`Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոնին:
«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ»
13.12.2018
11:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով։
«Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները»
12.12.2018
13:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ Նկարիչների միության համագումարին ընդառաջ մամուլի ասուլիս «Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները» թեմայով:
«Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում»
12.12.2018
11:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ