Հայաստանի հակակոռուպցիոն պայքարում դեռևս չկա զգալի և լուրջ առաջընթաց
09.12.2015
12:00
Հայաստանի հակակոռուպցիոն պայքարում նախորդ տարիների համեմատ կա որոշակի դրական տեղաշարժ, սակայն դա չի ապահովում զգալի և լուրջ առաջընթաց:

Այսօր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հնչեցրին ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը,  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակառուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Վարուժան Հոկտանյանը ներկայացրեցԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2014-ի Կոռոպցիայի ընկալման համաթիվը, որի համաձայն, Հայաստանը 37-րդ տեղում է (0-ն բացարձակապես կոռումպացված, 100-ը բացարձակապես մաքուր):

 2015-ի վերաբերյալ, թե ինչպիսին է կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում, կհրապարակվի 2016-ի հունվարին:

«Մենք ունենք Freedom house-ի 2015 հրապարակված զեկույցը: Այստեղ վերջին 3 տարինեի ինդեքսը մնացել է անփոփոխ՝ 5,25: Սանդղակը 1-ից 7-ն է, որտեղ 1-ը մաքսիմալ մաքուրն է, իսկ 7-ը մաքսիմալ վատը: Հայաստանը գտնվում է  5,25-ում, իրավիճակը բարվոք չէ, բայց նախորդ տարիների համեմատ որոշակի բարելավում կա»,-նշեց Հոկտանյանը:

2006-2008-ին ըստ Freedom house-ի զեկույցի, Հայաստանը ինդեքսում զբաղեցրել է 5,75 տեղը,  2009-2011-ին 5, 50 իսկ 2012-2014 –ին՝ 5, 25-ը:

«Նույն կերպ  վերջին երեք տարիներին աննշան լավացում է եղել Համաշխարհային բանկի ցուցանիշներում: 2012-ին 47,6 էր, 2013-ին 31,4, իսկ 2014-ին՝ 51, 7: Այստեղ հակառակ ուղղությամբ է,  այսինքն ինչքան բարձր է թիվը, այնքան լավ է: Առաջընացը կարելի է ասել փոքր է, բայց վատագույն դեպքում սա լճացման իրավիճակ է: Մենք չենք տեսնում ուժեղ առաջընթաց ինչը եղավ 2000-ի կեսերին Վրաստանի օրինակով»,-ընդգծեց Հոկտանյանը:

Սուրեն Քրմոյանն ասում է, որ որոշակի բարելավումներ կան վերջին տարիներին, բայց այդ ցուցանիշները գոհացուցիչ չեն:

«Այս տարի ստեղծվեց նոր ինստիտուցիանալ համակարգ, այսինքն կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվեց և այդ խորհուրդը այս տարի անդրանիկ նիստը գումարեց: Հաջորդ նիստն ակնկալում ենք անցկացնել մինչև դեկտեմբերի վերջ: Առաջին նիստում հավանության արժանացավ կոռուպցիայի դեմ պայքարի մասին 2015-2018 թթ-ի ռազմավարությունը»,-ասաց Քրմոյանը:

Ըստ նրա՝ այս տարվա ամենակարևոր ձեռքբերումներից է դոնոր կազմակերպությունների և քաղհասարակության հետ համատեղ պլատֆորմներ ստեղծելը փոխհամագործակցության համար:

«Այս տարի մենք ունենք հաջողված փորձ քաղհասարակության հետ: Եվ ամենակարևորը, որ կոռուպցիան վնասում է առաջին հերթին տնտեսությանը և մեր ձեռներեցներին, բիզնեսի ներակայացուցիչներին, ուստի մենք արդեն շատ միջոցառումներ ենք կատարել Թրանսփարենսի Ինթերնեշնլի և Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ բիզնես ոլորտի ներակայացուցիչներին ներգրավելու պրոցեսում, լսելու նրանցից, թե ինչ ռիսկեր կան բիզնես ոլոտում և այդ ռիսկերին համարժեք լուծումներ տալու»,-ասաց Քրմոյանը՝ հավելելով, որ ռազմավարության ակտիվ իրականացումն ակնկալում են 2016-ին:

Ըստ փոխնախարարի՝ ռազմավարության ամենակարևոր նախապայմանը հասարակության մասնակցությունն է  և անհադուրժողականությունը կոռուպցիոն երևույթների նկատմամբ:

Քրմոյանը նշեց նաև, որ Հայաստանը մասնակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի նիստին 2015-ին 23 հանձնարարականներից 17-ին դրական գնահատական է ստացել:

«Ամենակարևոր նվաճումը նա է, որ  կարողացել ենք միավորել ջանքերը քաղհասարակության հետ և կոնստրուկտիվ ճանապարհով առաջ գնալ: Հուսով եմ, որ հաջորդ տարի կոռուպցիայի ընկալման համաթիվը դրական առաջընթաց կգրանցի: Իսկ բացթողումները վերաբերում են  դատախական իշխանության, դատավորների նշանակման, պատգամավորների և դատախազության գործունեության թափանցիկության կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,-հավելեց Քրմոյանը:

Կարեն Զադոյանը, ով այս տարվա սեպտեմբերին մասնակցել էր Մալազիայում հակակոռուպցիոն միջազգային համաժողովին, ասաց, որ Հայաստանին ուղղված ամենակարևոր հանձնարարականը եղել է անպատժելիության  վերացումը:

«Ես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Կոռուպցիայի ընկալման համաթիվը միշտ համեմատում եմ դպրոցական գնահատականների հետ: Եթե համաթիվը 100 միավոր է, դպրոցականների գնահտականներն էլ 1-10 է: Եթե ամեն օր ձեր երեխան գնա ու ստանա 3 կամ 4 գանահատական, իրականում դա վատ ցուցանիշ է»,-նշեց Զադոյանը:

Հայաստանը 2014-ին Կոռուպցիայի ընկալման համաթվում զբաղեցրել է 37-րդ տեղը: 2013-ին 34, իսկ 2013-ին՝ 36:

«Սա առաջընթաց է, բայց երբ գլոբալ ենք նայում, համեմատելով Մերձբալթյան երկրների հետ, այնտեղ ցուցանիշը 50-ից ավելի է: Սա իրականում այն առաջընթացն է, որի մասին մենք խոսում ենք: Մեր հարևան Վրաստանը նույնպես ապահովում է 50-ից բարձր ցուցանիշ: Մեր իշխանության համար առաջին մարտահրավերը դա պետք է լինի»,-հավելեց Զադոյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ