Քննարկումների շարք. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե
06.12.2015
11:00
«Մեդիա կենտրոնը» դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, առցանց ուղիղ հեռարձակմամբ աշխատում է առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան 23:00-ը:

Ամբողջ օրվա ընթացքում անցկացվում են քննարկումներ, մամլո ասուլիսներ և բանավեճեր, որոնց ներգրավված են դիտորդական առաքելություն իրականացնող խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,  քաղաքական վերլուծաբաններ, իրավապաշտպաններ և քաղաքական կուսակցությունների անդամներ:

Ժամը 11:00-ին տեղի ունեցավ քննարկում Քաղաքական և միջազգային հետազոտությունների  կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի մասնակցությամբ:

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնի հյուրն էր ՀՅԴ անդամ, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փորձագետ Սուրեն Պարսյանը:

Ժամը 12:30-ին մեր տաղավարում էին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  և հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:

Ժամը 13:00-ին տեղի ունեցավ քննարկում  «APR Group» ՀԿ-ի ղեկավար Ռուբեն Սարգսյանի մասնակցությամբ:

Ժամը 14:00-ին քննարկման բանախոսն էր Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի փորձագետ Կարեն Պետրոսյանը, ով միացավ տեսազանգի միջոցով: 

Ժամը 14:30-ին տեսազանգի միջոցով մեզ միացավ Վանաձորի ՀՔԱ գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը:

15:00-ին տեղի ունեցավ քննարկում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մասնակցությամբ:

Ժամը 15:30-ին Մեդիա կենտրոնի տաղավարում էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:  

Ժամը 16:00-ին տեղի ունեցավ քննարկում Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի մասնակցությամբ: 

Քննարկումները հասանելի են «Մեդիա կենտրոնի» Youtube-ի ալիքում: 

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ