Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը հանրաքվեի նախապատրաստական փուլի վերաբերյալ
04.12.2015
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության հայաստանյան և եվրոպացի գործընկերները համատեղ ներկայացրեցին սահմանադրական հանրավքեի նախապատրաստկան փուլի գնահատումը և բարձրաձայնեցին առավել մտահոգիչ խնդիրների և խախտումների մասին, որոնք արձանագրել էին քարոզարշավի ընթացքում:

Ասուլիսին մասնկացում էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Նորվեգյան հելսինկյան կոմիտե, Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմ (EPDE) Լենե Վեթելանդը ևԳյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը Լեւոն Բարսեղյանը:

Լենե Վեթելանդն ասում է, որ Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմը փորձագետներ է տրամարդում ընտրությունների մոնիտորինգի համար բոլոր եվրոպական երկրներից:

«Մենք եվրոպական առաքելություն ենք իրականցնում վերջերս Ռումինիայում և Լեհաստանում: Առաջին ընտրությունը, որ մենք դիտարկել ենք Հայստանում, եղել է 2013-ի նախագահական ընտրությունները: Նպատակն է եղել հրավիրել տարբեր երկրների փորձագետներին և փոխանակվել ունեցած փորձով: Այս ժամանակահատվածում, որ մենք Հայաստանում անցկացրել ենք, մեզ միացել են փորձագետներո Ուկրաինայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Նորվեգիայից և Հայաստանից: Մենք համագործակցել ենք տեղական դիտորդական կազմակերպությունների հետ, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրությունների ժամանակ»,-նշեց Վեթելանդը:

Նա հավելեց, որ իրենց համար խնդրահարուց է դարձել այս տարի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականցնելը, քանի որ ամբողջ կազմակերպությունը զրկված է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից:

«Հանրաքվեի համար մեր միջազգային փորձագետները չեն կարողացել հավատարմագրվել՝ որպես միջազգային դիտորդներ»,-ընդգծեց Վեթելանդը:

Սոնա Այվազյանն ասաց, որ «Քաղաքացի- դիտորդ» նախաձեռնությունը այս անգամ հանդես է գալու ընդլայնված կազմով:

«Մեզ բացի մեր 4 կազմակերպություններից, միացել են ևս 10 կազմակերպություններ Հայաստանի քաղհասարակությունից և մենք հանդես ենք գալու ավելի քան 900 դիտորդներով: Մեզ միանալու են նաև նոր մարդիկ՝ որպես հանրային լրագրողներ: Մենք պատրաստվում ենք ծածկել ամբողջ Հայաստանի տարածքը, լինելու ենք բոլոր մարզերում և Երևանում: Այս անգամ մեր կազմում հանդես են գալու նաև մեր միջազգային գործընկերները, որոնց հնարավորություն չի ընձեռվել ստանալ հավատարմագրեր, որովհետև անհասկանալի բյուրոկրատական գործընթացներ էին ԱԳՆ-ի և ԿԸՀ-ի հետ կապված, և նրանք զրկված են եղել այդ հնարավորությունից, հանդես գալ որպես միջազգային դիտորդ: Այդ իսկ պատճառով մենք նրանց ներգրավվեցինք՝ որպես հանրային լրագրողներ մեր թիմում և նրանք նույնպես կայցելեն,  կշրջեն և կդիտարկեն ընտրությունները»,-հավելեց Այվազյանը:

Արթուր Սաքունցն էլ նշեց, որ ՀՀ քաղհասարկության ներկայացուցիչները առանց որևէ  խնդրի կարողանում են ընգրկվել  դիտորդական առաքելություններին  թե Վրաստանի, թե Ռումինիայի, թե Ուկրաինայի, թե Լեհաստանի ընտրություններին և որևէ  խոչընդոտ այդ պետությունների կողմից չի եղել:

«Իսկ մեզ մոտ միջազգային դիտորդները չկարողացան հավատարմագրվել որպես դիտորդներ: Սա ուղղակի որպես փաստ ֆիքսենք և հասկանանք, որ եթե իշխանությունը հայտարարում է, որ ինքը պատրաստ է թափանցիկ, հաշվետու, ազատ և արդար հանրաքվե անցկացնելուն, ապա պետք է նաև կամք դրսևորի, որպեսզի դիտորդական առաքելությունները նաև միջազգային մեծ քանակով ընդգրկված լինեն, և դա կլիներ վստահության կարևոր ցուցանիշ»,-նշեց Սաքունցը:

Ասուլիսի մասնակից Լուսինե Հակոբյանն էլ անդրադարձավ քարոզչական շրջանին և ընդգծեց, որ անհավասար պայմաններ են ստեղծվել «Այո»-ի և «Ոչ»-ի կոմնակիցների համար:

«Մեր դիտարկմամբ կար պայմանների խախտում հեռուսատատեսությամբ զանազան քննարկումների հետ կապված՝ մասնավորապես Հ1-ով վարվող հեռուստաբանավեճը, որը վարում է ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը, որը նաև ՀՀԿ ներկայացուցիչ է և «ԱՅՈ»-ի կողմնակից: Մինդեռ «ՈՉ»-ի կողմնակից ոչ մի քաղաքացու հնարավորություն չի ընձեռվում  հաղորդում վարել: Մյուս ալիքներով հեռարձակվող հաղորդումներում մեկնաբանները դրսևորում էին ակնհայտ կողմնակալություն և դա երևում էր նրանց ձևակերպած հարցերից ու միշտ եզրափակիչ խոսքը տրվում էր «ԱՅՈ»-ի կողմնակիցներին»,-նշեց Հակոբյանը:

Նա ներկայացրեց նաև Hanraqve.com (http://hanraqve.com/) կայքը, որը «Քաղաքացի- դիտորդ» նախաձեռնության նոր գործիքն է,  որի միջոցով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել հանրաքվեի վերահսկողության գործընթացին:

«Համակարգում նեռբեռնված են ընտրողների ցուցակները, այնպես ինչպես առկա են ընտրողների ռեգիստրում և անձը մուտք անելով անուն, ազգանուն կամ հայրանունը, կարող է գտնել իրեն և բարեկամներին, որոնք բացակայում են Հայաստանից, բայց որոնց միջոցով քվերակություն է լինում: Այսպես նրանք կարող են հանել իրենց անունները ընտրացուցակից»,-հավելեց Հակոբյանը:

Սաքունցն էլ նշեց, որ ընտրական հանձնաժողովների կազմի հետ կապված մի շարք խնդրահարույց կետեր կան:

«Ըստ Ընտրական օրենսգրքի 39 հոդվածի՝ ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել հանցագործությունների համար դատապարտվածություն ունեցող անձիք, ինչպես նաև համայնքների ավագանու անդամները: Մենք ահազանգ ստացանք, որ հանձնաժողովներում ընգրկված են ավագանու անդամներ և ուսումնասիրեցինք բոլոր տեղամասային հանձնաժողովների կազմը: Բացահայտվել է, որ հանձնաժողովներում կան ընդգրկված 203 անդամներ, որոնք հանդիսանում են ավագանու անդամներ»,-ասաց Սաքունցը:

Ըստ իրականացրած ուսումնասիրության՝  Արագածոտնում հանձնաժողովներում կա 18 ավագանու անդամ, Արարատում՝ 30, Արմավիրում՝ 7, Գեղարքունիքում՝ 32 , Լոռիում 22, Կոտայքում՝ 17, Շիրակում՝ 38, Սյունքիում՝ 17, Վայոց Ձորում՝ 14, Տավուշում՝ 8:

«Ի դեպ՝ ՀՀԿ-ից 50 անդամ է ավագանու անդամ ընդգրկված, ՀՅԴ-ից՝ 22, ԲՀԿ-ից 21, Օրինաց երկրից՝ 12, ՀԱԿ-ից՝ 10, Ժառնագությունից՝ 10: «Ժառանգությունը» 5-ին փոխարինել է, երբ որ հայտնաբերվել է, որ ավագանու անդամ են: Սա մենք համարում ենք ուղղակի վարչական ռեսուրսի օգտագործում»,-ընդգծեց Սաքունցը:

Լեւոն Բարսեղյանն էլ ասաց, որ դիտորդական հսկողական մեխանիզմը մեծ է լինելու:

«Լինելու է շատ ուժեղ հսկողություն բոլոր այն տեղամասերում, որտեղ  մարդիկ կունենանք: Նրանք կլինեն 2 կարգավիճակով. մեկը դիտորդի, մյուսը որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ: Այս անգամ հեշտ չի լինելու կեղծել հանրաքվեն, ինչպես արեցին 2005-ին երբ մասնակցեց 4-5  տոկոսը, բայց ցույց տվեցին, որ մասնակցել է 65 տոկոսը բնակչության:  Այս անգամ շատ դժվար է  լինելու այդպիսի կեղծիք արձանագրելը»,-ընդգծեց Բարսեղյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ