Որո՞նք են ամենառիսկային ընտրատեղամասերը՝ ըստ «Կոմպաս» կենտրոնի ուսումնասիրության
02.12.2015
13:00
Ի համեմատ 2013-ի նախագահական ընտրությունների հիմնական ընտրացուցակների` 2015թ. սահմանդրական հանրաքվեից առաջ հրապարակված նախնական ընտրացուցակներում համադրելի տեղամասերում ընտրողների թիվը յուրաքանչյուր տեղամասսւմ ավելացել է միջինը 57 ընտրողով:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրած մամլո ասուլիսի ընթացում հայտարարեց Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը` ներկայացնելով կենտրոնի կողմից իրականացված «Ընտրացուցակների վերլուծության եւ դիտարկման»  ծրագիրը:

Ըստ բանախոսի` այդ ծրագրի նպատակն է համապատասխան վերլուծության  արդյուքներով վեր հանել առավել ռիսկային ընտրատեղամասերը, եւ դիտորդների ու համապատասխան պետական կառույցների ուշադրությունը հրավիրել դրանց վրա`  առավել վերահսկելի եւ թափանցիկ դարձնելու համար ընտրական գործընթացը: Վերլուծության համար որպես հիմք են ծառայել ՀՀ ոստիկանության կողմից  նոյեմբերի սկզբին հրապարակված տվյալները: Մշակվել են 6 գործոններ, որոնք հաշվի առնելով էլ առանձնացվել են առավել ռիսկային տեղամասերը:

Ղարիբ Հարությունյանի ներկայացմամբ` նշված 6 գործոններից 2-ը հաշվարկվել են նախորդ նախագահական ընտրությունների տվյալների հիման վրա: Առաջին գործոնը հիմնական ընտրացուցակի եւ ընտրողների ընդհանուր թվի տարբերությունն է, ըստ որի  առավել ռիսկային է  գնահատվել  27/10 տեղամասը` որտեղ 2013-ին ընտրություններին գրանցված 39 հոգու փոխարեն ներկայումս 1567 հոգի է առկա: Ծրագրի հեղինակներն առանձնացրել են առավել ռիսկային 40 տեղամասերը:

Երկրորդ գործոնը  առաջին եւ երկրորդ ամենաբարձր ցուցանիշներ ստացած թեկնածուների ձայների տարբերությունն է, եւ ըստ  այդմ 1000-ից ավել ընտրող ունեցող տեղամասերում իրականացված  ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել է միջինը 25 տոկոս ցուցանիշ: Երրորդ գործոնով դիտարկվել է 2013թ. հիմնական ցուցակների եւ 2015թ. նախնական ընտրացուցակների միջեւ արձանագրված տարբերությունը, որը կազմել է միջինը 57 հոգի: Առանձնացվել են առավել ռիսկային  100 տեղամասերը, որոնցից, օրինակ, Կոտայքի մարզի Սեւաբերդ միջնակարգ դպրոցի տեղամասում ընտրողների թիվը 845-ով ավելացել է:

Չորրորդ գործոնով հաշվի են առնվել կրկնվող անուն-ազգանուն ունեցող ընտրողներով  տեղամասերը եւ առանձնացվել են  17  ռիսկային տեղամասեր, որտեղ կան  66-ից 57 կրկնվող անուն ազգանուններով ընտրողներ:

Հինգերորդ  գործոնը վերաբերում է ծննդյան  ամիս- ամսաթիվ  չունեցող ընտրողներ ունեցող տեղամասերին, եւ այս դեպքում գրանցված 37 հազար 339 նման ընտրողներից  մեկ տեղամասում արձանագրվել է միջինը 19 հոգի, սակայն առավել ռիսկային են համարվել այն տեղամասերը, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 58-ի:

Վեցերորդ գործոնը  հասցե չունեցող ընտրողների դիտարկմանն է վերաբերվում, որը բավականին ցածր է` միջինը 0.5 ընտրող մեկ տեղամասում:

«Ամփոփ վերլուծության արդյունքում մենք առանձնացրել ենք 123  նման  տեղամաս, որոնցից առավել ռիսկային են` 2 եւ ավելի գործոններով,  16,17,18,19,24, 28 եւ 5  ընտրատարածքները».- ներկայացրեց բանախոսը` մասնավորեցնելով, որ, օրինակ, 17 ընտրատարածքում  տեղամասերի ռիսկային գործոնների թիվը հասնում է 26-ի:

«Այդպիսով` հանրապետության  1988 ընտրատարածքներից առանձնացվել են առնվազն 200  տեղամասեր, որոնք առավել ռիսկային են»,- ամփոփեց Հարությունյանը` նշելով, որ  առավել ռիսկային են դիտվում Արարատի, Կոտայքի, Արմավիրի, ապա Գեղարքունիքի մարզերում գտնվող  տեղամասերը: Իսկ ամենառիսկայինը` 5 գործոններով,  17 ընտրատարածքի 10 ընտրատեղամասն է, որը գտնվում է Արտաշատ քաղաքում:

Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն ՀԿ փորձագետ Կարեն Պետրոսյանն էլ ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացված ընտրանքային  ուսումնասիրությունների արդյունքները, այդ թվում եւ տնային այցելությունների արդյունքում արձանագրված անճշտությունները, որոնք  կազմում են միջինը 30 տոկոս:

Կենտրոնի  ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այդ տվյալներն արդեն իսկ ուղարկվել են բոլոր դիտորդական կազմակերպություններին, առաջիկայում դրանք կուղարկվեն նաեւ ՀՀ Ոստիկանությանը: 

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ