Հարցազրույց Էդուարդ Շարմազանովի հետ. սահմանադրական փոփոխություններ
01.12.2015
11:00
Հանրապետական կուսակցությունը ի սկզբանե` դեռեւս 1990 թ-ից է եղել խորհրդարանական համակարգի կողմնակից. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հիշեցնելով, որ ՀՀԿ-ի այն ժամանակվա նախագահ Աշոտ Նավասարդյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած Սահմանադրությանը դեմ հանդես եկող վեց քաղաքական ուժերի առաջնորդների թվում, որոնք առաջարկում էին երկրում սահմանել խորհրդարանական համակարգ:

Անդրադառնալով ընդդիմության հնչեցրած ահազանգերին` ընտրացուցակների ուռճացվածության,  հանձնաժողովի անդամներին կաշառելու փորձերի, պետական հիմնարկներում եւ ուսհաստատություններում «Այո»-ի հավաքագրումների մասին` Էդուարդ Շարմազանովը նախ չհամաձայնեց, որ նման ահազանգեր հնչեցվում է ընդիմության կողմից`   պնդելով, որ նման հայտարարություններ է անում ըննդիմության մարգինալացված հատվածը, ապա եւ ասաց. «Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցություններ չունեն այնքան քանակով վստահված մարդիկ, որ կարողանան տեղերում իրենց ձայները պահել: Բարոյական չէ կանխավ  մարդկանց մեղադրել վաճառվելու մեջ: Եթե այդ ուժերը հարյուրից ավելի տեղամասերում չեն կարողանում ապահովել վստահված անձինք, այդ մարդիկ ոնց են ժողովրդին առաջնորդելու»:

Խոսելով Սահմանադրության նախագծի վիճահարույց դրույթների մասին, մասնավորապես 89-րդ հոդվածի՝ կայուն մեծամասնության սահմանադրորեն ամրագրվող նորմից, Շարմազանովն ասաց. «Իսկ ով է ասել, որ Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում լինել այդ կայուն մեծամասնության դերում: Ոմանց մոտ այնպիսի տպավորություն է, որ այս սահմանադրական  փոփոխությունները Հանրապետականին  իշխանությունից զրկելու համար է: Նման բան չի կարող լինել: Սա նույնն է, որ Ռեալ Մադրիդը մտնի խաղի Բարսելոնայի հետ եւ ասի` ես եկել եմ պարտվելու»:

Դիտարկմանը, թե խնդիրը հավասար պայմանների հնարավորության` սահմանադրորեն ամրագրումն է, Շարմազանովն արձագանքեց, թե նման հնարավորություններ այս նախագծով ամրագրված են: Ըստ նրա, նոր սահմանադրությունը  տալիս է առավել կայուն եւ անցնցում կառավարման եւ նաեւ անցնցում իշխանափոխության հնարավորություն: Այդուամենայնիվ` հարցին, արդյոք այլեւս իշխանությունն առաջիկա 10 տարիներին Ալեք Մանուկյանով չի անցնելու` ինչպես ժամանակին պնդում էր, Շարմազանովը պատասխանեց, որ  դա քաղաքական հայտարարություն է, եւ ինքը այն հիմա էլ է վերահաստատում, քանի որ Հանրապետական կուսակցությունն, ըստ նրա, Հայաստանում ամենակայացած եւ հզոր քաղաքական ուժն է:

Անդրադառնալով սահմանադրական նախագծի 205 հոդվածին, որով սահմանված է ՀՀ տարածքների փոփոխությունը հանրաքվեի միջոցով իրականացնելու դրույթը` Շարմազանովը կոչ արեց Ղարաբաղը իրենցից չպաշտպանել. «Դա ուղղակի անբարոյականություն է, երբ փորձում են Ղարաբաղը մեզանից պաշտպանել»:

Ճշտող հարցին, թե արդյոք այդ փոփոխությունը ամրագրված է բացառապես Ղարաբաղի հետ կապված  հնարավոր զարգացումները նկատի առնելով` Շարմազանովը միանշանակ պատասխան չտվեց` բավարարվելով հոռետեսական  պատկերացումներով խնդրին չմոտենալու կոչով:

Բանախոսը նաեւ արձագանքեց Սերժ Սարգսյանի կողմից օրերս ի պատասխան ՀՀ քաղաքացու բողոքի արած հայտարարությանը, թե  հնարավոր է, որ Հայաստանում դատարանը չգործի. «Երկրի նախագահի ցանկացած քայլ ես դրական եմ համարում, քանի որ հավատում եմ նրա փորձին եւ իմաստությանը: Երկրի նախագահը այլ բան է նկատի ունեցել, նա նկատի է ունեցել, որ մեր երկրում դատական համակարգն անկատար է, եւ այս փոփոխություններով փորձ է արվում այն բարելավել»:

ՀՀԿ մամուլի խոսնակի գնահատմամբ` կիսանախագահական  գործող համակարգը շատ ավելի վատն է, քան անգամ նախագահականը, առավել եւս` խորհրդարականը:  Մեդիա կենտրոնի հիշեցմանը, որ 2005թ-ին հենց ՀՀԿ-ի ջանքերով երկրում հաստատվեց կիսանախագահական համակարգ` Շարմազանովը արձագանքեց. «Բայց մինչ այդ 90-ականներին էլ մենք խորհրդարանականի կողմնակից էինք: Ես կարծում եմ, չարժե հետ նայել, ավելի լավ է նայենք առաջ»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ