Սահմանադրական փոփոխություններ. խորհրդարանակա՞ն, թե՞ կուսակցապետական համակարգ
27.11.2015
13:00
Սահմանադրական փոփոխությունները թեև առերևույթ ուղղված է Հայաստանում խորհրդարանական կառավարման կարգեր հաստատելուն, սակայն վտանգ կա, որ այն ի վերջո կապահովի միայն գործող իշխանության վերարտադրությունը և կուսակցապետական համակարգի հաստատումը: Այս մասին Արմավիր քաղաքում կայացած քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

«Մեդիա կենտրոնի» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նոյեմբերի 27-ին համատեղ կազմակերպած սահմանադրական փոփոխություններին նվիրված քննարկմանը Զառա Հովհաննիսյանի հետ համակարծիք էին միջոցառման մասնակից «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները, և կտրականապես դեմ արտահայտվեցին «Այո»-ի բլոկը ներկայացնող գործիչները: Քննարկումը բավականին ներկայացուցչական էր իր կազմով:

Բացի Երևանից ժամանած իրավապաշտպանից միջոցառմանը մասնակցում էին ՀՀԿ Արմավիրի շրջանային խորհրդի անդամ Հովհաննես Ստեփանյանը, ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեյի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանը, ՀԱԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Սեդրակ Հովհաննիսյանը, «Ժառանագություն» կուսակցության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Մարգարյանը, Արմավիրի մազպետարանի քարտուղարության պետ Դավիթ Դավթյանը և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ղեվավար Նաիրա Առաքելյանը:

Սահմանադրության նոր նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու դեկտեմբերի 6-ին, Զառա Հավհաննիսյանի կարծիքով կարող է հանգեցնել կուսակցապետական համակարգի ամրապնդման և արմատավորման երկու հիմնական պատճառով:

«Առաջին, խորհրդարանական համակարգ է անցում կատարում այն պետությունը, երբ քաղաքական դաշտում առկա են կայացած գոնե մի քանի կուսակցություններ, ինչը Հայաստանում չկա: Երկրորդ, Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածում ներառված է «կայուն խորհրդարանական մեծամասնություն» կազմելու գաղափարը, ինչը կարող է նպաստել միահեծան իշխանության ամրապնդմանը երկրում», - ասաց բանախոսը:

Նրա խոսքով, սահմանադրության նոր նախագծում ի թիվս այլ թերությունների առկա է նահանջ մարդու հանդեպ պետության ունեցած սոցիալական և տնտեսական պարտավորություններում: «Եթե գործող Սահմանադրության մեջ խոսվում է մարդու սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովման մասին: Այն է՝ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքները, ապա նոր նախագծում, այդ իրավունքները միայն խթանվելու են», - նշեց իրավապաշպանը:

Նրա հետ չհամաձայնեցին իշխող Հանրապետական և ոչ իշխանական Հայ հեղափոխական «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները: «Եթե սահմանադրության նոր նախագծի մեջ խոսվում է «կայուն մեծամասնության» մասին, դա չի նշանակում, որ անպայման ՀՀԿ-ն է կազմելու մեծամասնություն և միանձնյա իշխելու երկրում: Կազմվելու է կոալիցիա: Եթե քաղաքական ուժերը չգան ընդհանուր հայտարարի, ապա միայն այդ դեպքում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որպեսզի մեկ կուսակցությունը վերցնի մեծամասնություն»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Ստեփանյանը:

«Դաշնակցություն» կուսակցության մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի խոսքով սահմանադրության նոր նախագիծը հնարավորություն է տալիս ընդդիմադիր կուսակցություններին ընդլայնել իրենց ներկայացվածությունը խորհրդարանում:

«Խոսքն ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու մասին է, որը ամրագրված է սահմանադրական փոփոխություների տեքստում: Բանն այն է, որ իշխանական կուսակցությունը երբեք չի կարողացել համամասնական ընտրակարգով հավաքել 37 տոկոսից ավել ձայներ հավաքել: Իշխող կուսակցությունը կազմել է մեծամասնություն Ազգային ժողովում միայն մեծամսանական ընտրակարգով ընտրված պատգամավորների հաշվին: Այսինքն՝ այժմ առկա է ռեալ հնարավորություն, որպեսզի ընդդիմությունը լավ աշխատելու դեպքում ծանրակշիռ ներկայություն ունենա խորհրդարանում», - նշեց նա՝ հավելելով, որ «Դաշնակցությունը» կողմ է արտահայտվում սահմանադրության նոր նախագծին:

Սահմանադրական փոփոխությունների կողմանկիցների հայտարարություններն ընդդիմության դերի բարձրացման մասին, ըստ ՀԱԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Սեդրակ Հովհաննիսյանի, վստահություն չեն ներշնչում: «Իշխանության քայլերը միշտ ուղղված են եղել ընդդիմությանը ճնշելուն: Դա տեղի է ունեցել և՛ Ստեփան Դեմիրճյանի ժամանակ 2003 թ.-ին, և՛ Լերոն Տեր-Պետրոսյանի առաջդրման ժամանակ 2008 թ.-ն: Մենք հիշում ենք, թե ինչպես վարվեց իշխանությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն ժամանակվա ղեկավարի (ի նկատի ունի Գագիկ Ծառուկյանին, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնֆլիկտից հետո դուս եկավ կուսակցությունից և քաղաքականությունից – խմբ.) հետ: Այսքանից հետո խոսել ընդդիմության դերի բարձրացման մասին, անիմստ է», - պարզաբանեց նա:

Ընդդիմադիր «Ժառնագություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մարգարյանը նախ նշեց, որ կայուն մեծամասնության գաղափարը ներմուծված է սահմանադրության նոր նախագիծ, որպեսզի ապահովի ՀՀԿ-ի կառավարման կայունությունը: «Կոլիցիայի մասին խոսք չկա, քանի որ Հանրապետական կուսակցությանը, հաշվի առնելով վերջինիս ռեսուրսները և հնարավորությունները, ոչինչ չի կարող խանգարել հավաքել ձայների 60+1%, և ապահովել կայուն մեծակասնություն, առանց կոալիցիա կազմելու», - պարզաբանեց նա:

Արմավիրի մազպետարանի քարտուղարության պետ Դավիթ Դավթյանն էլ ներկայացրեց ԿԸՀ-ի հետ համատեղ իրականացվող աշխատանքները մարզում հանրաքվեին ընդառաջ ընտրատեղամասերի պատրաստման և կահավորման մասով: Դավթյանը, չնայած այն հանգամանքին, որ հրավիրված էր քննարկմանը, որպես պետական պաշտոնյա և գործադիր իշխանության ներկայացուցիչ, այնուամենայնիվ բաց տեքստով կողմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին: Քննարկման վարողի դիտարկմանը, թե մարզպետարանի աշխատակցի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քարոզ, նա պատասխանեց. «Ես իմ անձնական կարծիքն եմ արտայատում, որպես անձ»:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ