Դասընթաց. ինչպե՞ս անցկացնել սահմանադրական հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ
26.11.2015
15:00
Նոյեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» Թրանսփարնեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը անցկացրեց դասընթաց, որը վարեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) իրականացնում է «ՀՀ սահմանադրական հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է վեբ կայք (որը հասանելի է ԹԻՀԿ www.transparency.am կայքից), որում շարունակաբար կներկայացվեն ս.թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին առնչվող ընտրական մի շարք պաշտոնական թվերի օգտագործմամբ վեր հանված հարաբերակցություններ: Մասնավորապես, ներկա փուլում, օգտագործելով ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ընտրական ցուցակները, նշված կայքում բերված են յուրաքանչյուր հասցեում հաշվառված ընտրողների թվերը և նրանց տվյալները, ընտրողների դասակարգումն ըստ տարիքի: Բերված են այն ընտրողների տվյալները, որոնք չունեն հասցե կամ որոնց հասցեները թերի են նշված ընտրական ցուցակներում, այն ընտրողների տվյալները, որոնց մոտ բացակայում են ծննդյան ամիս/ամսաթվերը, և այլն:        

Դասընթացին հրավիրված էին շահագրգիռ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է նշված կայքից ստանալ օգտակար տվյալներ, որոնց միջոցով կարելի կլինի նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների հավանականությունը:   

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: