Սահմանադրական փոփոխություններ. բանավիճում են Արմեն Մարտիրոսյանն ու Սամվել Նիկոյանը
26.11.2015
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» սահամանադրական փոփոխությունների թեմայով տեղի ունեցավ բանավեճ, որին մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Իշխանություններն արդեն իսկ սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, կյանքի կոչում են»,-հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` որպես դրա ապացույց ներկայացնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նշանակումը եւ նախօրեին զինված հանցախմբի  վնասազերծման մասին տեղեկատվությունը:

«Այսօր տեղեկացա, որ Սուրեն Խաչատրյանի որդին` հայտնի Տիգրան Խաչատրյանը նշանակվել է «Հայանտառի» տնօրենի խորհրդական: Սահմանադրական հանրաքվեից հետո երեւի թե արդեն կնշանակեն պետ: Երկրորդ` այդ հանցավոր խմբի ձերբակալությունից հետո իշխանական դաշտից, ավելի ճիշտ` նախագահական նստավայրից ուղղորդում եղավ, որ դա «Նոր Հայաստանի» հետ կապված է: Եթե նմանատիպ ձեւով են առաջ շարժվելու, ապա ակնհայտ է, որ այն հոռետեսական մոտեցումները, որոնք մենք ունենք` թե ինչ է լինելու այս փոփոխությունների ընդունումից հետո, սկսել են կյանքի կոչել»,- հայտարարեց Մարտիրոսյանը:

Բանավեճի մյուս բանախոսը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը` ասաց, որ 2005 թ. ընդունված Սահմանադրությունն ամեն դեպքում իր մեջ ռիսկեր է պարունակում:

«Մի կողմից իշխանության գերկենտրոնացում, մյուս կողմից` քաոսային վիճակ: Եթե այս պահին դա արտահայտվում է իշխանության գերկենտրոնացմամբ, ապա մեկ այլ դեպքում դա կարող է արտահայտվել քաոսային իրավիճակով: Այն օրերին, երբ Մելիք Ադամյանում  Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրում, լրագրողները  ամբողջությամբ այնտեղ են լինում: Որովհետեւ բոլոր որոշումները, որոնք վերաբերվում են մեր պետությանը, ընդունվում են այնտեղ: Ըստ էության, մենք ընդունում ենք, որ այդտեղ կան կուսակցապետության էլեմենտներ, իշխանության գերկենտրոնացման դրսեւորումներ: Որովհետեւ կուսակցությունում քննարկվում են խնդիրներ, որտեղ նստած են  հանրապետության նախագահը, վարչապետը, Աժ նախագահը, կառավարության եւ խորհրդարանի անդամներ: Եվ ըստ էության, շատ խնդիրներ լուծվում են կուսակցական մթնոլորտում, որտեղ հակակշիռների մեխանիզմը  արդեն կարող է եւ չգործել:  Եթե որեւէ  կուսակցության անդամ են եւ երկրի նախագահը, եւ վարչապետը եւ Աժ նախագահը, եւ քաղաքական մեծամասնությունը, այնտեղ իշխանական թեւերի տարանջատման մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է: Մենք ընկալումով ենք մոտենում այն քննադատություններին, որ ասում են` ձեզ մոտ իշխանության գերկենտրոնացում է: Այո, այս Սահմանադրությունը թույլ է տալիս իշխանության գերկենտրոնացման, այդ իսկ պատճառով էլ մենք ականջալուր եղանք քաղաքական ուժերի պնդումներին` անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի: Երբ որ մենք տեսանք, որ բոլորը դա են ուզում, մենք էլ ասացինք` ինչու չանենք այն, ինչ ուզում են քաղաքական ուժերը եւ նրանց թիկունքում կանգնած հանրությունը»,- ասած Նիկոյանը:

Արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավորի պնդումներին` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց. «Այո, մենք  կողմնակից ենք խորհրդարանական կառավարման համակարգի, բայց ոչ` միակուսակցական համակարգի, դրանք տարբեր  բաներ են: Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ մենք դե ֆակտո միակուսակցական համակարգ ունենք: Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք իշխանական կոալիցիայի մաս էին կազմում եւ դուրս էին գալիս` հայտարարում էին, որ իրենք  ոչինչ չէին որոշում: Ինչը, իհարկե, ինձ համար ընդունելի տարբերակ չէր:  Բայց այդ դե ֆակտո միակուսակցական համակարգը մենք այս նոր Սահմանադրությամբ դարձնում ենք դե յուրե: Այսինքն `նոր Սահմանադրության մեջ է հենց այդ  գերկենտրոնացումը փաստաթղթավորվում` ընդ որում ինչպես օրենսդիր եւ գործադիր, այնպես էլ  դատական իշխանության դեպքում»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ