«Հակախտրականության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանում
24.11.2015
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձան «Հակախտրականության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության հարցին Հայաստանում:

Ասուլիսին մասնակցում էին «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը,  «Երիտասարդներն ընդդեմ խտրականության» ծրագրի փորձագետ Հասմիկ Հարությունյանը,  Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը,  «Երիտասարդներն ընդդեմ խտրականության» ծրագրի համակարգող Նարե Հովհաննիսյանն ու «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Փախանյանը:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն վերջին 3 տարիներին իրականացնում է տասնյակ ծրագրեր, որոնք ուղված են հակախտրականությանը և խտրականության դեմ պայքարին Հայաստանում:

««Երիտասարդներն ընդդեմ խտրականության»  ծրագիրը նույնպես ուղղված է այս հիմնախնդրին: Ծրագիրն իրականացվում է Երևանի 4 մարզերում (Տավուշ, Լոռի, Սյունիք, Շիրակ) և Երևանում: Ծրագրին մասնակցել են երիտասարդներ, մարզպետարանների, ՏԻՄ-երի, պետական, ոչ պետական  կառույցների ներկայացուցիչներ»,-նշում է Սերգեյ Գաբրիելյանը:

Նարե Հովհաննիսյանը հավելում է, որ ծրագրի իրականացումը սկսել են 2015-ի հունիսից:

«Ծրագրի առաջին փուլով  անցկացրել ենք դասընթացներ, որին մասնակցել են երիտասարդներ: Մենք հայտարարել ենք նաև հակախտրականության ուղղված դրամաշնորհային փոքր ծրագրեր, և երիտասարդները ներկայացրել են հայտ իրենց համայնքներում առկա խնդիրների վերաբերյալ, որպեսզի դրամաշնորհային ծրագրերով կարողնան իրականցնել իրենց սեփական նախաձեռնությունները և կարողանան լուծել իրենց համայնքում առակ խնդիրները խտրականության, մարդու իրավունքների խախտման ոլորտում»,-նշում է Հովհաննիսյանը:

Նա հավելում է, որ ծրագրի իրականացման ժամանակ խնդիրները եղել են մարդանց ընկալումների, կարծատիպերի հետ կապված:

«Մարդիկ խուսափողական դիրք ունեն և պնդում են, որ իրենց մարզում չկան նման խնդիրներ: Այսինքն խնդրի մասին լիարժեք իրազեկումը առկա է և դա հանգեցնում է նրան, որ մարդիկ փորձում են ժխտել կամ խուսափողական դիրք ընդունել: Միևնույն ժամանակ դասընթացների ընթացքում իրենց կյանքից, իրենց փորձից այնպիսի օրինակներ էին բերում, որ  համոզվում էին, որ իրենց իսկ պրակտիկայում գրանցվել է իրավունքների խախտում, կամ խտրականության դրսևորում: Դասընթացն օգնում է նաև իրենց ռեալ օրինակներից հասկանալ խնդրի էությունը»,-ընդգծում է Հովհաննիսյանը:

Մամիկոն Հովսեփյանը նրկայացնում է, որ իրենց ՀԿ-ն փաստաթղթավորում է խտրականության դեպքերը, իրականցնում է մոնիթորինգ ու ռազմավարական դատավարություններ:

«Ավելի փոքր ծրագրեր ենք իրականացնում իրազեկման բարձրացմանն ուղղված, քանի որ այլ ՀԿ-ներ դրանով զբաղվում են: Մի քանի տարի է, ինչ իրականացնում ենք իրավական կլինիկա ծրագիրը, որն ուղղված է հենց ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և ջատագովությանը»,-նշում է Հովսեփյանը:

Սերգեյ Գալստյանը հավելում է, որ խտրական վերաբերմունք կա դրսևորված ՔԿՀ-ներում նույնասեռականների նկատմամբ,  թմրամիջոցներ օգտագործողների,  կրոնական և ազգային փոքրամասնոթյուների նկատմամբ:

«Խտրականության են ենթարկվում կրոնական, սեռական փոքրամասնությունները աշխատանքի ընդունվելիս: Դատարանները որոշում են կայացնում՝ չհաստատելով խտրականության փաստը: Թե ի՞նչ է խտրականությունը, որո՞նք են պատժամիջոցները ոչ մի հստակ հոդված չկա»,-ընդգծում է Գաբրիելյանը:

Բանախոսները պնդում են, որ օրենքում պետք է հստակ նշված լինեն խտրականության ենթարկվող խմբերը:

Ասուլիսի մասնակից Հասմիկ Հարությունյանն ասում է, որ մենք այսօր չունենք «Հակախտրականության մասին» օրենքը՝ նյութական հիմքը, որի վրա հիմնվելով դատավորները կարող էին ընդունել որոշումներ և հաստատել խտրականության դեպքերը:

«Մենք ունենք Սահմանադրություն, որի 14-րդ հոդվածը պարունակում է որոշակի դրույթներ, ունենք առանձին իրավական ակտեր աշխատանքային և կրթության ոլորտում, ունենք որոշակի կարգավորումներ, որտեղ սակայն ընդամենը մեկ բառով հավասարության կոչ է արվում կամ խտրականության արգելքն է հաստատվում: Բայց որպեսզի խտրականության դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի, կանխարգելման միջոցները ավելի արդյունավետ լինեն, պետք է ունենալ մեկ համապարփակ միասնական օրենք, ընդհանուր կարգավորումներով: Սա հիմք կծառայի բողոքներ, գանգատներ ներկայացնելու  համար և դատարանից պահանջելու, որ հաստատվի խտրականության դեպքը և պատասխանատվության ենթարկվի այն անձը, ում կողմից  դրսևորվել է նման խտրական վերաբերմունք»,-նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ առկա օրեսնդրությունում ոչ մի տեղ չկա ամրագրված խտրականության սահմանումը և դրա դրսևորումները:

Հասմիկ Փախանյանն էլ նշում է, որ «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն մշակում է նաև Հակախտրականության օրենքի մասին կոչը, որտեղ ուսումնասիրվել են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային նորմերը, որտեղ մի շարք դրույթներ կան ամրագրված խտրականության արգելման վերաբերյալ:

«Օրենքի մեջ պետք է ներառել ինչպես խտրականության տեսակները, հիմքերը, այնպես էլ պաշտպանության մեխանիզմները: Երբ խտրականություն լինի, անձը կիմանա ում կարող է դիմել և ինչ միջոցներով»,-հավելեց Փախանյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ