Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նոր հետազոտությունում
24.11.2015
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացվեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 2015-ին անցկացված նոր հետազոտության արդյունքները, որն իրականացրել էր «APR Group» ՀԿ-ն Հայաստանի ամբողջ տարածքում՝ 1300 քաղաքացիների շրջանում:

Ասուլիսին մասնակցում էին «APR Group» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը, «APR Group» ՀԿ-ի սոցիոլոգ Լիանա Բալյանը և «APR Group» ՀԿ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը:

Սա կրկնվող հետազոտություն է, քանի որ վերը նշված APR Group-ը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նման հետազոտություն անցկացրել է նաև 2014-ին:

«Այս հետազոտությամբ փորձել ենք պարզել բնակչության վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, ինչպես նաև երկրի իրավիճակին վերաբերող այլ հարցեր: Ճշտել ենք գիտելիքը, թե որքանով են բնակիչները իրազեկված նախագծի վերաբերյալ, իրականցվող փոփոխությունների վերաբերյալ: Երկրորդ՝ ճշտել ենք, թե ինչպես են վերաբերվում փոփոխություններին, արդյոք այն անհրաժեշտ է: Երրորդ՝ ճշտել ենք պրակտիկան. որքանո՞վ են պատրաստ մարդիկ մասնակցել հանրաքվեին և ինչպես կքվեարկեին»,-ասում է Լիանա Բալյանը:

Ըստ հարցման արդյունքների՝ հացվողների 2.7 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանգամայն ճիշտ ուղիով է զարգանում,  հիմնականում ճիշտ պատասխանել են 13.7 տոկոսը, հիմնականում սխալ՝ 29.9 տոկոսը և միանգամայան սխալ՝ 42.9 տոկոսը:

«Հարցվածների 71,9 տոկոսը նշել է տնտեսության զարգացման ցածր մակարդակը որպես ամենաշատ հուզող խնդիր, այնուհետև արտագաղթը և հաճախակի իրականացվող թանկացումները: Նշել են նար, որ օրենքները ոչ բոլորի համար են կիրառվում և մտահոգիչ են առողջապահական համակարգի թերությունները: «Ինչպե՞ս եք տեսնում երկրի ապագան» հարցին, հարցվողների 7 տոկոսը պատասխանել է, որ գնալով իրավիճակն ավելի լավանում է, «ոչինչ չի փոխվում» պատասխանել է 22 տոկոսը, իսկ 71 տոկոսը կարծում է, որ գնալով իրավիճակը վատանում է: Հարցվածների  39 տոկոսը առաջարկում է իշխանափոխություն առկա խնդիրները լուծելու համար, 22,5 տոկոսը՝ օրենքների միատեսակ կիրառության ապահովում,  13.9 տոկոսը՝ կառավարման համակարգի փոփոխություն, իսկ 11.8 տոկոսը՝ սահմանադրության և օրենքների փոփոխություն: Այսնինք 11 տոկոսն է կողմ, որպեսզի լինեն սահմանադրական փոփոխություններ»,-ընդգծում է Բալյանը:

2015-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման մակարդակը բավականին բարձր է: Հարցվողների 83 տոկոսը ասել է, որ տեղյակ է Սահմանադրությունում կատարվող փոփոխություններին, իսկ 16.7 տոկոսը պատասխանել է ՝ոչ: Մինչդեռ 2014-ի հարցմանը հարցվողների միայն 46 տոկոսն էր տեղյակ, որ փոփոխություններ են լինելու:

«Սահմանադրական փոփոխություների գործընթացին լիովին վստահում են հարցվածների 5,6 տոկոսը, ավելի շուտ վստահում են 20.7 տոկոսը և ավելի շուտ չեն վստահում 26.7 տոկոսը: Բոլորովին չեն վստահում 47 տոկոսը: Հարցվածների  37.4 տոկոսը պատասխանել են, որ կա անհրաժեշտոթյուն փոխելու Սահմանադրությունը, 39.5 տոկոսը պատասխանել են, որ ոչ: 23.5 տոկոսը դժվարացել է պատասխանել: Նախորդ 2014-ի հարցումը ցույց է տալիս, որ «այո»-ի տոկոսը աճել է և նվազել է «ոչ»-ի տոկոսը: Անցած տարի 61 տոկոսն էր նշել, որ չկա անհրաժեշտություն և միայն 25. 4 տոկոսը նշել էր, որ կա անհրաժեշտություն սահմանադրական փոփխությունների»,-նշեց Բալյանը:

Հարցվածների 4 տոկոսն է ամբողջությմաբ ծանոթ գործող Սահմանադրությանը: Ավելի շուտ ծանոթ է 28 տոկոսը, ամբողջովին ծանոթ չէ 44.3 տոկոսը, իսկ ավելի շուտ ծանոթ չէ 24.1 տոկոսը:

«Առաջարկվող սահմանադրական փոփոխություններին ամբողջությամբ ծանոթ չեն 57.5 տոկոս, իսկ 20.8 տոկոսը ավելի շուտ ծանոթ չեն»,-նշում է Բալյանը:

Քննարկման մասնակից «APR Group» ՀԿ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ հարցվածների 73 տոկոսը կարծում է, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն: Միայն 20 տոկոսն է նշել, որ պաշտպանված են:

«Ըստ հարցվողների՝ չպաշտպանվածության պատճառը օրենքներն են, որ չեն կիրառվում, իշխանություններն են, որոնք չեն հարգում այդ իրավունքները և  մարդիկ են, որոնք տեր չեն կանգնում իրենց իրավունքներին: Մարդու իրավուքնների չպաշտպանվածության մեջ սահմանադրությոնը վերջին տեղն է գրավում: Այն հարցին, թե սահմանադրական փոփոխություններով որքան մարդու իրավունքները պաշտպանված կլինեն, 47 տոկոսը պատասխանել են, որ ոչինչ չի փոխվի, 20 տոկոսը նշել է, որ կլինեն պաշտպանված,իսկ 41 տոկոսը կարծում է, որ Սահմանադրությունում գրված դրույթները ուղղակի մնում են թղթի վրա: 32 տոկոս էլ կարծում է, որ նախագծով առաջարկված դրույթները, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանվածությանը,  չունեն հստակ ձևակերպումներ, իսկ 19.7 տոկոսը դժվարացել են պատասխանել: Ընդամենը 6 տոկոսն է կարծում, որ սահմանափակվում են մարդու իրավունքները»,-նշում է Տիգրանյանը:

«APR Group» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանն ասում է, թե այն հարցին՝ որքանով են ընտրությունների արդյունքները համապատասխանում իրականությանը, 55.8 տոկոսը նշել է, որ ամբողջովին կեղծված է, 32 տոկոսը նշել է ընտակեղծիքներ լինում են, բայց մեծ ազդեցություն չեն ունենում ընտրության արդյունքների վրա: Իսկ 5.4 տոկոսը նշել է, որ ընտրությունները ընթանում են առանց ընտրակեղծիքների:

«Ընտրական գործընթացների վերաբերյալ վերաբերմունքը բացասական է: Հարցվածների 80 տոկոսը ասել է, որ տեղյակ է, որ լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և 75 տոկոսն էլ նշել է, որ տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Այսինքն  իրազեկվածության մակարդակը բարձր է բավականին: Հարցվածների 64.4 տոկոսը պատասխանել է, որ կմասնակցեր հանրաքվեին,  31 տոկոսը չէր մասնակցի: Դժվարացել է պատասխանել 4 տոկոսը»,-ասաց Սարգսյանը:

Ըստ հարցվածներցի սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկեր 35.8 տոկոսը,  դեմ՝ 31.8 տոկոսը:

«Քվեաթերթիկը անվավեր կդարձնեմ, պատասխանել է 0,6 7 տոկոսը և դժվարացել են պատասխանել 21.1 տոկոսը: 10.6 տոկոսը հրաժարվել է պատասխանել»,-հավելեց Սարգսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ