Բանավիճում են Անդրիաս Ղուկասյանն ու Նարեկ Գալստյանը. սահմանադրական փոփոխություններ
23.11.2015
13:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ բանավեճ, որին մասնակցում էին ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Խորհրդարանական համակարգը Հանրապետական կուսակցությանը իշխանությունից հեռացնելու ամենալավ ճանապարհն է»,կարծում է Նարեկ Գալստյանը:

Մինչդեռ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ` նոր սահմանադրության նախագիծն ըստ էության քայլ է` ուղղված ՀՀ քաղաքացուն քաղաքականությունից ավելի օտարելուն:

«Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբը սահմանադրական կարգի տապալման միջոցով յուրացրել  է իշխանությունը եւ երկրում հաստատել  համակարգված կոռուպցիայի եւ սելեկտիվ արդարադատության կառավարման համակարգ: Այ սա է խնդիրը»,- նշեց Ղուկասյանը` ընդգծելով, որ քանի դեռ գործում է այդ մոդելը, Հայաստանը չի կարող որեւէ զարգացում ունենալ: 

Բանավեճի մյուս մասնակիցը` Նարեկ Գալստյանը հակադարձեց` ընդգծելով, որ  սխալ է դնել «ամեն  ինչ, կամ ոչինչ» գաղափարը եւ հանդես գալ «հանցագործ իշխանությունների կողմից իշխանության զավթված լինելու» մասին հայտարարություններով.

«Ամեն անգամ, երբ որ ժողովրդին ասվում է, որ մի խումբ հանցագործներ յուրացրել են իշխանությունը  եւ մենք հիմա կգանք ու նրանց կկախենք, այդպիսի հայտարարություններ եղան 1996թ-ին, 2007 թ-ին եւ այլն, մենք տեսնում ենք, որ իշխանությունները դառնում են միակենտրոն, մեկ բռունցք, եւ այդ միակենտրոնության  ու իշխանության բռունցքվելու արդյունքում 90-ականներից ի վեր մենք չկարողացանք ունենալ կայացած ընդդիմություն»:

Ըստ Գալստյանի` այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը նման հռետորաբանություն կբանեցնի, երկրում արյունահեղություններն ու բախումները չեն դադարի:

ՍԴՀԿ ատենապետի գնահատմամբ` եթե 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին գնանք ներկայիս ստարտային վիճակում, ապա ընդդիմությունը որեւէ շանս չի ունենա:

«Դեկտեմբերի 1-ին քաղաքացիական անհնազանդության շարժում են հայտարարել, գիտեք, մենք այդ ամենն այնքան ենք տեսել` այդ օր նշանակելը եւ դրա արդյունքում հերթական ձախողում ունենալը: Սա ժողովրդին վայրկյան առաջ հուսահատեցնելու, վայրկյան առաջ տուն ուղարկելու ամենակարճ ճանապարհն է»,- հայտարարեց Գալստյանը:

Անդրիաս Ղուկասյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախ` Հայեցակարգում ամրագրված մտահոգություններին եւ սահմանադրությունը փոխելու հիմնավորումներին հետեւելով կարելի է եզրակացնել,  որ հեղինակներն արձանագրում են, որ մինչ այս երկում սահմանադրական կարգը տապալված է եղել, եւ այդքանով հանդերձ` առկա բոլոր խնդիրները ըստ առաջարկվող նախագծի անցումային դրույթների` պահպանվելու են մինչեւ 2018 թվականը` այսինքն մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը:

Արձագանքելով նախագահական` միանձնյա որոշումների կայացման համակարգի «արատավոր» բնույթի վերաբերհալ Նարեկ Գալստյանի պնդումներին` Անդրիաս Ղուկասյանն ասաց.

«Դուք ասում եք, որ նախագահական համակարգը բացասական է եւ այլն, դա դուք եք այդպես գտնում, իսկ ժողովուրդը ձեզ ասե՞լ է գնացեք, վերացրեք այդ ինստիտուտը: Կարող է որեւէ կուսակցություն ասել, որ իրենք հարցում են արել եւ իրեն ժողովուրդը պատվիրակել է դա»:

Նարեկ Գալստյանը հակադարձեց. «Իսկ կարո՞ղ է ժողովուրդը ձեզ է պատվիրակել` չփոխել այս Սահմանադրությունը, եւ եթե այո` ինչու՞ դա չի երեւում ձեր հանրահավաքների ընթացքում, որոնք այդքան սակավամարդ են, ինչու՞ եք գնում Վանաձոր, եւ հիսուն հոգի մարդ չեք կարողանում հավաքել, օրինակ»:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իրենց հավաքներին շատերն են ցանկանում մասնակցել, սակայն մարդկանց վախեցնում են, եւ որպես օրինակ նշեց նույն Վանաձորի հավաքը, երբ  քաղաքացիներից մեկը  շենքի տանիքից էր հետեւում հանրահավաքի ընթացքին, քանի որ ըստ Ղուկասյանի, պարզապես ինչ-ինչ պատճառներով չէր ցանկացել, որ իրեն տեսնեին հավաքի վայրում:

«Ինչ-ինչ, բայց մեր ժողովուրդը վախկոտ չէ: Իսկ ինչու՞ այդ մարդիկ չէին վախենում հարյուր հազարներով մասնակցել հանրահավաքներին 2008-ին: Էստեղ խնդիրը քաղաքացիները չեն, այլ այն, որ նրանք չեն տեսնում հիմա, որ դուք ասելիք ունեք»,- ասաց Գալստյանը:

«Խնդիրն էլ հենց այն է, որ 2008-ի սպանդի համար որեւէ մեկը չի պատժվել, դրա համար էլ մարդիկ այսօր իրենց ապահով չեն զգում»,- պատասխանեց Ղուկասյանը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  [email protected] հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...