«Քաղաքացի-դիտորդը» ներկայացրեց 2-րդ ամփոփագիրը վարչական ռեսուրսների չարաշահման մասին
20.11.2015
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունը ներկայացրեց իր 2-րդ ամփոփագիրը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ:

Ասուլիսին մասնակցում էին  Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը արդեն սովորական երեւույթ է եւ այս անգամ էլ` հանրաքվեից առաջ, իշխանությունը մեր վճարած հարկերով աշխատում է մեր դեմ»,- ներկայացնելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից պատրաստված «Հանրաքվեի նախապատրաստական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ 2-րդ  ամփոփագիրը` հայտարարեց նախաձեռնության անդամ, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսողյանը:

Ներկայացնելով նոյեմբերի առաջին կեսին գրանցված վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը` Բարսեղյանը նկատեց, որ դրանք ընդգրկում են Հայաստանի ողջ տարածքը, եւ այդ խախտումներն անխուսափելիորեն ազդելու են հանրաքվեի արդյունքների վրա:

«Ընդ որում, որքան մոտենում է հանրաքվեն, այդքան նկատելի է դառնում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի աճը: Իսկ ահա  ընդդիմությունը եւ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները զրկված են  դրան համարժեք որեւէ ռեսուրսից, ինչի պարագայում խոսել «այո»-ի եւ «ոչ»-ի հնարավորություննեի հավասարության մասին ուղղակի չենք կարող»,- ընդգծեց բանախոսը:

Նա մատնանշեց նույնականացման քարտերով քվեարկության հնարավորություն տվող օրինագծի ընդունումը` ընդգծելով, որ այս տեսքով օրինագծի ընդունումը ընտրակեղծիքների լայն դաշտ է բացում իշխանության համար, քանի որ կատարված վերջին փոփոխությունները որեւէ  ռեալ հնարավորություն չեն տալիս  կրկնաքվեարկությունները բացառելու համար:

Անդրադառնալով  մարզերում դրսեւորվող  վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին` բանախոսն առանձնացրեց Մեղրիում  նոյեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում  Մեղրիի քաղաքապետի  արած հայտարարություններին առ այն, որ  մեղրեցիները կարիք չունեն  ՀԿ-ների կողմից կատարվող իրազեկմանը, քանի որ  ինքն է ընտրված  քաղաքապետը եւ իր համայնքի  բնակիչները կքվեարկեն այնպես, ինչպես ինքը կասի:

«Մեղրիից դուրս գալուց երկու-երեք ժամ անց արդեն արձագանք ստացանք մինչ այս գրանցված 3 դիտորդներից, որ իրենք հրաժարվում են դիտորդությունից` քանի որ դա կարող է իրենց աշխատանքից զրկվելու պատճառ դառնալ»,-ասաց Բարսեղյանը:

Նա հիշեցրեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  հայտարարություններն առ այն, որ իր ղեկավարած մարզում ինքն է որոշելու, թե քանի տոկոս «այո» կլինի:

«Իշխանությունն այսօր իր բրգաձեւ համակարգի միջոցով տուն-տուն սանրում է ամբողջ հանրապետությունը, բացառիկ տներ կան, որոնց դուռը չեն ծեծում, քանի որ գուցե իրենց ծեծեն դրա համար: Իսկ մնացածների դռները ծեծում են, հետաքրքրվում, թե քանի հոգի է ապրում, քանի հոգի է արտասահմանում, անուն առ անուն` հավաստիացնելով, թե դա մարզպետարանից է, կադաստրից է եւ այլն: Պաշպանության նախարարի մասնակցությունը այս քարոզչական գործընթացին եւս հատկանշական է: Մենք գիտենք, որ բանակն ավանդաբար 7-10 տոկոսանոց քվե է ապահովում իշխանության գրպանում: Անցած տարիներին մի քանի առաջարկ է եղել բանակի քվեարկությունը կամ կրճատելու, կամ զինվորականներին քվեարկության օրը ընդամենը երեք ժամով ազատ արձակելու, ինչը, սակայն, բնականաբար, չի ընդունվել իշխանությունների կողմից: Եվ այսօր էլ ինձ համար ակնայտ է, որ Սերժ Սարգսյանն այս հանրաքվեում ունի 7-8 տոկոս քվե: Եվ հիմա էլ պաշտպանության նախարարին ներգրավել են այդ կրկեսի,  մասխարության մեջ: Նա երեւի պիտի կռահեր, որ դա իր բանը չէ,կամ էլ ըստ երեւույթին նրան նախապատրաստում են պլան Բ-ի համար»,-ընդգծեց Բարսեղյանը:

Ասուլիսի մյուս մասնակից Տիգրան Եգորյանը նշեց, որ այսօր «Հանրաքվեի մասին» օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ, որպես պատճառաբանություն ու արդարացում այն է, որ հանրաքվեի մասին օրենքով սահմանափակված չէ իրավունքը և վարչապետը կարող է ղեկավարել «ԱՅՈ»-ի շտաբը:

«Իհարկե, ճիշտ են ասում օրենքով այդպես է գրված: Բայց մենք և ժողովուրդը այսօր այս հանրաքվեի կապակցությամբ չէ, որ այս դժգոհությունը ուզել ենք  արտահայտել, այս դժգոհությունը ամեն ընտրության ընթացքում և ամեն ընտրությունից հետո առավել սուր ձևով արտահայտվում է: Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ «անկախ» մասնագիտական հանձնաժողովի որոշ անդամներ հենց որպես հիմնավորում են բերում քաղաքական ցնցումները, որոնցից պետք է խուսափել և դրա համար պետք է փոխել սահմանադրությունը: Մասնավորապես ցնցումների տակ ներկայացնում են այդ ընտրություններից հետո դժգոհությունները և բողոքի ալիքները: Բայց այս ամենը շատ օրինաչափ է, քանի որ մի քանի պարամետրով ժողովրդի պաշտպանությունը ինչ-որ մի պահից յուրացրած և ժողովրդի շահերից չբխող ուղղություններով իրականացնող խումբը ե՛վ վարչական, և՛ տնտեսական ռեսուրսների անհամաչափության և օգտագործման արդյունքում  սկսում է թելադրել իր խմբային շահերը ժողովրդին առանց իրականում հաշվի առնելու ժողովրդի քվեն: Այդ քվեի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր հնարավոր և քաղաքակիրթ պետությունների համար անհնար թվացող տարբերակները, որոնցից ամենաէականը և ամենավտանգավորը և՛ բոլոր ընտրակեղծիքների, և՛ բոլոր ընտրախախտումների երաշխավորը հանդիսացող միջոցը դա ստորագրված ցուցակների գաղտնիացումն է: Ընդ որում գաղտնիացումը այնպիսի մի անհավանական հիմնավորումներով և այնպիսի հակասական հիմնավորումներով, որոնցից միջև վերջ իրենք էլ դեռ գլուխ չեն հանել»,-նշեց Եգորյանը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:     

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ