Գործադիրն ավելացնում է պարտքային բեռն առանց տնտեսության զարգացման լուրջ հեռանկարների. տնտեսագետ
20.11.2015
15:00
2011 թվականից Հայաստանի արտաքին պարտքի տարեկան մոտ 7 տոկոս ավելացումը երկրի համախառն ներքին արդյունքի իրական աճի բացակայության պայմաններում հղի է վտանգներով: Տնտեսական աճի ցածր տեմպերի տևական պահպանման պարագայում հավանական է, որ կառավարությունը խնդիրներ ունենա արտաքին պարտքի սպասարկման տեսանկյունից: Այս մասին «Մեդիա կենտրոնում» նեյեմբերի 20-ին կայացած մոմլո ասուլիսին հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Անցած շաբաթ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց երկու վարկային համաձայնագիր, որոնցով հանրապետությունը ընդհանուր առմամբ կստանա 128.5 միլիոն դոլարի վարկ: Մինչ այդ կառավարությունը հավանության է արժանացրել 300 միլիոն դոլարի ևս մեկ վարկային համաձայնագիր Եվրասիական զարգացման բանկի հետ: Դրանից մեկ շաբաթ առաջ որոշում է կայացվել 153 միլիոն դոլարի վարկային միջոցներ ներգրավվել Ասիական զարգացման բանկից: 16.3 միլիոն դոլարի վարկ կառավարությունը ներգրավելու է Արժույթի միջազգային հիմնադրամից: Այսպիսով երեք շաբաթվա ընթացքում գործադիրը 597.8 միլիոն դոլարի նոր վարկային պատրականություններ է վերցրել՝ ավելացնելով այն արտաքին պարտքին:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 4.07 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 40%: Հաշվի առնելով ներգրաված վերջին վարկային պարտավորությունները՝ այդ թիվն արդեն հասել է 4.6 միլիարդ դոլարի, կամ որ նունն է ՀՆԱ-ի 46%-ը: Մինչև տարվա վերջ կառավարության կանխատեսմամբ արտաքին պարտքը կազմի ՀՆԱ-ի 48,3%-ը, իսկ հաջորդ տարի պարտքային բեռը կավելանա մինչև 49,4%:

Հատկանշական է արտաքին պարտքի ցուցանիշները Ռուսաստանի դեպքում կազմում է 17,8 %, Ղազախստանի պարագայում՝ 14,9%, Ղրղզստանի՝ 53%, Ուկրաինայի՝ 71,2%, իսկ հարևան Վրաստանի պարագայում՝ 34,8%:

Կառավարությունում, հղում կատարելով ԱՀԿ վերլուծության տվյալներին, նշում են, որ երկրի արտաքին պարտքը կառավարելիության տեսանկյունից կդառնա շատ ռիսկային, եթե այն անցնի ՀՆԱ-ի 60%: Նման կարծիք վերջերս Ազգային ժողովում կայացած բյուջեի քննարկումներին հայտնեց նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Միևնույն ժամանակ նա հավելեց, որ եթե ապագայում կառավարությանը չհաջողվի ապահովել երկրում բարձր տնտեսական աճ, ապա այն կբախվի լուրջ խնդիրների:

«Մեդիա կենտրոնը» արտաքին պարտքի վերաբերյալ ասուլիսը կազմակերպելիս դեռ մեկ շաբաթ առաջ հրավեր է ուղարկել ՀՀ Ֆինանսների նախարարություն, որպեսզի գերատեսչության ներկայացուցիչը մասնակցի քննարկմանը և հանդես գա պարզաբանուներով: Սակայն նախարարությունում գերադասեցին ձեռնպահ մնալ՝ հայտնելով, որ զբաղված են հաջորդ տարվա «բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումներով»:

Հատկանշական է, որ նախօրեին կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց գործադիրի անդամներին չխուսափել լրատվամիջոցներից և հանդես գալ պարզաբանումներով հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ: Այդ հարցերի թվում նա նշեց նաև պետության վերցրած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում արտահայտվող մտահոգությունները:

«…Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար: Վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին և այն նախարարությունները, գերատեսչությունները, որոնք որ իրականացնում են այդ ծրագրերը, ընդհանրապես տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով», - հայտարարեց Աբրահամյանը:

Արտակ Մանուկյանի կարծիքով, վարկային միջոցների ներգրավումը խնդհարահույց չէր լինի, եթե դրանք արդյունավետ օգտագործվեին, ուղղվեին տնտեսության իրական հատված, ստեղծեին բարիքներ, որոնք ապագայում կապահովեին երկրում տնտեսական աճ:

«Սակայն այժմ մենք տեսնում ենք այլ պատկեր: Վարկային միջոցները հիմնականում ուղղվում են ընթացիկ ծախսերի իրականացմանը, իսկ տնտեսության աճի տեմպերը նվազում են: Օրինակ՝ 2011 թ-ից սկսած կառավարությունը ներգրավել է տարեկան միջինը 7% վարկային միջոց, սակայն տնտեսությունը պաշտոնական տվյալներով աճել է ավելի ցածր տեմպերով: Այժմ էլ նույն պատկերն է. Կառավարությունը ներգրավում է մեծ վարկային պարտավորություններ, բայց հաջորդ տարվա բյուջեում տնտեսական աճը նախատեսված է 2,2%: Երբ վարկային պարտավորություններն աճում են ավելի արագ, քան երկրի տնտեսությունը, սա արդեն մտահոգիչ է», - նշեց նա:

Հաջորդ տարի արտաքին պարտքի սպասարկման համար բյուջետային միջոցներից հատկացվելու է 130 միլիարդ դրամ՝ մոտ 275 միլիոն դոլար, ինչը կազմում է պետբյուջեի մոտ 10%:

Պակաս մտահոգիչ չէ, ըստ բնախոսի, վարկային միջոցների ծախսման արդյունավետությունը: «Դրանք հիմնականում ուղղվում են ընթացիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Հատապես ենթակառուցվածքային ծրագրերի պարագայում, որը ենթադրում է շինարարական աշխատանքնեի իրականացում, կան մեծ կոռուպցիոն ռիսկեր», - ասաց նա՝ հավելելով, որ վարկերը ոչ միայն անարդյունավետ են օգտագործվում, այլև կոռուպցիոն լուրջ ռիսկեր են առկա պարտքային միջոցների իրացման շղթայում: Տնտեսության այս մոդելի պայմաններում, ըստ Մանուկյանի, նոր վարկային միջոցների ներգրավումն ավելացնելու է պարտքային բեռը առանաց տնտեսական զարգացման լուրջ հեռանկարների:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ