Սահմանադրական փոփոխություններ. թեժ քննարկում Մարտունիում
18.11.2015
13:00
Ընդդիմությունը և անկախ փորձագետները Հայաստանում կառավարման կիսանախագահական մոդելից խորհրդարանական ձևին անցում ենթադրող սահամանադրական փոփոխություններում տեսնում են վտանգներ, քանի որ, իրենց կարծիքով, այն իրականացվում է իշխանության վերարտադրության համար՝ «կուսակցապետություն կառուցելու տարբերակով»:

Նրանց խոսքով, թեև խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս քաղաքական կուսակցություններին, ընտրություններին մասնակցելով մուտք գործել Ազգային ժողով և կազմել կառավարություն, սակայն Սահմանադրության նոր նախագծում ամրագրված «կայուն մեծամասնություն» ձևավորելու գաղափարը ի չիք է դարձնում կառավարման այս մոդելի առավելությունները:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մտել է քարոզարշավի փուլ: Նոր նախագծին կողմ և դեմ արտահայտվող քաղաքական ուժերը ստեղծել են «Այո» և «Ոչ» ճակատները, և շրջելով համայնքներում՝ փորձում են մարդկանց համոզել իրենց դիրքորոշման ճշմարտացիության մեջ: 

Սահմանադրական փոփոխություները ենթադրում են ոչ միայն նախագահի, այ նաև համայնքապետերի անուղղակի ընտրություն: Հայտարարեց «Թրանսփարենսի ինտեթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: «Համայնքապետերը ընտրվելու են ավագանու կողմից, որը ձևավորվելու է հինգ տարով ընտրությունների արդյունքում: Այսպիսով մեկ տարի նաև երկարացվում է ավագանում լիազորությունների ժամկետը: Որքանո՞վ է այս հանգամանքը տեղավորում մասնակցային ժողովրդարավության շրջանակներում: Իհարկե, այդպես չէ, քանի որ մասնակցային կառավարում ապահովվում է քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցությամբ: Այստեղ մենք հետընթաց ենք նկատում», - նշեց բանախոսը:

«Մեդիա կենտրոնը» «Մարտունու կանանց համայնքային միություն» ՀԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 18-ին Մարտունիում կազմակերպեց քննարկում՝ նվիրված սահմանադրական փոփոխությունների թեմային: Քննարկման բանախոսներն էին Հերիքնազ Տիգրանյանը, «Ժառանագություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, «Օրինաց երկիր» կուսակցության Մարտունու տարածքային պատասխանատու Մանուչար Սիմոնյանը, ՀՅԴ Մարտունու տարածքային կոմիտեի ներկայացուցիչ Համլետ Հակոբյանը, ՀՀԿ Գեղարքունիքի տարածաշրջանային խորհրդի անդամ Գարիկ Բադալյանը, Մարտունու քաղաքապետարանի ներկայացուցիչ Մարտին Ներսիսյանը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ Հայկ Խաչատրյանն ու  Նորիկ Ղազարյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաև Մարտունի քաղաքի հասարակական հատվածի ներկայացուցիչները:

Հերիքնազ Տիգրանյանը Սահամանդրության նախագծում տեսնում է խնդիրներ նաև մարդու իրավունքների բաժնում: «Այստեղ հետընթաց է արձանագրվել սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման մասով: Եթե գործող Սահամանդրությունում ամրագրված է, որ մարդն ունի առողջությունը պահպանելու կամ անվճար բժշկական ծառայություն ստանալու իրավունք, ապա նոր նախագծում այդ իրավունքները չեն ապահովվում, այլ ուղղակի խթանվում են: Այսինքն՝ պետությունը խուսափում է պատասխանատվությունից», - հայտարարեց նա:

Թեև «Ժառանագություն» կուսակցության ծրագրային դրույթներից է խորհրդարանական մոդելին անցումը, սակայն քաղաքական ուժը, նշում է Սուսաննա Մուրադյանը, դեմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին:

«Նախ մենք համոզված ենք, որ մարդը (ի նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին – խմբ.), ով նախաձեռնել է նման փոփոխություններ, դրա իրավունքը չունի: Նա լեգիտիմ նախագահ չէ: Բացի այդ սահմանադրական փոփոխություններում ամրագվում է «կայուն մեծամասնություն» գաղափարը, որը ենթադրում է կուսակցապետության հաստատում: Սա նշանակում է, որ եթե Ազգային ժողովում ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ մեծամանություն չկազմի, և նրանք չկարողանան կոալիցիա ձևավորել կայուն մեծամասնության սկզբունքով, ապա ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժերը պետք է գնան ընտրությունների երկրորդ փուլի: Նապատակը կայուն մեծամասնություն ապահովելն է: Իսկ այս պարագայում ով ղեկավարում է իշխող կուսակցությունը, անկախ այն բանից նա քաղաքական ինչ պաշտոն է զբաղեցում, նա էլ իրականում կառավարում է երկիրը», - հայտարարեց Մուրադյանը:

ՀՀԿ Գեղարքունիքի տարածաշրջանային խորհրդի անդամ Գարիկ Բադալյանը չհամաձայնեց բանախոսների կարծիքների հետ՝ նշելով, որ Սահմանադրության նոր նախագիծն «մարդակենտրոն է», քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքացիներն ավելի անմիջականորեն են մասնակցում իշխանության ձևավորմանը: «Սահմանադրության նախագծի կենտրոնում մարդն է և նրա խնդիրները: Ինչ վերաբերում է կոալիցիայի կազմման հարցին, ապա այստեղ խնդիր չեմ տեսնում, եթե անգամ կոալիցիա չկազմվի: Ի՞նչ վատ է, որ խորհրդարանում լինի կայուն մեծամասնություն: Եղել են դեպքեր, կազմվում է կոլիցիա, բայց երբ գալիս է պատասխանատվության պահը, կոալիցիոն գերծըկերը խուսափում է պատասխանատվությունից և ասում, որ ինքը կապ չի ունեցել բացասական երևույթների հետ», - պարզաբանեց բանախոսը:

ՀՅԴ Մարտունու տարածքային կոմիտեի ներկայացուցիչ Համլետ Հակոբյանը վերահաստատեց, որ Դաշնակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ խորհրդարանական համակարգի և համամասնական ընտրակարգի անցմումը կուսակցության ծրագրային դրույթներից է: Սակայն Հակոբյանը հստակ չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ է դաշնակցությունը կողմ արտահայտվում Սահմանադրության նոր նախագծին, քանի դեռ չի կատարվել կուսակցության հիմնական պահանջներից մեկը՝ ընտրած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը քվեարկությունից հետո: Նա նաև չհստակեցրեց, թե ինչպես սոցիալիստական կուսակցությունը կարող է կողմ արտահայտվել սահմանադրության նախագծի, որում ոչ թե «ապահովվում են» մարդու սոցիալ-տնտեսական իրավունքները, այլ ուղղակի «խթանվում»:

Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեց նաև «Օրինաց երկիր» կուսակցության Մարտունու տարածքային պատասխանատու Մանուչար Սիմոնյանը:

Քննարկմանը մասնակից Գեղարքունիքի մարզեպտարանի ներկայացուցիչները, նախ նշեցին, որ մարզպետարանի աշխատակազմը իրականացնում է աշխատանքներ դեկտեմբերի 6-ին սպասվող սահմանադրական հանրաքվեին նախապատրաստվելու համար: «Մարզպետարանը չի խառնվել ընտրական գործընթացներին և չի խառնվելու, բացի կազմակերպչական աշխատանքներից՝ քվեարկությունն անցկացնելու համար ընտրել և կահավորել տեղամասերը», - ասաց Գեղարքունիքի մարզպետարանի իրավաբանական բաժնի ղեկավար Նորիկ Ղազարյանը:

Այնուամենայնիվ Ղազարյանը, ով հրավիրված էր քննարկմանը, որպես մարզպետարանի ներկայացուցիչ, ասաց, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին: Քննարկման համակարգողի դիտարկմանը, որ նման կածիք արտահայտելը պետական պաշտոնյայի կողմից աշխատանքային ժամին դիտարկվում է որպես քարոզ, ինչն օրենսդրության խախտում է, Նորիկ Ղազայանը պատասխանեց. «Ոչ մի խախտում չկա, ես իմ անձնական կարծիքն եմ արտահայտում»:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա  կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ