Հարցազրույց Աղվան Վարդանյանի հետ. սահմանադրական փոփոխություններ
17.11.2015
13:30
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, Դաշնակցության քարոզչական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ` առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված են ՀՅԴ-ի համար երեք կարեւորագույն սկզբունքները. անցումը խորհրդարանական համակարգին, 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի ամրագրումը եւ ընդդիմության դերակատարության մեծացումը պետական համակարգում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Բոլոր նրանք, ովքեր «ոչ» են ասում այս Սահմանադրությանը, ուզեն, թե ոչ` «այո» են ասում գործող Սահմանադրությանը, որին նրանք 2005-ին «ոչ» են ասել: Ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ, ստացվում է, որ մի 20 տարի հետո էլ, եթե լինի սահմանադրության նոր տարբերակ, էլի «ոչ» են ասելու` այդպիսով «այո» ասելով հանրաքվեով առաջարկվող այս տարբերակին, որի դեմ այսօր պայքարում են, եւ որը,  ես լիահույս եմ, կանցնի»,-ասաց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծն 90 տոկոսով արտացոլում է ՀՅԴ մոտեցումները եւ հանդիսանում է իրենց երկամյա  տքնաջան աշխատանքի արդյունքը:

Ըստ բանախոսի` հիմնազուրկ են այն պնդումները, թե  Սերժ Սարգսյանը այս փոփոխություններով ցանկանցում է երկարաձգել իր իշխանությունը: «Նա արդեն իսկ հայտարարել է, որ խորհրդարանական համակարգի անցման դեպքում չի հավակնում վարչապետի պաշտոնին, նաեւ ասվել է, որ չի դառնալու ԱԺ նախագահ: Գիտեք, ցավալի է, որ ընդդիմությունը մի քանի ամիս առաջ պնդում էր, թե Սերժ Սարգսյանը հաստատ դառնալու է Աժ նախագահ, բայց երբ տեսավ, որ դա հնարավոր չէ, արդեն անցավ այլ փաստարկների»: Հարցին, թե ինչու՞ է ՀՅԴ շտաբի ղեկավարը բացառում Սերժ Սարգսյանի` Աժ նախագահ դառնալու հնարավորությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Քանի որ Աժ ընտրությունները կայանալու են 2017թ-ին, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն ավարտվելու է 2018-ին: Դրա համար կա մի տեսական հնարավորություն, եթե Ս. Սարգսյանն իր  անունը մտցնի ՀՀԿ համամասնական ցուցակի կազմի 202-րդ տեղում, եւ եթե 2018-ին  իրենից առաջ եղած ասենք 150-160 հոգին ինքնաբացարկ հայտնեն: Բայց դա աբսուրդի ժանրից է»:

Արձագանքելով ընդդիմության մյուս պնդմանը, թե այս սահմանադրական փոփոխություններով երկրում հաստատվելու է միակուսակցական համակարգ` Ա. Վարդանյանը նշեց, որ նման բան 21-րդ դարում, երբ Հայաստանը բազմաթիվ միջազգային կառույցների անդամ է,  հնարավոր չէ, եւ այդ մասին խոսակցությունները ինքը լուրջ չի համարում:

Աղվան Վարդանյանը նշեց, որ  իրենց մարզային այցելությունների ընթացում իրենք առավելապես «այո»-ի հակված քաղաքացիներ են տեսել: Նա  վերահաստատեց ՀՅԴ դիրքորոշումը` հանրաքվեի ընթացում զանգվածային   ընտրակեղծիքների դեպքում դուրս գալ պայքարի` ընդդիմադիր այլ ուժերի հետ: Նա բացառեց, որ  այս փուլում ՀՅԴ-ի եւ «Ոչ»-ի դաշտի մնացած ուժերի տարաձայնությունները խոչընդոտեն հետագա համագործակցության հնարավորությանը: ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ  անդրադաձավ հանրաքվեից հետո ՀՅԴ-ի` իշխանական կոալիցիա վերադառնալու հավանականությանը` նշելով, թե դա միանգամայն հնարավոր տարբերակ է` Դաշնակցության հիմնական սկզբունքների շուրջ իշխանությունների հետ նույնական դիրքորոշում ունենալու դեպքում:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ