«ԹԻ»-ը ներկայացնում է ընտրացուցակներում առկա ուշագրավ տվյալներ
13.11.2015
12:00
Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգի ծրագիրը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը գործարկել է նախորդ երկու համապետական ընտրություններին՝ 2012թ խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես նաեւ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «ԹԻ»-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում թվային տվյալների վերաբերյալ անցկացված ուսումնասիրության արդյունքները:

«Այս ծրագիրն ավելի շատ պետք է  վերահսկողներին, բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ցանկանում են ունենալ մաքուր ընտրություններ, մաքուր քվեարկություն` սկսած քաղաքական ուժերից, դիտորդական կազմակերպություններից, ավարտած շարքային քաղաքացիներով, ովքեր կարող են  վերահսկել եւ պարզել կոնկրետ իրենց հետ կապված տվյալային անճշտությունները»,-նշեց ԹԻ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը` ներկայացնելով ծրագիրը:

Ըստ Վարուժան Հոկտանյանի, սկսած 2012-ից ընտրություններում կեղծիքները  դարձան առավել  քողարկված եւ ոչ բիրտ, սակայն չնայած նրան, որ նախկինի նման լցոնումներ չեն արվել կամ քվեատուփերը տեղամասերից չեն գողացվել,  ընտրակեղծիքների մասին  ահազանգերն ու կասկածները չեն պակասել: ԹԻ կողմից գործարկված այս ծրագրով  ԿԸՀ-ի  եւ ոստիկանության կայքէջում տեղադրված տվյալները ներբեռնելով` կատարվում են հաշվարկներ եւ անմիջապես ներկայացվում է արդյունքը:

Ասուլիսի ընթացքում բանախոսը գործարկելով ծրագիրը` ի ցույց դրեց մի քանի հետաքրքիր տվյալներ` կապված ինչպես ընտրողների տարիքային խմբերի, անուն, ազգանուն, հայրանունների կրկնությունների, անհասցե ընտրողների եւ մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող  բնակարանների հետ: Էլեկտրոնային մոնիտորինգի այդ ծրագրով ընդամենը փնտրման չափանիշները լրացնելով համապատասխան սյունակներում` ստացվեցին ուշագրավ տվյալներ. պարզվեց, որ Հայաստանում կա, օրինակ, 167 ընտրող, որոնք 100 տարեկանից բարձր տարիք ունեն: Կամ` Հայաստանում կա 10 հազար 663 հասցե, որտեղ բնակվում են 10-ից ավելի ընտրողներ, եւ կա 9 հասցե, որտեղ  գրանցված է 100  ընտրող եւ 13 հացե` 100-ից ավել ընտրողներով:  Իսկ օրինակ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի  Հացառատ թաղամասում կա հասցե` 500 ընտրողով: Ծրագիրը նաեւ ներկայացնում է գրանցված բոլոր ընտրողների անունները: Ի դեպ, քիչ չեն նաեւ հասցե չունեցող ընտրողները, կա նաեւ, այսպիսի հասցեում հաշվառված ընտրող. Ջրվեժ, Մարմարա, Քարի արտադրամաս:

Հանրաքվեի օրը առցանց ռեժիմով ծրագրում կներկայացվեն բոլոր թարմացումները` ինչպես հանրաքվեի մասնակիցների, այնպես էլ անճշտությունների վերաբերյալ:

Հոկտանյանն, այդուհանդերձ, նշեց, որ մեծ հույսեր չի կապում պետական մարմինների հետ, որոնք տեղյակ են այս ծրագրի մասին, սակայն ոչ միայն երբեւէ հարկ չեն համարել օգտվել դրանից, այլեւ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀԱԿ-ը արդունքները վիճարկում էր Սահմանադրական դատարանում եւ ներկայացրեց հենց այս ծրագրով արձանագրված տվյալները, ՍԴ անդամներն ու պետական մարմինները` խորամուխ լինելու եւ այդ տվյալները ուումնասիրելու փոխարեն,  ընդամենը նշեցին, որ դրանք պաշտոնական ցուցանիշներ չեն:

Հոկտանյանը հույս հայտնեց, որ առաջիկա սահմանադրական հանրաքվեին ընդդիմադիր ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից կլինի ավելի մեծ հետաքրրություն` կիրառելու համար այս  հզոր գործիքը. «Մենք արդեն իսկ ստեղծել ենք այս գործիքը, մնում է, որ լինի ցանկություն այն օգտագործելու»,- եզրափակեց բանախոսը:

Տեղեկացնենք, որ ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի  տվյալներին ծանոթանալու եւ   ծրագիրը գործարկելու համար անհրաժեշտ է այցելել http://transparency.am/ կայքէջ:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
07.11.2018
11:00
Նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ