Սահմանադրական փոփոխություներ. հարցազրույց-ասուլիս Լևոն Զուրաբյանի հետ
09.11.2015
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի ճակատի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը «Սահամանադրական փոփոխություններ և սպասվող հանրաքվե» թեմայով:

Լեւոն Զուրաբյանի խոսքով` իրենց մարզային հանդիպումների ընթացում ՀՀ քաղաքացիներից որեւէ մեկի մոտ հարց չի ծագում, արդյոք  այս սահմանադրական փոփոխությունները լավն են եւ արդյոք առաջարկվող սահմանադրության  նախագծով Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացվելու է, թե ոչ:

«Այս հարցում որեւէ տարակարծություն չկա, սրանում մարդիկ վստահ են»,-նշում է Զուրաբյանը: 

Նրա խոսքով` հանրության մոտ ծագող միակ հարցն այն է, արդյոք  ընդդիմությունը կարողանալու է ապահովել, որպեսզի իշխանությանը չհաջողվի  ընտրատեղամասերում կեղծել իրենց «ՈՉ»-ի քվեները:

Իսկ դա ապահովելու համար  Զուրաբյանը մատնանշեց երկու ճանապարհ. «Նախ` ապահովել ակտիվ հանրահավաքային պայքար, որպեսզի իրավիճակը երկրում սկսի եռալ, եւ ինչ- որ չափով իշխանությունները եւ ընտրակեղծարարները դեմորալիզացված լինեն եւ  սկսեն հասկանալ, որ սա արդեն հղի է լուրջ վտանգներով, եթե նրանք նորից ժողովրդի կամքը կեղծեն: Երկրորդ ճանապարհը հանրային վերահսկողության կազմակերպումն է ընտրատեղամասերում, որովհետեւ ես ոչ մի կասկած չունեմ, որ եթե ամեն ընտրատեղամասում մենք կարողանանք երկու-երեք հոգի ունենալ, հաղթանակը կլինի ժողովրդինը»:

ՀԱկ ղեկավարը վստահեցրեց, որ Կոնգրեսն ունի համապատասխան ռեսուրս` ապահովելու ՀԱԿ-ի ներկայությունը բոլոր 1988 ընտրատեղամասերում: Զուրաբյանը նաեւ ընդգծեց հասարակական կազմակերպությունների դերակատարությունը հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելության իրականացման հարցում: Նա շեշտեց, որ  200-ից ավել հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել`  արտահայտելով իրենց «Ոչ»-ն այս փոփոխություններին: Մինչդեռ  չկա որեւէ հասարակական կազմակերպություն, որը դրական դիրքորոշմամբ հանդես եկած լինի, եւ սա, ըստ Զուրաբյանի,  արդեն իսկ լավագույն ցուցիչն է այն բանի, որ այս սահմանադրական փոփոխությունները հասարակության համար մերժելի են:

Լեւոն Զուրաբյանը  լրագրողներին հորդորեց Հանրապետականներին հարցնել, թե ինչ դերակատարություն է ունենալու Սերժ Սարգսյանը  2018-ից հետո:

«Հենց այս հարցը տալիս ես Հանրապետականներին, նրանք «քարկապ են ընկնում»: Քանի որ մի կողմից հերքում են իրենք իրենց, բացի այդ էլ, եթե շատ վստահեցնեն, որ Ս. Սարգսյանը որեւէ դերակատարություն չի ունենալու, ապա կարող է ՀՀԿ-ականների ստորին օղակներում իրոք հավատան, որ Սերժ Սագսյանը 2018-ից հետո դերակատարություն չի ունենալու, եւ այդ դեպքում  արդեն իրենց ողջ բուրգը կփլուզվի»,-նշեց Զուրաբյանը:

Հարցին, թե ինչու «Ոչ»-ի ճամբարի հանրահավաքներին չեն մասնակցում ընդդիմադիր ուժերի առաջնորդները եւ արդյոք կարելի է ակնկալել  հաջորդ` նոյեմբերի 20-ին կայանալիք հանրահավաքին  Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը,   Զուրաբյանը պատախանեց, որ այդ հանրահավաքները կազմակերպվել են ոչ թե քաղաքական ուժերի, այլ «Չեք անցկացնի» նախաձեռնության կողմից: Նա չբացառեց, որ առաջիկայում` կախված զարգացումներից, նաեւ առաջնորդները մասնակցեն. «Կարծում եմ, այո, առաջիկայում կարելի է ակնկալիքներ ունենալ, որ  առաջնորդները կմասնակցեն հանրահավաքներին»:

Զուրաբյանը չբացառեց նաեւ «Ոչ»-ի ճակատի մասնակցությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ` դեկտեմբերի 1-ին հրավիրած հանրահավաքին, ավելին` որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր համարեց հենց ՀԱԿ-ի կողմից անհնազանդության կոչերով հանրահավաքի կազմակերպումը:

Բանախոսը նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվելիք բանավեճերին, քանի որ դրանք վարելու է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչը, Զուրաբյանի բնորոշմամբ, անույլատրելի է:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ