Ի՞նչ խախտումներ են արձանագրվել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում
05.11.2015
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնեցին սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ քարոզարշավի ընթացքում արձանագրած խախտումների մասին:

Քննարկմանը մասնակցում էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը և հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:

Սոնա Այվազյանը կարծում է, որ «Այո»-ի շտաբի պետի պաշտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ նրա տեղակալների պաշտոնում տարբեր պետական պաշտոնյաների նշանակումները պատահական չեն:

«Այդ մարդիկ ուղղակի ազդեցություն ունեն տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների վրա, եւ այդ նշանակումները չեն կարող մեր կողմից չդիտարկվել որպես վարչական ռեսուրսի օգտագործման ռիսկեր, որովհետեւ հնարավոր չէ, որ այս պաշտոնական անձինք առավել եւս արձակուրդ չգնալու պարագայում, իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն` չարաշահելու համար վարչական ռեսուրսները  քարոզչության ընթացքում»,-նշում է Այվազյանը:

Նրա համար անհասկանալի է, թե ինչ կապ ունեն նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը,  Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը  եւ ՏԿԱԻՆ նախարարը «ԱՅՈ»-ի քարոզչության հետ: Այվազյանի կարծիքով՝ այդ մարդիկ ընտրվել են իրենց պաշտոնական դիրքի ազդեցության եւ տիրապետած տեղեկատվության պաճառով:

ԹԻ փոխտնօրենն ընդգծեց, որ նախկինում տեղ գտած վարչական ռեսուրսի նման չարաշահումները արձանագրվել են  ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի կողմից, եւ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ իշխանություններին, որպեսզի  վարչական ռեսուրսները չչարաշահվեն: Եվ ներկայումս, քանի որ չեն  իրականացվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները, սպասելի էր, որ  իշխանությունները վերստին կդիմեն վարչական ռեսուրսի չարաշահմանը:

Այվազյանը հավելեց նաև, որ «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների ընթացքում իրենք պարզապես չհասցրեցին արձագանքել, քանի որ գործընթացը իրականացավ չափազանց հապշտապ եւ այդ փուլում բոլորի ուշադրությունն առավելապես սեւեռված էր Սահմանադրության Հայեցակարգի եւ նախագծի  բովանդակային խնդիրներին:

«Այս ամենը ցույց է տալիս, որ սահմանադրական այս ողջ գործընթացը կազմակերպված է մեկ անձի շահերի սպասարկման համար եւ ուղղակի կողքից  ծիծաղելի է նայել, թե ինչպես է ողջ պետական ապարատը, իրենց կրթված համարող  պաշտոնյաները  իրենց զավեշտալի վիճակի մեջ դնելով` էսպես թաթերի վրա  սպասարկում են այդ մեկ անձի շահերը` չունենալով դրա համար հիմքեր»,-ընգծեց Այվազյանը:

Նրա խոսքով` հանրաքվեի գործընթացում իշխանությունների դրսեւորած շտապողականության մասին  է խոսում նաեւ այն, որ առանց նույնականացման քարտերով քվեարկության խնդրին լուծում տալու, նշանակվեց հանրաքվեն: Միեւնույն ժամանակ, Այվազյանը կարծում է, որ նույնականացման քարտերի խնդրով իշխանությունները փորձում են իրենց ուշադրությունը շեղել էլ ավելի կարեւոր խնդրից` ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններից:

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով, իշխանությունը հատուկ է այդպիսի մարտավարություն բանեցնում` հարցերը առաջ քաշելով վերջին պահին` այդպիսով անակնկալի բերելով ընդդիմությանը: Բանախոսը վստահ է` նույնականացման քարտերով քվեարկությունը մեծ շփոթ է առաջացնելու, ինչից էլ լավագույնս օգտվելու է իշխանությունը:

Վարդինե Գրիգորյանն էլ նշեց, որ այս պահին հանրաքվեին մասնակցող ընտրողների ընդհանուր թիվը 2. 552. 243 է:

«Մինչդեռ հունվարի 1-ի դրությամբ ԱՎԾ-ի տվյալներով մշտական բնակչությունը եղել է 3. 10 հազար 600, այսինքն այս դեպքում ստացվում է, որ մշտական բնակչության 85 տոկոսը ընտրողներ են, ինչը մեր կարծիքով բավականին մեծ շեղում է, որովհետեւ եթե նայում ենք ԱՎԾ  տվյալներով ընդհանուր տարիքային բաշխումներին, ապա ստացվում է, որ  բնակչոթյան 25-30 տոկոսն իրականում 18 տարեկանից ցածր էին»,-նշեց Գրիգորյանը:

Համեմատության համար բանախոսը ներկայացնում է 1991 թ տվյալները, երբ 3.5 միլիոն բնակչության պարագայում ընտրողների թիվը եղել է 2 միլիոնից փոքր ինչ ավել, եւ ընտրողների թիվը եղել է 57 տոկոս:

Մինչդեռ 2008-2012 թթ ընթացքում ընտրողների տեսակարար կշիռը 10 տոկոսվ աճել է:

«Բնակչության աճի առումով, սա, թերեւս, անհասկանալի է, որովհետեւ երբ դիտարկում ենք բնակչության բնական հավելաճը, մնացած տվյալները` 10 տոկոս աճի մասին մենք խոսել չենք կարող»,-ընդգծում է Գրիգորյանը:

«Քանի որ ես նաեւ իրազեկման ծրագրերով այցելություններ եմ կատարում մարզեր, կարող եմ փաստել, որ այնտեղ ուղղակի անտարբերություն է տիրում: Քաղաքացիներից շատերը ծանոթ չեն անգամ գործող սահմանադրությանը, որպեսզի կարողանան  հարկ եղած  դեպքում  ասել, որ իրենց նկատմամբ կատարվող այս կամ այն քայլերը, վարչական ռեսուրսի օգտագործումը կրում են հակասահմանադրական բնույթ: Նրանք ավելի շատ դիտարկում են գործող քաղաքական պրակտիկան, քան իրենց սահմանադրորեն ունեցած իրավունքները, եւ այս իմաստով  սահմանադրական փոփոխությունների այս նախագծի նրանց ընկալումը շատ թույ է մարզերում»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսի` մարզերում հիմնականում տեղ է հասնում «այո»-ի քարոզչությունը` նաեւ վարչական ռեսուրսի օգտագործմամբ, մինչդեռ «ՈՉ»-ի քարոզչությունը շատ սակավաթիվ ` մի քանի փոքր խմբերով:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:    

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ