Ինչպե՞ս բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում
02.11.2015
17:38
Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը չի գործում և այս ոլորտում կարիք կա լուրջ բարեփոխումների:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հնչեցրին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանն ու ՀԿ-ի իրավաբան Աննա Մելիքյանը:

Քննարկման մասնակից, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Մարգարյանը նշում է, որ բարեփոխումների կարիք կա, բայց դա չի նշանակում որ համակարգը ընդհանրապես չի գործում:

«Հիմա պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը 5 տոկոսից քիչ է: 2013-ին վաղաժամկետ ազատվել է 226 դատապարտյալ, 2014-ին՝ 184: Այս ոլորտում բարեփոխումներ չեն արվում, չնայած անընդհատ խոստումներ ենք լսում, թե օրենքի նախագիծ կլինի, շուտով մի բան կփոխվի»,-ասում է Դանիելյանը:

Նա նշում է, որ մինչեւ 2006-ը համակարգը երկաստիճան էր, քրեակատարողական համակարգը որոշում էր կայացնում անձին ազատման ներկայացնելու մասին, ներկայացնում էր դատարան ու դատարանով էր որոշվում ազատ կարձակվի, թե՝ ոչ:

«Այնուհետև կարծիք կար, որ համակարգը կոռումպացված է ու որոշվեց միջանկյալ օղակ ստեղծել՝ անկախ հանձնաժողովը, որը բաղկացած է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաեւ ՄԻՊ-ի գրասենյակից: Այս համակարգը ներդնելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը կտրուկ նվազեց: Անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, որոշումն ընդունվում է քվեարկությամբ ու հասկանալի չէ ՝ ինչ չափորոշիչով են որոշում, ներքին ձայնո՞վ են քվեարկում, որովհետեւ որոշման չափանիշ տրված չէ: Դատապարտյալների հետ ուղղման աշխատանքներ պետք է տարվեն: Ինչպե՞ս ենք որոշում նա պատրաստ է ազատ արձակվել, թե՝ ոչ: Այստեղ է խնդիրն անլուծելի, որովհետեւ որեւէ օբյեկտիվ չափորոշիչներ դրված չեն»,-հավելեց Դանիելյանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբան Աննա Մնացականյանն ասում է, որ դատապարտյալների կողմից  բողոքների մեծ մասը վերաբերում է հենց պայմանական վաղաժամկետ ազատմանը:

«Մտահոգության տեղիք  տալիս է որոշում կայացնելու մեխանիմզը և այսօրվա գործող մոդելը: Թեև օրենսգրքով գրված է,  որ դատապարտյալը վաղաժամկետ ազատման հնարավորություն ունի, շատ ժամանակ դատապարտյալները ազատվում են, երբ մի քանի անգամ մերժվում են նույնաբովանդակ հիմքով, ու երբ մոտենում է պատժի կրման օրացույցային ժամկետը, հնարավոր է, որ ազատվեն: Լինում են նաև դեպքեր, երբ դատապարտյալը ազատվում է, բայց  Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնում այդ ազատության մեջ գտնվող անձին և հայտնում,  որ անկախ հանձնաժողովը, վարչակազմը և դատարանը սխալ որոշում են կայացրել և անձը պետք է շարունակի կրել իր  պատիժը ՔԿՀ-ում»,-ասում է Մելիքյանը:

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Մարգարյանն էլ նշում է, որ դատապարտյալները սովորաբար կարգապահական տույժ են ունենում, դրա համար էլ չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը:

2015-ին  9 ամսվա ընթացքում լսվել է 3460 պայմանական վաղաժամկետ ազատման հարց, որից 486-ի վերաբերյալ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին:

«Դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական աշխատանքներ են տարվում, սահմանված նախարարի՝ 2008 թվականի որոշմամբ: Դատապարտյալի հետ ուղղման աշխատանքներ տարվում են հատուկ ծրագրով: Չեմ ուզում ասել, որ ծրագիրը հարյուր տոկոսով աշխատում է, բայց չեմ էլ կարող բացառել, որ չի աշխատում: Այս ծրագրի հիման վրա էլ ամեն եռամսյակ կատարվում է դատապարտյալի վարքի գնահատում: Գնահատվում է երեք չափորոշիչով՝ ցածր, միջին, բարձր: Վարքի գնահատումից հետո կազմվում է դատապարտյալի բնութագիրը, որն էլ հաշվի առնելով՝ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում, կամ՝ ոչ»,-ասաց Մարգարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ