Հայաստան-ԵՄ բանակցությունները կարող են մեկնարկել մինչև տարեվերջ
21.10.2015
13:00
Եվրամիության և Հայաստանի միջև նոր պայմանագրի համաձայնեցման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ: Եվրոպական հանձնաժողովն արդեն ստացել է Հայաստանի հետ բակակցություներ սկսելու մանդատը: Մինչև տարեվերջ ԵՄ պաշտոնյաների հետ տեղի կունենան ևս մի քանի հանդիպումներ: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Հայաստանի էկոնեմիկայի նախարարի առաջին Տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով ՀՀ-ի կողմից համակարգում է ԵՄ-ի հետ բանակցությունները:

Ասոցիացիայի համաձայնագրի կանգման գործընթացի տապալումից հետո, Եվրամիությունը շարունակում էր Հայաստանի հետ քնարկումները՝ հարաբերություններ նոր իրավական հիմքի ձևավորման շրջանակները պարզելու համար: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, որը կայացավ այս տարվա մայիսին, հստակեցվեցին կողմերի ակնկալիքները և հայտարարվեց, որ մոտ ապագայում բանակցությունները կվերսկսվեն: ՀՀ-ի հետ բանակցություններ վարելու մանդատ Եվրոպական հանձնաժողովը ստացավ հոկտեմբերի 12-ին:

«Մեդիա կենտրոնում» Գարեգին Մելքոնյանի, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի և  «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով:

Նոր պայմանագիրը քաղաքական հատվածից բացի, նշում է Մելքոնյանը, կունենա նաև տնտեսական բաղադրիչ, բայց այն կտարբերվի նախկինում համաձայեցված, բայց այդպես էլ չստորագրված ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրից:  «Այն դրույթները, որոնք կհակասեն Հայաստանի պարտավորություններին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, դրանք չեն ներգրավվի նոր փաստաթղթում: Այնուամենայնիվ, մեր նպատակն է հնարավորինս լայն պահել համագործակցության շրջանակը և շատ ոլորտներ ներառել», - տեղեկացրեց Մելքոնյանը:

Առաջիկայում Եվրամիության հետ բանակցվելիք և կնքվելիք փաստաթղթի տնտեսական բլոկում, ըստ Մելքոնյանի, կարող են ներառվել, հետևյալ ոլորտները՝ թափանցիկություն, մրցակցություն, ներդրումներ, ծառայություններ, առևտուր, տուրիզմ, բնապահպանություն և էներգետիկա: Նոր փաստաթղթում հաստատ չի ընդգրկվի մաքսային կարգավորումների մասը, քանի որ դա կհակասի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարվում է միասնական մաքսային քաղաքականություն:

Մելքոնյանը հպանցիկ ներկայացրեց, թե ԵՄ-ի հետ նոր պայմանագրի կնքումից հետո ինչ կոնկրետ ոլորտային փոփոխություններ կարելի է սպասել Հայաստանում: «Ինչ վերաբերում է ոչ տարիֆային կարգավորումներին՝ տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում, լաբորատոր ստուգումներ, փորձաքննություններ, ապա այդ մասով տարվելու են աշխատանքներ, որպեսզի պայմանավորվենք, որ այդ աշխատանքները Հայաստանում իրականացվեն», - ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ նպատակն է հեշտացնել արտահանողների գործը և ավելի հասանելի կդարձնեն նրանց համար ԵՄ շուկան:

ՀՀ-ի հետ բանակցությունների մանդատը, Արթուր Ղազինյանն անվանեց հնարավորությունների նոր պատուհան Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում:

«Սա շատ կարևոր է, քանի որ իրադրության փոփոխության պարագայում, այն կարող է նոր դուռ բացել Հայաստանի համար: Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ աշխարհը փոխվում է, և չգիտենք բանակցությունների ավարտին ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ կունենանք», - պարզաբանեց նա՝ նկատի ունենալով անցյալի փորձը, երբ Երևանը երեք ու կես տարի ԵՄ-ի հետ բանակցություններից հետո անակնկալ որոշեց հրաժարվել Ասոցիացիայի պայմանագրի ստորագրումից և անդամակցել ԵԱՏՄ-ին: 

Պատգամավոր Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը անցյալի փորձից դասեր են քաղել, և այս անգամ գործընթացը կհասցվի իր տրամաբանական ավարտին: «Իսկ դրա համար պետք է հստակ աշխատանք, և հնարավորինս ինտենսիվ բանակցություններ: Պետք չեն բարձրակոչ հայտարարություններ և շուներ: Փաստաթուղթը, եթե այն պատրաստ լինի, կարելի է ստորագրել՝ չսպասելով մեծ իրադարձության, ասենք՝ հերթական Արևելյան գործընկերության գագաթնաժողովի», - նշեց նա:

Բանակցային գործընթացը այս անգամ ևս, համոզված է վերլուծաբան Աղասի Ենոքյանը, կտևի բավականին երկար, քանի որ կողմերը զգուշավորություն են ցուցաբերում, ինչպես նաև առկա է Ռուսաստանի գործոնը, որը կարող է ամեն պահ ազդել գործընթացի վրա: «Տարածաշրջանային զարգացումները թույլ են տալիս կանխատեսումներ անել, որ Հայաստանի համար հնարավորություններ են բացվում դեպի Իրան, Եվրոպա, բայց Հայաստանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով մնում է Եվրասիական տնտեսական միությունում: Երևանը մնում է Ռուսաստանի ազդեցության գոտում: Որևէ նախադրյալ հիմա չի երևակվում, որ Հայաստանը դուրս կգա այդ գոտուց», - նշեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ