«Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում» հետազոտություն. դրական և բացասական միտումներ
14.10.2015
12:00
Երեկ «Մեդիա կենտրոնում» ներկայացվեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի անցկացրած «Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում» հետազոտության և «Հայաստանյան ինտերնետային լրատվամիջոցների սահմանումները» ուսումնասիրության արդյունքները:

Հետազոտությունն անցկացվել է 2015-ի հունիսին: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց, որ իրենք  ուսումնասիրել են 50 տարբեր լրատվամիջոցների աշխատանք, որոնց մեջ ընդգրկված են եղել 11 հեռուստաընկերություն, 3 ռադիո, 9 տպագիր թերթ, 6 ինֆորմացիոն գործակալություն և 21 ինտերնետային ձևաչափով լրատվամիջոցներ:

«Մենք այսօր ունենք երեք տեսակի լրատվամիջոց. առաջինը օֆլայնն է, որի դեպքում կոնտենտների տարածման համար կամ եթերն է կամ տպագիր տարբերակը: Մենք ունենք մի շարք թերթեր, օրինակ՝ Իրավունք Դե Ֆակտոն, Իրատեսը, Գոլոս Արմենիին, Չորրորդ իշխանությունը, որոնց ինտերնետային կայքերը ճշգրտորեն, հայելանման արտացոլում են նրանց տպագիր բովանդակությունները: Մենք ունենք նաև մյուս խումբը լրատվամիջոցների, որը ես անվանում եմ խառը տիպի լրատվամիջոցներ: Դրանք այն ԶԼՄ-ներն են, որոնք աշխատում են այնպես, ինչպես դասական ինտերնետային լրատվամիցոցները»,-ասում է Լաուրա Բաղդասարյանը:

«Հայաստանյան ինտերնետային լրատվամիջոցների սահմանումները» ուսումնասիրության արդյունքում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն արձանագրել է խառնաշփոթ տերմինաբանություն խառը և առցանց լրատվամիջոցների սահմանումների վերաբերյալ:

«Մենք դիմել էինք խնդրանքով այն բոլոր առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք ընդգրկվել էին մեր ուսումնասիրությունում, որպեսզի նշեն, թե ինչ տեսակի է իրենց ԶԼՄ-ն: Հիմնականում անվանում էին երեք տարբերակով. ինտերնետային կայք, էլեկտրոնային լրատվամիջոց և տեղեկատվական հարթակ:  Սա ակնհայտ տերմինաբանության բազմազանություն է և խառնաշփոթ»,-ասաց Բաղդասարյանը և առաջարկեց այդ անվանումների փոխարեն առցանց լրատվամիջոցներին տալ Հետք օնլայն, Առավոտ օնլայն անվանումները:

«Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում» հետազոտության շրջանակում ընտրված լրատվամիջոցներին ուղղվել են հարցեր, թե միջազգային թեմաների լուսաբանման համար որքան լրագրողներ են աշխատում լրատվամիջոցներում, կան արդյոք պայմանագրեր այլ երկրների ԶԼՄ-ների հետ, կամ ունեն սեփական թղթակիցներ այլ երկրներում:

«50 լրատվամիջոցներինց 40-նն են միայն պատասխանել մեր այդ հարցերին: Մյուսները հրաժարվել են՝ ասելով որ իրենք այդ հարցերը համարում են կորպորատիվ նշանակության են և չեն ուզում հրապարակել»,-նշեց Բաղդասարյանը:

Ըստ հետազոտության արդյունքների լրատվամիջոցների 1/3-ը թղթակիցներ ունեն արտասահմանում, հիմնականում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Լիբանանում և Սիրիայում, երբեմն նաև Գերմանիայում:

Ուսումնասիրված լրատվամիջոցների 23 տոկոսն է, որ աշխատում է արտասահմանյան լրատվականների հետ պայմանագրով` միջազգային լուրերը ներկայացնելիս:

Բաղդասարյանը նշում է, որ հայկական լրատվամիջոցները  բավականին ինտենսիվ են ներկայացնում միջազգային թեմատիկան և բավականին մեծ թվով արտադրողականություն են ապահովում այս թեմաների համար, մասնավորապես՝ news.am-ը, 1in am-ը, Armenpress-ը:

«Մենք ունեցել ենք մեկ ամսվա ընթացքում օրեր, որոնց ժամանակ միջազգային լուրերի քանակը հասել է մինչև 160 միավոր նյութի մեկ առանձին լրատվամիջոցի դեպքում: Հայկական լրատվականներում միջազգային նյութերի տեղը հիմնականում լուրն է: Եվ մի հատվածը այն լուրերն են, որոնք կապ ունեն ՀՀ-ի հետ»,-նշեց Բաղդասարյանը:

Միջազգային նյութերի հիմնական աղբյուրը 57 տոկոսով արտասահմանյան լրատվամիջոցներն են: Ըստ հետազոտության արդյունքների՝ ընդամենը 20 տոկոսն է  սեփական արտադրության նյութեր:

«Դրանց մեջ կան նյութեր, որոնք ներկայացնում են որպես սեփական նյութեր առանց որևէ հղումի, բայց ակնհայտ երևում է, որ սեփական արտադրության չեն:  ՀՀ լրատվամիջոցների համար հիմնական աղբյուր են ծառայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի լրատվամիջոցները: Հեռուստատեսությունըև ռադիոն մի քիչ  ավելի շատ է օգտագործում ռուսական լրատվականա աղբյուրները: Իսկ այն երկրները, որոնց մասին լուսաբանվում է Ռուսաստանն է, ԱՄՆ-ն, այնուհետև հարևան երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը»,-հավելեց Բաղդասարյանը:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:     

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ