Թեժ քննարկում. սահմանադրական փոփոխությունների նպատակը «ռեսուրսների գերկենտրոնացումն է»
13.10.2015
12:00
Հայաստանում իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որը ենթադրում է անցում գործող կիսանախագահական համակարգից խորհրդարնական կառավարման մոդելի, լեգիտիմ չէ, քանի որ բնակչության մեծամասնությունը ընդհանրապես չի զգում այդ գործընթացի կարևորությունը: Այս պատկերն են ցույց տալիս սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացրել են տարբեր մասնագիտական կազմակերպություններ:

Գործընթացի նախաձեռնողներն իշխանություններն են, որոնց հիմնական նպատակը վերարտադրությունն է և ռեսուրսների գերկենտրոնացումը մի քանի մարդու ձեռքին: Այս մասին հայտարարեցին հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը և իրավաբան Արմինե Առաքելյանը այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, նշում է Զառա Հովհաննիսյանը, ավելի շատ ձև են, քան բովանդակություն:

«Ըստ էության սա ոչ թե գործող սահմանադրության փոփոխություն է, այլ նոր մշակված սահմանադրության նախագիծ, քանի որ երկու հարյուրից ավել կետերում տեղի են ունեցել փոփոխություններ: Այդ ֆոնին քննարկումները կազմակերպվում են այսպես ասած շատ «էլիտար ֆորմատով», բայց դրանց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ինը անդամներից ոչ մեկը չի մասնակցում», - նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, գործընթացն այնքան արագ իրականացվեց, որ հանրությանը ժամանակ չտրվեց՝ մարսելու և հասկանու այս փոփոխությունները:

Բանախոսը նաև առարկություն ներկայացնեց մասնագիտական հանձնաժողովի կազմի վերաբերյալ: «Բոլոր ինը անդամները, որոնց մեծ մասը ներկայացնում է իշխանությունը, արական սեռի ներկայացուցիչներ են: Ոչ մի կին չի ներկայացված: Եվ այս տղամարդիկ, սահմանադրություն են մշակում և որոշում, թե բնակչության 51 տոկոսը՝ կանայք, ինչ պետք է անեն և ինչպես պետք է ապրեն», - պարզաբանեց Հովհաննիսյանը:

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի13-ին Զառա Հովհաննիսյանի, Արմինե Առաքելյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀՅԴ կուսակցության անդամ Սուրեն Պարսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Դիտարկումներ սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի շուրջ. սպասվող հանրաքվե» թեմայով:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մտնում է վճռական փուլ: Ազգային ժողովում սահմանադրության նոր նախագծին հավանություն տալուց հետո հայտնի դարձավ սահմանադրական հանրաքվերի օրը, այն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրության նոր նախագծը ենթադրում է կառավարման մոդելի փոփոխություն: Ըստ փոփոխված տարբերակի՝ Հայաստանը գործող կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական կառավարման մոդելի: Ինչն էլ առաջացրել է իրավապաշտպանների և որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ մտահոգություն: Նրանք կարծում են, որ կառավարման համակարգի փոփոխությունն իրականացվում է ոչ թե խորհրդարանի դերի ուժեղացման և կառավարման որակի բարձրացման, այլ իշխանության վերարտադրության համար:
Սահմանադրության նոր նախագիծը, ըստ էության, նշում է Զառա Հովհաննիսյանը, հեռու է մարդակենտրոն լինելուց: «Այն ավելի լավ պայմաններ է ստեղծում էլիտաների համար: Սահմանադրական փոփոխությունները ձևավորում են երկրում էլիտար խավ, որի իրավունքներն ավելի շատ են պաշտպանված», - հավելեց նա:

Քննարկմանը մասնակից Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր, իրավաբան Արմինե Առաքելյանի կարծիքով սահամանդրական փոփոխությունները չեն իրականացվում ժողովրդի պահանջով: Այս գործընթացը, շարունակում է նա, սկսվել է իշխանության պատվերով, որի հիմնական նպատակն է ռեսուրսների գերկենտրոնացումը մի քանի անհատների ձեռքում: «Մենք նորից գալիս ենք օլիգարխիկ սիստեմին. փոքրամասնություն, որը որոշում է մեծամասնության՝ հանրության տարբեր շերտերի համար: Սահմանադրական փոփոխությունների այս օրակարգը ժողովրդի պահանջով չէ», - ասաց նա՝ կոչ անելով հասարակության տարբեր խմբերին ձայն բարձրացնել և հստակ կարծիք հայտնել այս գործընթացի վերաբերյալ:

Դաշնակցության ներկայացուցիչ Սուրեն Պարսյանը կողմ է սահամանդրության նոր նախագծին, քանի որ, ըստ նրա, կառավարման խորհրդարանական մոդելի պարագայում ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում կուսակցական համակարգի զարգացման համար: Նա համաձայնեց, որ հանրային քննարկումները սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ անցկացվեցին բավականին արագացված տեմպով:

«Սակայն բուն նախագիծում տեղ գտած դրույթներով մարդկանց իրավունքներն ավելի պաշտպանված են: Օրինակ՝ սեփականության իրավունքի մասով հստակ մեխանիզմներ են նախատեսված մարդկանց բնակարանով ապահովելու հարցում, ինչը բացակայում է գործող սահմանադրությունում: Ավելի անկախ է դառնում դատական համակարգը: Եթե գործող սահամանդրությամբ դատական համակարգի բարձրագյուն մարմնի՝ Արդարադատության խորհուրդի կազմը նշանակում է հիմնականում նախագահը, ապա այժմ ձևավորվելու է Բարձրագույն դատական խորուրդ, որը բաղկացած է լինելու տաս անդամներից: Նրանցից հինգին նշանակելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կսեսին՝ դատավորների ընդհանուր ժողովը», - ասաց Պարսյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ